ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 13.10.2024, 05:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 16

Երեկ կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։
Քառյակի 12 կետանոց պահանջներում կան պոպուլիստական կետեր, որոնք իշխանության համար ընդունելի չեն։ Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Կան կետեր, որոնք ընդգրկված են կառավարության ծրագրում, ինչպես նաեւ կան կետեր, որոնք սահմանադրական բարեփոխումների առարկա են»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասել է նա։ 
Կուտակայինի հարցով քառյակի առաջարկի վերաբերյալ ՀՀԿ խոսնակն ասել է, որ այդ հարցի վերաբերյալ արդեն կառավարությունն ու վարչապետն իրենց կարծիքը հայտնել են, իսկ առաջիկայում կլինի նոր օրենքը, որը կներկայացվի ԱԺ քննարկմանը։ Շարմազանովը նշել է, որ կան հարցեր, որոնք սահմանադրական բարեփոխումների առարկա են։ «Եթե մենք գտնում ենք, որ երկրում կա համակարգային բարեփոխումների անհրաժեշտություն, ապա դրա լավագույն ճանապարհը սահմանադրական բարեփոխումներն են»,– ասել է նա։
Անդրադառնալով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու քառյակի առաջարկին՝ ՀՀԿ խոսնակն ընդգծել է, որ արդեն ԱԺ–ում այդ հարցով օրենսդրական նախաձեռնություն քննարկվել է, եւ քաղաքական մեծամասնությունն իր կարծիքը հայտնել է։ Շարմազանովն ընդգծել է, որ եթե ընդդիմությունը ցանկանում է, որ իր բոլոր պահանջներն ընդունվեն, ապա դրա լավագույն ճանապարհը 2017թ. խորհրդարանական ընտրություններն են։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 493 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024