Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 24
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ) երկրում հեղինակություն վայելող քաղաքական այն ուժերից է, որը ծնունդ է առել անկախության հռչակումից հետո՝ պետության համար բախտորոշ ու դժվարին ժամանակներում, ու այսօր էլ շարունակում է նշանակալի դերակատարություն ունենալ քաղաքական, հասարակական ու տնտեսական կյանքում։
Հունիսի 21—ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԱԺԿ չորրորդ համագումարը, որին, պատվիրակներից բացի, մասնակցում էին Եվրոպայի ազատ դաշինք կուսակցությունների միավորման ներկայացուցիչները՝ կազմակերպության փոխնախագահ Միգել Մարտինես Թոմիի գլխավորությամբ։
Ինչպես նշվեց կուսակցության կենտրոնական խորհրդի՝ 2012—2014 թվականների գործունեության եւ կուսակցության առաջիկա անելիքների ու ռազմավարության մասին հաշվետվության մեջ, ԱԺԿ նախագահ, Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանի խոսքով, ԱԺԿ—ին հաջողվել է ձեւավորել ու անխաթար պահել սեփական դիմագիծը։ Հատկանշական է, որ համագումարը տեղի է ունենում ադրբեջանա—ղարաբաղյան պատերազմում զինադադարի կնքման 20—ամյակի նշանավորման տարում, ինչը նշանակում է, որ այդ տարիներին հանրապետությունում շարունակվել են պետականաշինության ժողովրդավարական գործընթացները, եւ ապահովվել է խաղաղ պայմաններում ժողովրդի կենսագործունեությունը։
«Վերջին երկու տարիներին մեր կուսակցությունը բավական արդյունավետ կապեր է նախաձեռնել արտաքին աշխարհի հետ։ Դրա հաստատումն այսօր եվրոպացի գործընկերների ներկայությունն է ԱԺԿ համագումարին,–նշեց Ա.Ղուլյանը։&nda
...
Կարդալ շարունակությունը »
|
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի եւ «Ակրոնիս» ընկերության հրավերով հունիսի 22—24—ը Հայաստանում է գտնվում շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը։ Նրան ուղեկցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային մի շարք հայտնի ընկերությունների ղեկավարներ։
Հունիսի 22—ին նորվեգացի շախմատիստն այցելեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, որտեղ ծաղիկներ դրեց շախմատի աշխարհի եւ օլիմպիական բազմակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշարձանին։ Այնուհետեւ շախմատի գործող չեմպիոնը կայծակնային շախմատի միաժամանակյա խաղ անցկացրեց Հայաստանի շախմատի ակադեմիայի մինչեւ 12 տարեկան սաների հետ։ «Ակրոնիս» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Սերգեյ Բելոուսովը ընկերության ծրագրային փաթեթներ նվիրեց շախմատի ակադեմիային։
Երեկ շախմատի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, նորվեգացի գրոսմայստերը եւ շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն Լեւոն Արոնյանը, ում գլխավորությամբ Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ օլիմպիական եռակի չեմպիոն, այցելեցին Տաթեւի վանք, որտեղ ծանոթացան միջնադարյան վանական համալիրի պատմությանն ու ճարտարապետությանը, ինչպես նաեւ այն ծրագրերին, որոնք «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամն իրականացնում է Տաթեւում։ Այնուհետեւ գրոսմայստերները տեղի բնակչության եւ հոգեւորականների հետ անցկացրեցին շախմատի միաժամանակյա խաղ՝ 10 խաղատախտակի վրա։
Տաթեւում աշխարհի
...
Կարդալ շարունակությունը »
|
Հունիսի 21—ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, այդ թվում՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Քվեարկությամբ խորհրդարանը որոշեց՝ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 49—րդ հոդվածի 1—ին մասի բ կետի համաձայն՝ հունիսի 18—ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքները հունիսի 21—ին շարունակել մինչեւ օրակարգային հարցերի սպառումը։
Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ եզրակացությունը։ Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն առաջարկեց ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել մինչեւ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի ավարտը։
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի առաջարկությամբ՝ հունիսի 18—ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգից հանվել է «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենսդրական նախաձեռնությունն երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Երկրորդ ընթե
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանը։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ՝ ԵԽ ԽՎ—ում հայկական պատվիրակությունը մասնակցում է նստաշրջանին։ Նշենք, որ ԵԽ ԽՎ—ում ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունն անցել է Ադրբեջանին։
Նիստում քննադատական գնահատականներ են հնչել Ադրբեջանի հասցեին։ Հակահայկական նախաձեռնությունների հեղինակ Ադրբեջանը ինքն է հայտնվել քննադատությունների թիրախում սեփական անհանդուրժող գործողությունների պատճառով։ Եվրոպական երկրների պատվիրակները դատապարտել են այդ երկրի պահվածքը՝ որպես ԵԽ ԽՎ նախարարների կոմիտեի նախագահությունն ստանձնող պետություն, որը խտրական վերաբերմունք էր ցուցաբերել եւ արգելել վեհաժողովում ֆրանսիական պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեի մուտքը Բաքու։ Ինչպես «Արմենպրեսին» Ստրասբուրգից հայտնել է ԵԽ ԽՎ—ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, լիագումար նիստում գնահատականներ են հնչել տարբեր քաղաքական խմբերի եւ երկրների պատվիրակությունների կողմից։ Ադրբեջանի վարքագիծը համարվել է աննախադեպ։ «Եվրոպական պատվիրակներն անընդունելի համարեցին նման պահվածքը, եւ շեշտվեց՝ երբեւիցե նման բան չի եղել, որ նախագահող երկիրը թույլ տա նման դիսկրիմինացիոն պահվածք»,–ասաց Նաղդալյանը։
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը ԵԽ ԽՎ մեկնարկած նստաշրջանի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանո
...
