ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 21:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 22 » Բոլոր ոլորտներում Հայաստանի առաջընթացն ակնհայտ է /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային/
12:26
Բոլոր ոլորտներում Հայաստանի առաջընթացն ակնհայտ է /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային։
Ողջունելով հյուրին՝ հանրապետության նախագահը պարոն Միկուրիայի հերթական այցը Հայաստան համարել է մաքսային ծառայության ոլորտում կազմակերպության՝ անդամ երկրներում իրականացվող բարեփոխումների գործում բարձր հանձնառության ու առանձնակի ուշադրության վկայություն։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հայաստանյան այցի ընթացքում Կունիո Միկուրիան կկարողանա արձանագրել եւ գնահատել վերջին հինգ տարիների ընթացքում այս բնագավառում Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ ՀՀ կողմից իրականացված բարեփոխումների արդյունավետությունն ու ձեռքբերումները։ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում մեծապես գնահատում են Հայաստան—Համաշխարհային մաքսային կազմակերպություն երկարամյա փոխգործակցությունը, եւ շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ մեր երկրին օժանդակության ու ոլորտի մարտահրավերների հաղթահարման գործում շահագրգիռ համագործակցության համար։
Կունիո Միկուրիան գոհունակությամբ է արձանագրել, որ մաքսային գործի բոլոր ոլորտներում անհրաժեշտ բարեփոխումների առումով Հայաստանում մեծածավալ աշխատանք է իրականացվել, եւ առաջընթացն ակնհայտ է։ Նա ընդգծել է հատկապես մաքսային ընթացակարգերում ժամանակակից բարձր տեխնոլոգիաների կիրառման, սահմանային անցակետերի արդիականացման, մարդկային ռեսուրսների կառավարման, օրենսդրության կատարելագործման եւ այլ ուղղություններով հաջողությամբ ընթացող աշխատանքները, որոնց արդյունքները, Կունիո Միկուրայի հավաստմամբ, զգալի են, եւ իր ներկայացրած հաշվետվության մեջ դրանք բարձր են գնահատվել։
Նա նշել է, որ տեղյակ է նաեւ Համաշխարհային բանկի 2014թ. «Doing Business» վարկանիշային աղյուսակում արձանագրված դրական տեղաշարժի մասին, ինչին նպաստել է Հայաստանի հարկային եւ մաքսային վարչարարության բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքը։
Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահի հետ քննարկել է նաեւ ՀՀ մաքսային ծառայության ոլորտի մարտահրավերներն ու բարեփոխումներին ուղղված հետագա ծրագրերը՝ այդ համատեքստում կարեւորելով մաքսավոր—գործարար համագործակցությունը, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ շարունակական ջանքերը, որոնք, նրա համոզմամբ, ավելի մրցունակ կդարձնեն Հայաստանի տնտեսությունը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 405 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024