ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 30 » Դրական ազդակ՝ ներդրողների համար
16:05
Դրական ազդակ՝ ներդրողների համար

ՀԲ զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը

Համաշխարհային բանկի հրապարակած «Գործարարությամբ զբաղվելը 2016թ.» զեկույցի համաձայն Հայաստանն իր դիրքը բարելավել է երեք կետով։ Սա, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի համոզմամբ, դրական ազդակ է ներդրողների եւ գործարար միջավայրի համար։ Այս մասին նախարարն ասաց կառավարության նիստից հետո հրավիրված մամլո ասուլիսում։
Այնուհետեւ նախարարը մանրամասներ ներկայացրեց զեկույցից։ Ըստ այդմ, ՀՀ—ն 3 կետով է առաջ շարժվել՝ 189 երկրների շարքում զբաղեցնելով 35—րդ հորիզոնականը։ Հայաստանի դիրքի բարելավման հիմքում ընկած են երեք ուղղությամբ իրականացված բարեփոխումներ, մասնավորապես՝ շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը, առեւտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանը հատելու ընթացակարգերի պահանջվող ժամանակի ու ծախսերի կրճատումը եւ պայմանագրերի կիրարկման որակը։
Բանն այն է, որ, ըստ նախարարի, Հայաստանը պարզեցրել է շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը։ Մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար այժմ չեն կիրառվում ճարտարապետական նախագծի հաստատման եւ շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները։
Ինչ վերաբերում է երկրորդ բարելավմանը, ապա ԵՏՄ—ին անդամակցելու հետեւանքով Հայաստանը կրճատել է առեւտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը՝ 50 ժամը հասցնելով 3—ի։ Այս ցուցանիշով է, որ երկիրը 58—րդ հորիզոնականից տեղափոխվել է 29—րդ։
Իսկ ինչ մնում է երրորդ ուղղությանը՝ պայմանագրերի կիրարկման որակին, ապա ՀՀ դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների հետեւանքով «դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, ինչի արդյունքում բարելավվել է պայմանագրերի կիրարկման որակը»։
Նախարար Ճշմարիտյանը չհերքեց, որ ներդրումների ներգրավման գրավչությունը միայն ցուցակներով չի որոշվում։ «Բայցեւ ՀԲ—ի զեկույցները բիզնեսն առավել արժանահավատ են համարում,—ասաց նա,–ներդրումների ներգրավման գրավչությունը, իհարկե, միայն վարկանիշային ցուցակներով չի որոշվում, բայց դա չի նշանակում, որ պետք է կանգ առնենք ու ասենք՝ եկեք այլեւս չաշխատենք»։
Նկատենք, որ կա Համաշխարհային բանկի մեկ այլ զեկույց, որտեղ Հայաստանը ամենամոնոպոլիզացվածն է համարվում ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների շարքում։ Ի պատասխան՝ Կարեն Ճշմարիտյանը համառոտեց, որ «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ցուցանիշների մեջ մոնոպոլացման գործոնն ընդգրկված չէ։ «Իհարկե, մոնոպոլիայի առկայությունը բացասական է, բայց ընդհանուր առմամբ դա այս զեկույցի թեման չէ։ Եթե խոսենք ընդհանուր ներդրումային մթնոլորտի մասին, ապա, իհարկե, զեկույցն արտացոլում է իրական պատկերը»,— ամփոփեց նա։
Լրագրողները փորձեցին հասկանալ, թե այսքան լավ զեկույցներից հետո հապա ինչո՞ւ են նվազում օտարերկրյա ներդրումները մեր երկրում։ Նախարարը, նախ, չհամաձայնեց լրագրողների դիտարկմանը եւ, հետո, ասաց, թե՝ օտարերկյա ներդրումների ծավալը ոչ թե նվազում, այլ ավելանում է. «Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին 9 ամսում ներդրումներն ավելացել են։ Եթե խոսքն ուղղակի ներդրումների մասին է, ապա նշեմ, որ դա ներդրումների միայն մի մասն է։ Պարտադիր չէ, որ ընդհանուր առմամբ օտարերկրյա ներդրումները գնահատվեն միայն կանոնադրական կապիտալում։ Պորտֆելային ներդրումները, որոնք երկրում կատարվածներն են, նույնպես գնահատականի են արժանի։ Ընդհանուր պատկերը ամեն դեպքում դրական է»։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 425 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024