Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 13
Գործադիրը մի շարք փոփոխություններ է նախաձեռնել հարկային ոլորտում, եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ հետեւողական աշխատանքը կհանգեցնի մի վիճակի, երբ խոշոր գործարարը ամբողջությամբ հարկային դաշտում կաշխատի, իսկ փոքր ու միջին ձեռներեցներն էլ չեն դիտարկվի որպես հարկատու։ Ի դեպ, այս ամենին զուգահեռ խստացումներ էլ են նախատեսվում։
Ինչպես պարզաբանեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, եթե առեւտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի մոտ ստուգման արդյունքում կարձանագրվի ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում, ապա պատասխանատվության միջոցներ կկիրառվեն։ 1. 2014թ. հոկտեմբերի 1—ից մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31—ը ընկած ժամանակահատվածում չորրորդ անգամ ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում արձանագրվելու դեպքում արձանագրությունը կազմելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից հարկ վճարողը կդադարի շրջանառության հարկ վճարող լինել եւ կհամարվի ԱԱՀ վճարող՝ անկախ ԱԱՀ—ի շեմը չգերազանցելու հանգամանքից։ Եվ այդպես կլինի տվյալ տարում եւ դրան հաջորդող մեկ տարում։ 2. 2015թ. հունվարի 1—ից մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31—ը ընկած ժամանակահատվածում երրորդ անգամ ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում արձանագրվելու դեպքում արձանագրությունը կազմելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը կդադարի լինել շրջանառության հարկ վճարող եւ կհամարվի ԱԱՀ վճարող՝ անկախ ԱԱՀ—ի շեմը չգերազանցելու հանգաման
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ պատրաստվում է հիմնել «Կրթության գերազանցության ազգային կենտրոն» հիմնադրամ։ Երեկ կառավարությունը կայացրեց համապատասխան որոշումը։
Ինչպես լրագրողների հետ զրույցում նկատեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը. «Նման հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով։ Կրթության զարգացման համար պահանջվում է էականորեն բարձրացնել կրթության կառավարման համակարգի արդյունավետությունը, զարգացնել կառավարման օղակների եւ մանկավարժների մասնագիտական ներուժը, բարելավել կրթության որակը՝ այն համապատասխանեցնելով միջազգային ընդունված չափանիշներին, ապահովելով հասարակության եւ գործարար միջավայրի բավարարվածությունը մատուցվող կրթական ծառայություններից»։ Միով բանիվ՝ ակնկալվում է նորաստեղծ հիմնադրամի միջոցով բարձրացնել կրթության որակը։
Արմեն Աշոտյանը համոզմունք հայտնեց, որ մեր երկրի կրթության զարգացման 2011—2015թթ. պետական ծրագրի համաձայն, կրթության ոլորտի բարեփոխումներն արագացնելու եւ արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է կիրառել «գերազանցության կենտրոնների» միջոցով կրթական համակարգը զարգացնելու մոտեցումը։
Լրագրողները ԿԳ նախարարին հարցադրումներ էին հնչեցնում «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հայտարարության հետ կապված, ըստ որի՝ Հայաստանում ռուսական դպրոցների
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում տեղակայված ՄԱԿ—ի տարածաշրջանային կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել կազմակերպության ներկայացուցիչների՝ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի տեղակալ, կազմակերպության Վիեննայի գրասենյակի եւ Թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար (UNODC) Յուրի Ֆեդոտովի, ՄԱԿ—ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրեն Լի Յոնգի, Միջուկայի զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի (CTBTO) գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) գործադիր տնօրեն Յուկիյա Ամանոյի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Յուրի Ֆեդոտովի հետ հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ թմրամիջոցների եւ հանցավորության տարածումը մեր ժամանակների ամենավտանգավոր մարտահրավերներից են, իսկ դրանց դեմ պայքարը առաջնահերթություն է։ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ ոլորտում արդյունքների գրանցումը մեծապես կախված է միջազգային սերտ համագործակցությունից, որի համակարգման գործում մեծ է ՄԱԿ—ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի դերը։ Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը հետեւողական մասնակցում է Փարիզյան պակտի անդամ երկրների համատեղ պայքարին՝ Աֆղանստանից դեպի Եվրոպա եւ այլուր թմրանյութերի տարածումը կանխարգելելու համար։ Հայաստանը նաեւ մասնակցում է ՀԱՊԿ, ԱՊՀ, ՆԱՏՕ անդամ—երկրների զորավարժություններին, որոնց նպատակն է մշակել թմրանյութե
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի եւ Ավստրիայի նախագահները մասնակցել են հայ—ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը երեկ Ավստրիայի առեւտրաարդյունաբերական պալատում մասնակցել են հայ—ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը, իսկ մինչ այդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Զրուցակիցները կարեւորել են հայ—ավստրիական առեւտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետագա քայլերի անհրաժեշտությունը, վստահություն հայտնել, որ այդ առումով Հայաստանի նախագահի այցի շրջանակներում անցկացվող հայ—ավստրիական տնտեսական համաժողովը մեծ նշանակություն կունենա եւ օգտակար կլինի երկու երկրների գործարարների միջեւ շփումները խթանելու, համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից։
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ավստրիայի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլը գոհունակությամբ են նշել, որ երկկողմ առեւտրաշրջանառության ցուցանիշներն աստիճանաբար բարելավվում են, սակայն, նրանց համոզմամբ, այդուհանդերձ համագործակցության առեւտրատնտեսական ուղղությունը խթանման լուրջ կարիք ունի։
Հայաստանի եւ Ավստրիայի նախագահները ողջունել են հայ—ավստրիական տնտեսական համաժողովը եւ իրենց ողջույնի խոսքում հաջողություններ մաղթել համաժողովի աշխատանք
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|