Հայաստանի ֆինանսների նախարարությունը հուլիսի 1—ից 10 օրը մեկ հաշվետվություն է ներկայացնելու, թե որ հարկատուի մոտ ինչպիսի միտում է նկատվում ստվերի կրճատման գործում։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով ստվերի կրճատման ուղղությամբ կատարվող քայլերին։ «Բոլորը, այդ թվում մամուլը, տեղյակ են լինելու հաշվետվությանը։ Մենք լինելու ենք հետեւողական, եւ կառավարությունն իր պայմանավորվածությունները պահելու է։ Այն հարկատուների նկատմամբ, ովքեր կփորձեն պայմանավորվածությունները խախտել, մենք մեր դիրքորոշումը շատ կոշտ կցուցաբերենք»,–ասաց Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետի խոսքով, կառավարությունն այժմ ձեռնամուխ է եղել փոքր եւ միջին ձեռնարկություններին արտոնություններ տրամադրելուն։ Միաժամանակ կառավարությունն աշխատելու է խոշոր հարկատուների մոտ ստվերը հասցնել նվազագույնի։ «Այն քայլերով, որոնք այժմ ձեռնարկում ենք՝ կապված ՓՄՁ—ների հետ, փակում ենք խոշոր բիզնեսի ճանապարհը ստվերով աշխատելու ուղղությամբ։ ՓՄՁ—ն մենք չենք դիտարկում որպես հարկատու, մեր նպատակն է, որ բոլորն աշխատեն հարկային դաշտում»,–ասաց վարչապետը։
Հովիկ Աբրահամյանը լուրջ խոսակցություն է ունեցել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ՝ Գառնու հեթանոսական տաճարի եւ Զվարթնոցի շուրջ ծավալված դեպքերի հետ կապված։ Վարչապետը նշեց, որ նախարարից պահանջել է քայլեր ձեռնարկել՝ մեղավորներին պատժելու ու պատասխանատվության ենթարկելու համար։
...
Կարդալ շարունակությունը »