ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 14:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 20 » Համագործակցությունը խորացնելու երկկողմ ջանքեր /Ավարտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան/
14:52
Համագործակցությունը խորացնելու երկկողմ ջանքեր /Ավարտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան/

Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ—վրացական հարաբերություններին եւ հատկապես այդ հարաբերություններում կարեւոր տեղ զբաղեցնող տնտեսական բաղադրիչի մեծ ներուժին վերաբերող հարցեր, անդրադարձել ի շահ երկու երկրների այդ ներուժի լիարժեք օգտագործման հնարավորություններին։ Հայաստանի նախագահը եւ Վրաստանի վարչապետը համոզվածություն են հայտնել, որ երկկողմ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի առավել ընդլայնել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շրջանակները։
Սերժ Սարգսյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստանը եւ Վրաստանը վերջին ժամանակահատվածում ձեռքբերումներ են ունեցել առեւտրատնտեսական համագործակցության զարգացման գործում՝ ամուր հիմք ստեղծելով այն ավելի բարձր մակարդակի տեղափոխելու համար։ Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության ուղղությամբ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը նոր խթան կհաղորդի տնտեսական համագործակցությանն ու կնպաստի առեւտրաշրջանառության աճն ավելի համակարգված դարձնելուն։
Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահի եւ Վրաստանի վարչապետի ներկայությամբ ստորագրվել են հայ—վրացական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր։ Մասնավորապես՝ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ գաղտնի տեղեկատվության փոխանակման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր»։
Վրաստանի մայրաքաղաքում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է նաեւ «Հերոսների» հրապարակ եւ ծաղկեպսակ դրել հուշակոթողին։ Այցի շրջանակներում հանրապետության նախագահը հյուրընկալվել է Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցում եւ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային ու երիտասարդության կենտրոնում։
Ավարտելով պաշտոնական այցը Վրաստան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ վերադարձավ Երեւան։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 333 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024