ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 23:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 19 » Երբ հակառակորդը նենգադավ ու փոքրոգի է
09:10
Երբ հակառակորդը նենգադավ ու փոքրոգի է

Ադրբեջանը հասկանում է միայն պատժի լեզուն

Արդեն 6 օր է անցել այն օրվանից, երբ ադրբեջանցիները խոցեցին ԼՂ—ի ռազմական անզեն ուղղաթիռը։ Միջազգային հանրությունն առանց հապաղելու արձագանքեց տեղի ունեցածին, հնչեցին մեղադրանքներ Բաքվի հասցեին, սակայն մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի քննադատությունն այնքան էլ հասցեական չէր՝ կոչ էր արվում կողմերին զերծ մնալ իրավիճակի սրումից։ 
Հասկանալի է, որ հայտարարությունն արվել էր իրավիճակի սրումը բացառելու նպատակով, սակայն միջնորդներին պետք է քաջ հայտնի լիներ, որ Ադրբեջանն առիթը բաց չի թողնի օգտվելու իրավիճակից։ Կողմերի միջեւ հավասարության նշան դնելը հանգեցրեց նրան, որ Բաքուն մինչ այժմ թույլ չի տալիս ուղղաթիռի կործանման վայրից դուրս բերել զոհված օդաչուների մարմինները եւ ոչ միայն դա. դեպքին հաջորդում են պաշտոնյաների սանձարձակ հայտարարությունները։ Մասնավորապես այդպիսի մի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը։ 
«Արդեն անհնար է մեկնաբանել նրանց գործողություններն ու խոսքերը։ Սա ուղղակի անմարդկային մոտեցում է, միջազգային իրավունքին դեմ, բարոյականությանը դեմ։ Դա մոլագար, աննորմալ մարդկանց քաղաքականություն է, ուրիշ ոչ մի բան»,– «Tert.am»—ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ որ բոլորի համար պետք է ակնհայտ լինի, թե ինչպիսի հարեւան ունեն Հայաստանն ու Արցախը՝ ի դեմս Ադրբեջանի։
Հարցին, թե ինչ քայլեր են անում այս պահին միջազգային կառույցները օդաչուների մարմինները տեղափոխելու ուղղությամբ, Դավիթ Բաբայանը պատասխանել է. «Մենք իրենց հետ աշխատում ենք, տեսնենք՝ ինչ կստացվի»։
Նա նաեւ վստահ է՝ այս հարցում եւս Ադրբեջանը կդիմի ամենավատ քայլերին. «Այնպես է անելու, որ իրավիճակն էլ ավելի բարդացվի, նյարդայնացնի բոլորին, փորձ է կատարելու դրա միջոցով, իր պատկերացումներով, անախորժություն մտցնել։ Իհարկե, չի հաջողվելու այդ ամենը։ Ադրբեջանը եւս մեկ անգամ իր վարկանիշն ու իր իսկական դեմքը ցույց է տալիս։ Սա է խնդիրը, եւ դա բոլորի համար պետք է պարզ լինի, այդ թվում նաեւ նրանց, ովքեր կարծում են, որ միակողմանի զիջումների միջոցով կարելի է ինչ—որ բանի հասնել»։
Միջնորդների պասիվության հետեւանքով Բաքվի սանձարձակ քայլի հետ կապված մտահոգությունները չեն դադարում։
«Մենք պետք է իսկապես մտահոգվենք այս հարցով, քայլեր ձեռնարկենք եւ անհամարժեք պատասխան տանք, որովհետեւ սա առանց պատասխան թողնելը հղի է նորանոր այսպիսի դեպքերի կրկնությամբ»,–ասել է ՀՀԿ—ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը։
«Ադրբեջանն այսպես է անում, որպեսզի լարվածությունը պահի եւ աշխարհին ցույց տա, որ հակամարտությունը դեռ լուծված չէ,–նշել Լ. Մարտիրոսյանը՝ հավելելով.–Մեր պատասխանը պիտի լինի անհամարժեք»։
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը կարծում է, որ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարում են, իսկ պաշտպանության բանակն էլ պետք է անպայման համարժեք պատասխան տա. «Պետք է ճիշտ ձեւով նախապատրաստել այն պատասխանը, որ Ադրբեջանը առաջին հերթին երկար զղջա իր կատարածի համար եւ երկրորդ անգամ նման սադրանքի չդիմի։ Անպայման պետք է պատասխան տալ։ Բացի դրանից՝ միջազգային բոլոր կառույցներում պետք է հայտարարություններ արվեն»։ 


