ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 10:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 4 » Երկկողմ շփումներն ակտիվանում են /Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնի այցը Հայաստան/
14:57
Երկկողմ շփումներն ակտիվանում են /Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնի այցը Հայաստան/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնին։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ—բրիտանական հարաբերությունների օրակարգը՝ ընդգծելով, որ երկկողմ քաղաքական շփումները վերջին շրջանում ակտիվացել են։ Սերժ Սարգսյանը եւ Դեյվիդ Լիդինգտոնը հույս են հայտնել, որ դրանք շարունակական կլինեն, եւ հայ—բրիտանական համագործակցությունը կզարգանա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով։
Հանրապետության նախագահը եւ Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարն անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարին՝ այդ համատեքստում քննարկելով վերջերս Ուելսում եւ Փարիզում կայացած գագաթնաժողովների արդյունքները։
ՀՀ նախագահը եւ պետնախարար Լիդինգտոնը մտքեր են փոխանակել տարածաշրջանի խնդիրների եւ մարտահրավերների շուրջ, խոսել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո Հայաստան—Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 354 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024