Կարդալ շարունակությունը »
|
Երկօրյա ճանաչողական այցով Ստեփանակերտում էր գտնվում Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասեւիչը։
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ կայացած հանդիպմանը, ուր քննարկվել են Արցախ—Եվրոպա կապերին, անդրբեջանա—ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ հարցեր, ԼՂՀ ղեկավարն ընդգծել է. «Պաշտոնական Ստեփանակերտը կարեւորում է Եվրախորհրդարանի եւ եվրոպական այլ կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու շարունակական ամրապնդումը՝ հատուկ ուշադրություն հատկացնելով դրանք ինստիտուցիոնալ դարձնելու հարցերին»։
Լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի փոխնախագահը մասնավորապես նշել է, թե ինքը տպավորված է Բակո Սահակյանի հետ ունեցած հանդիպումից, ուր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ անկեղծ ու անմիջական երկխոսություն է ծավալվել, եւ իր համար, տեղեկատվության իրազեկվածության տեսանկյունից, այն անչափ օգտակար էր։
Պարոն Պրոտասեւիչն ասաց, որ նախագահի հետ հանդիպմանը հիմնականում քննարկվել են «Մադրիդյան սկզբունքները», Արցախի մոտեցումներն այդ սկզբունքներին, ինչպես նաեւ անդրադարձ է եղել այն մասին, թե ինչ ձեւով կարելի է այդ սկզբունքների «իրացմամբ» վերջնական խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Նրա վկայությամբ՝ քննարկումների առանցքում է գտնվել այն հարցը, թե Եվրոպան ինչպես պիտի աջակցի կարգավորման գործընթացին, որպեսզի գտնվի ժողովրդի համար ընդունելի տարբերակ։
...
Կարդալ շարունակությունը »
|
Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարարը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Ֆրանսիայի նախագահի առաջարկով հանդիպում կազմակերպելու հարցի առնչությամբ խոսել էր ինչ—որ այլ հավելյալ «կոնկրետության» անհրաժեշտության մասին։
«Այս կոնկրետությունն այնքան էլ Բաքվի սրտով չէ»,–ՀՀ արտգործնախարարությունում, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նա ընդգծեց, որ վերջին ժամանակներս Բաքվի սրտով չեն համանախագահների կողմից հնչող առաջարկությունները, այդ թվում այնպիսի հարցերում, ինչպիսիք են հրադադարի ռեժիմի ամրապնդումը, դիպուկահարներին շփման գծից հեռացնելը, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը։ Համանախագահների առաջարկները, որոնք արտացոլված են Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարություններում, նույնպես հավանության չեն արժանանում Բաքվում։
Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ Ռուսաստանը կաջակցի ցանկացած գործողության, որը կմոտեցնի խնդրի կարգավորումը. «Ելնում ենք նրանից, որ մեր ֆրանսիացի գործընկերներն առաջ են քաշում այն գաղափարները, որոնք թույլ կտան նախկինում առաջարկված սկզբունքները բերել գործնական դաշտ»։ Ռուսաստանը համարում է, որ որքան պարբերական լինեն նախագահների հանդիպումները, այնքան բանակցային գործընթացն ավելի դինամիկ կդառնա. «Մենք դրա կողմնակիցն ենք»։
Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկվել է նաեւ Նալբանդյ
...
Կարդալ շարունակությունը »
|
Շնորհակալություն հայտնելով նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար եւ փոխանցելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները՝ ՌԴ արտգործնախարարը հավաստիացրել է, որ նախագահ Վլ. Պուտինը հանձնառու է այն պայմանավորվածություններին, որոնք Սերժ Սարգսյանի հետ ձեռք է բերել անցյալ տարեվերջին Հայաստան Ռուսաստանի նախագահի պետական այցի ընթացքում, ինչպես նաեւ Մոսկվայում մայիսի 8—ին կայացած հանդիպման ժամանակ։ Սերգեյ Լավրովը հանրապետության նախագահին տեղեկացրել է իր այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարարի հետ, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կայացած բանակցությունների մասին, որոնց ընթացքում, ըստ նախարար Լավրովի, բարձր մակարդակի պայմանավորվածությունների տեսանկյունից քննարկվել է հայ—ռուսական հարաբերությունների օրակարգի հարցերի ամբողջ համալիրը, ընդգծվել է բոլոր ուղղություններով դինամիկ աշխատանքը ե՛ւ երկկողմ ձեւաչափով՝ օրակարգի առեւտրատնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում, ե՛ւ հայ—ռուսական բազմապլան համագործակցության առումով՝ առաջին հերթին ՀԱՊԿ—ի, որտեղ Հայաստանը եւ Ռուսաստանը դաշնակիցներ են եւ հուսալի բարեկամներ, ինչպես նաեւ ԱՊՀ շրջանակներում։ ՌԴ արտգործնախարարը տեղեկացրել է նաեւ, որ հայ գործընկերոջ հետ այդ ամենի հետ միասին քննարկել են Եվրասիական տնտեսական ինտեգրացիային Հայաստանի միանալու գործընթացները։ Նա հույս է հայտնել, որ այսօր լավ լուրեր կստացվեն Սոչիից, որտեղ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ։ ՌԴ արտգործնախ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|