ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.11.2019, 22:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [601]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [628]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 20 » Երեւանում ստեղծվում է երկրում առաջին ազատ տնտեսական գոտին /3 տարում ներդրումները կկազմեն 8.6 մլն դոլար/
19:00
Երեւանում ստեղծվում է երկրում առաջին ազատ տնտեսական գոտին /3 տարում ներդրումները կկազմեն 8.6 մլն դոլար/

Առեւտրի համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, 2010թ. համաշխարհային առեւտրի ծավալը հասել է ավելի քան 15 տրլն դոլարի։ Միեւնույն ժամանակ, ըստ «European Information Technology Observatory»—ի գնահատականի, գիտատար եւ բարձր տեխնոլոգիական արտադրանքի շուկայի ծավալը 2010թ. գերակշռել է 2 տրլն եվրոն։ Հայաստանին անհրաժեշտ է փորձել զբաղեցնել իր տեղը այս աճող եւ երկրի ռազմավարական զարգացման համար հեռանկարային շուկաներում։ Այս կարծիքին է «Սիտրոնիկս Արմենիա» ընկերությունը, որ, ինչպես ասել ենք, ՀՀ—ում առաջին ազատ տնտեսական գոտու կազմակերպիչն է։ Էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է, որ ընկերությունն արդեն գործնական քայլեր է ձեռնարկում։
«Սիտրոնիկս Արմենիա»—ի ներկայացուցիչները սկսել են նախնական բանակցությունները մի քանի միջազգային խոշոր ընկերությունների հետ՝ ծրագրավորվող ԱՏԳ—ներում նրանց աշխատելու կապակցությամբ։ Նախնական բանակցությունների արդյունքում որպես գործընկեր ներկայանում են (ընկերության տվյալներն են) «Գլաքսո Սմիթ Կլայն»—ը (բրիտանական դեղագործական կազմակերպություն, աշխարհում խոշորներից մեկը), «Փարավան» կազմակերպությունների խումբը (ռուսական շուկայում առաջատարներից մեկը անվտանգության համակարգերի ոլորտում), «Քարգո Մեթրիքս»—ը (ամերիկյան կազմակերպություն, բեռնափոխադրումների եւ ՏՏ ոլորտում լուծումների եւ ծրագրերի մշակման առաջատարներից մեկը), «Ֆաբթեչ»—ը (միջազգային կազմակերպություն. կենսատեխնոլոգիական եւ դեղագործական, բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների նախագծման, ինժեներիայի եւ հագեցման ծառայություններ մատուցող), «Բայսթրոնիք լազեր»—ը (շերտային մետաղի եւ այլ հարթ նյութերի լազերային մշակման ոլորտում լուծումներ առաջարկող)։
Ինչու է «Սիտրոնիկս Արմենիա»—ն ազատ տնտեսական գոտու տարածք ընտրել «ՌԱՕ Մարս»—ի եւ «ԵրՄՄԳՀԻ»—ի տարածքում։ Նախ՝ տեղակայվածությունն է շահեկան։ Նաեւ Երեւանը Հայաստանի մեծագույն տրանսպորտային հանգույցն է։ Բացի պետական նշանակության ավտոմայրուղիներից, քաղաքի կենտրոնից 20 կմ հեռավրության վրա է միջազգային «Զվարթնոց» օդանավակայանը, որը լավագույնն է Հարավային Կովկասում։ 2011թ. սեպտեմբերին բացվել է օդանավակայանի նոր տերմինալը 34 քառ.մ ընդհանուր մակերեսով։ Այս նոր տերմինալի շահագործման արդյունքում «Զվարթնոց»—ը կարող է սպասարկել տարեկան 3,5 միլիոն ուղեւոր (նախկին 1,6 մլն—ի փոխարեն)։ Ավելին, նախատեսված է, որ «Զվարթնոց»—ում նույնպես ազատ տնտեսական գոտի կկազմավորվի, որը այլ հնարավորություններ էլ կբացի։ Հեռանկարում, մի շարք առկա խնդիրների կարգավորումից եւ երկաթուղու վրաց—աբխազական հատվածի բացումից հետո հնարավոր է նաեւ Հայաստանից Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ եւ Եվրոպայի այլ պետություններ երկաթուղու վերաբացում։ Չմոռանանք նախատեսվող «Հյուսիս—հարավ» մայրուղին, որի կառուցումը կապահովի Հայաստանի՝ Վրաստանի տարածքով դեպի Սեւ ծով ելքը։