Պատերազմը  բացառված է,  իրավիճակի լարումը՝ անխուսափելի
 

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն էլ անդրադարձել է այն հարցին, թե որքանով է հավանական, որ ուղղաթիռ խոցելու դեպքը դառնա պատերազմի վերսկսման պատճառ։ Նա ասել է, թե ներկայումս լայնամասշտաբ պատերազմական գործողություններն անհնար են, թեեւ չի բացառել, որ իրավիճակի լարում տեղի ունենա։
«Այս ամենը նյարդային ռեակցիա էր, այն Բաքվի ռեակցիան էր, ոչ թե ադրբեջանցի սերժանտների։ Սահմանին կլինի ճգնաժամից անցում կրակոցների ու միջադեպերի նոր փուլի, բայց լայնամասշտաբ պատերազմն անհնար է։ Դրա համար պետք են բոլորովին այլ պայմաններ»,–ասել է քաղաքագետը՝ շեշտելով, թե տարածաշրջանում պատերազմը ոչ մեկին պետք չէ, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ո՛չ էլ տարածաշրջանի երկրներին։
Քաղաքագետն այն համոզմանն է, որ հայկական կողմից արձագանք միանշանակ լինելու է. «Միշտ էլ հայկական կողմի արձագանքն ավելի կոշտ է եղել, այս անգամ էլ կլինի։ Ադրբեջանն ուղղակի չէր մարսել օգոստոսյան դեպքերը եւ ինչ—որ բան պետք է աներ այդ ուղղությամբ»։
Քաղաքագետի կարծիքով, ոչ միայն ռազմական կամ դիվանագիտական պատասխան պետք է լինի, այլեւ համակարգային, համընդհանուր։ Ըստ նրա՝ որոշ ժամանակ բանակցությունները կդադարեցվեն, որից հետո միջազգային կազմակերպություններն ու հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր կգործադրեն, որպեսզի բանակցությունները շարունակվեն, եւ ստատուս քվոն պահպանվի։ Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների հայտարարություններին՝ Իսկանդարյանը նշել է, որ ինչպես նախորդ միջադեպերի ժամանակ, այնպես էլ հիմա հայտարարությունները պետք է լինեն չեզոք, ոչինչ չասող եւ պահանջեն երկխոսության շարունակություն ու խաղաղ ճանապարհով բանակցությունների շարունակություն։ 
Ինչ վերաբերում է Ադրբեջանի այդ գործողության նպատակներին, ապա քաղաքագետը կրակոցի մեջ ոչ մի քաղաքական կամ ռազմական իմաստ չի տեսնում։ Դիպուկահարի ոչ մի կրակոց, դիվերսիոն ներթափանցում կամ օդանավերի ոչնչացում ոչ մի ռազմական հաջողության չի կարող հանգեցնել. «Ադրբեջանը իրավիճակի վրա ազդելու շատ քիչ գործիքներ ունի։ Բանակի եւ լոբբինգի միջոցով նրանք ոչնչի չեն կարող հասնել»։
Ի դեպ, սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպից հետո հնչել է նաեւ Չինաստանի արձագանքը։ Չինաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերը կկարողանան պահպանել հանդարտությունն ու զսպվածություն կցուցաբերեն՝ լարվածության մեծացումից խուսափելու համար, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հոնգ Լեյը։ Նա հույս է հայտնել, որ հակամարտությունը կկարգավորվի երկխոսության ճանապարհով, եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը կառուցողական դերակատարություն կունենա այդ հարցում։
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ԱԳՆ՝ Եվրոպայի հարցերով ներկայացուցիչ Դեւիդ Լիդինգտոնն էլ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Պիեր Անդրյուի հետ։ Ադրբեջանում Միացյալ Թագավորության դեսպանության «Թվիթերի» էջում հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 515 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024