ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 27 » Երկխոսությունն ու փոխըմբռնումը՝ հարաբերությունների հիմքում
11:27
Երկխոսությունն ու փոխըմբռնումը՝ հարաբերությունների հիմքում

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների եւ ՀՀ—ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ։
Այս ձեւաչափով ավանդական դարձած հանդիպմանը հանրապետության նախագահը դեսպանների հետ խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստան—ԵՄ օրակարգային հարցերին եւ համագործակցության զարգացման հեռանկարին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին։
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ—ին՝ անցած տարիներին ՀՀ—ում տարբեր ոլորտներում բարեփոխումներին ցուցաբերած օժանդակության, այդ թվում՝ ֆինանսական աջակցության, ինչպես նաեւ առաջիկա տարիներին այդ աջակցությունը շարունակելու հանձնառության համար։
Հանրապետության նախագահը նշել է, թե համոզված է, որ միայն երկխոսության, փոխըմբռնման, տարբեր ինտեգրացիոն համակարգերը համադրելու միջոցով է հնարավոր այսօր արդյունավետ քաղաքականություն վարել, ինչն ապացուցում է միջազգային հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան։
Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերը, անդրադարձել այդ գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանն ու գործընթացը վտանգի տակ դնող սադրիչ գործողություններին, որոնցից վերջինը Արցախի առաջնագծում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂ ԶՈՒ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման միջադեպն է։
Նախագահը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նաեւ Հայաստանում մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների, այդ թվում՝ ՀՀ սահմանադրական բարեփոխումների ընթացքը։
Վերոնշյալ թեմաների շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակում։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 385 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024