Խոսելով «ՌԱՕ Մարս»—ի տարածքում ազատ գոտու ենթակառուցվածքից՝ «Սիտրոնիկս Արմենիա»—ն իր գործարար ծրագրում նշում է, որ մինչեւ 90—ականների սկիզբը դեպի գործարան գցվել է երկաթուղի, սակայն հետագայում գծերը ապամոնտաժվել են։ Ավելին, գցված գծերի նախկին տեղերի երկայնքով ներկայումս իրականացվել են մասնավոր կառուցումներ (հիմնականում, ըստ ընկերության, առանց համապատասխան թույլտվությունների)։ Ազատ տնտեսական գոտու զարգացման եւ երկաթուղային տրանսպորտի գործարկման անհրաժեշտության դեպքում Հայաստանի կառավարության կողմից, «Հարավկովկասյան երկաթուղու» հետ համատեղ, անհրաժեշտ կլինի ջանքեր գործադրել դեպի գործարան երկաթգծի անցկացման համար։ Անհրաժեշտ կլինի նաեւ լուծել ապօրինի կառույցների հարցը՝ իրավասու պետական գերատեսչությունների եւ մարմինների ներգրավմամբ։ Նախկին գործարանի տարածքում կնախատեսվեն հատուկ մուտքեր բեռնատար եւ թեթեւ ավտոտրանսպորտի համար։ Իսկ «ԵրՄՄԳՀԻ»—ի տարածքում ստեղծվող ազատ գոտու տարածքում կտեղակայվի ժամանակակից սարքավորումներով հագեցված մաքսային կետ, որը թույլ կտա հնարավորինս պակասեցնել մաքսային զննության եւ ընթացակարգերի ժամանակը։
Տեղեկացնենք, որ ծրագրի նախաձեռնողները նախատեսում են իրականացնել ներդրումներ «ՌԱՕ Մարս»—ի եւ ԵրՄՄԳՀԻ—ի տարածքներում ազատ տնտեսական գոտիների գործարկման, զարգացման եւ առաջխաղացման համար ընդհանուր ծավալով մոտ 8,6 մլն դոլար 2012—2014թթ. ընթացքում։ Ընդ որում, մոտավորապես 5,1 մլն—ը «ՌԱՕ Մարս»—ի ազատ գոտու, իսկ 3.5 մլն—ը՝ գիտահետազոտական ինստիտուտի ազատ գոտու համար։
Երկու ընկերությունների տարածքում ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, «Սիտրոնիկս Արմենիա»–ի համոզմամբ, նոր հնարավորություններ կբացի եւ զգալի դրական արդյունք ցույց կտա, մասնավորապես՝ 1. թույլ կտա սեփական արտադրությունը ներառելու ԱՏԳ —ում եւ օգտվելու բոլոր ներկայացվող արտոնություններից եւ առավելութուններից։ 2. Հնարավորություն կտա զարգացնելու առկա ձեռնարկությունները եւ ստեղծելու նորերը, ապրանքների/ծառայությունների գների հարցում դառնալու առավել մրցունակ, լուծելու սպառման շուկայի հարցը եւ մեծացնելու եկամուտները։ 3. Հնարավորություն կտա գիտական մշակումներն առեւտրայնացնելուն (այստեղ, իհարկե, հարկ է զգույշ լինել՝ դարձյալ ուղեղների արտահոսքի առումով,—Ա.Մ.)։
Ի դեպ, գործարար ծրագրով նախատեսված ստեղծվելիք նոր աշխատատեղերի կանխատեսելի քանակը ըստ տարիների բաշխված է հետեւյալ կերպ. 2012—2015թթ.՝ 1500 աշխատատեղ, 2016—2017թթ.՝ 3500 աշխատատեղ, 2018—2020թթ.՝ 5000 աշխատատեղ։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ    
Նկարում. Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքում նախատեսվող ազատ տնտեսական գոտու մակետն է։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 237 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019