ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 16:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 19

Դեռ 1994թ. երբ Հեյդար Ալիեւը պատրաստվում էր արեւմտյան նավթագազային ընկերությունների հետ կնքել այսպես կոչված «Դարի պայմանագիրը», մերձավոր շրջապատում հույս էր հայտնել, որ այդ պայմանագիրը քաղաքական դեր կխաղա եւ կգա լուծելու «ղարաբաղյան խնդիրը հօգուտ Ադրբեջանի»։ Ցայսօր ոչինչ չի փոխվել, հիմա էլ այդ հույսը տածում է Իլհամ Ալիեւը։ Բայց փոխվել է «Դարի պայմանագրի» ազդեցությունը, այն առաջվա պես ուժգին չէ։ Եվ այս մասին խոստովանում է Իլհամ Ալիեւը, բայց ի տարբերություն հոր, արդեն ոչ թե մերձավոր շրջապատում, այլ՝ հրապարակավ, մամուլում, սեփական ժողովրդին՝ պնդելով, թե նավթադոլարներն են զինում իրենց, ինչը թույլ կտա «հայկական կողմին միակողմանի զիջումներ պարտադրել»։
Թեեւ նավթադոլարների հարցում էլ շուտով կարող են խնդիրներ ծագել։ Բանն այն է, որ եվրոպական էներգետիկ հսկաները լքում են Ադրբեջանը։
Ամեն ինչ սկսվեց 2012թ., երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության արտահերթ նիստի ժամանակ քննադատեց «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությանը՝ նավթարդյունահանման ծավալների անկման համար։ Այս ընկերության տվյալները ցույց էին տալիս, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում նավթարդյունահանման ծավալները դեռ 2010թ. էին նվազում, ուրմեն ինչու Ալիեւը այդ մասին նշեց միայն երկու տարի անց։ Պատճառները դարձյալ քաղաքական էին, ավելի ստույգ՝ ընտրական։ Փոխարենը «Բրիթիշ փեթրոլիումը» տվյալներ հրապարակեց՝ կասկածի տակ դնելով ադրբեջանական այս պաշարի մասին լեգենդը։ Հետո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 509 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽ ԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին, ովքեր փաստահավաք առաքելությամբ հունիսի 16–18–ը գտնվում էին Հայաստանում, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը ողջունել է ԵԽ ԽՎ համազեկուցողներին ՀՀ կառավարությունում եւ շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար։ «Մենք կարեւորում ենք ձեր գործադրած ջանքերը Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։ ՀՀ–ն ոչ միայն ԵԽ ակտիվ անդամներից է եւ մասնակցում է կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում, այլեւ պատիվ է ունեցել 2013 թ. մայիս–նոյեմբեր ամիսներին նախագահելու ԵԽ նախարարների կոմիտեում։ Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ»,–նշել է կառավարության ղեկավարը։
ԵԽ ԽՎ համազեկուցողները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, հաջողություն մաղթել եւ փոխանցել Հայաստանի հարցով ԵԽ ԽՎ նախկին համազեկուցող Ջոն Պրեսկոտի ջերմ ողջույնները։ Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլը բարձր են գնահատել ԵԽ նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության ընթացքում կատարված աշխատանքները եւ ընդհանրապես մոնիթորինգի հանձնաժողովի հետ մեր երկրի համագործակցությունը։ «Հայաստա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին, գերմանական KFW բանկի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Ռոլանդ Զիլերին եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ղեկավար Դագմար Բոթին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Վարչապետը կարեւորել է հայ–գերմանական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու զարգացումը եւ նշել, որ Գերմանիայի հետ համագործակցությունն առանձնակի տեղ է զբաղեցնում մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգում։ «Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է մեր երկու երկրների միջեւ տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների ընդլայնման համար»,–նշել է Հովիկ Աբրահամյանը։ Միաժամանակ վարչապետը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ անկախությունից ի վեր Հայաստանին լայնածավալ տեխնիկական եւ ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար։
Դեսպան Ռայներ Մորելը եւս բարձր է գնահատել երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը եւ պատրաստակամություն հայտնել հետագայում եւս ջանքեր գործադրել՝ տարբեր ոլորտներում հայ–գերմանական համատեղ ծրագրեր իրականացնելու համար։
Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության եւ KFW բանկի համագործակցությամբ նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր։
Մասնավորապես, վարչապետ Աբրահամյանը եւ Ռոլանդ Զիլերն անդրադարձել են KFW–ի ֆինանսավորմամբ իրականացվելիք Կ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 472 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինին։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծելով հայ—ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշել են, որ երկկողմ ռազմավարական դաշնակցային գործընկերության կարեւոր բաղադրիչներից է տրանսպորտի բնագավառում համագործակցությունը։
Հանդիպմանը հանրապետության նախագահը եւ Վլադիմիր Յակունինը քննարկել են հայկական երկաթուղու ներկայիս վիճակին, զարգացման հեռանկարներին, կոնցեսիոն պայմանագրով «Ռուսական երկաթուղիների» ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր։
Հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած ընկերության նախագահը Սերժ Սարգսյանին ներկայացրել է հայկական երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման ուղղությամբ իրականացված ներդրումները, ընթացիկ աշխատանքները, անդրադարձել նաեւ, ընդհանուր առմամբ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեությանը, խնդիրներին եւ զարգացման ծրագրերին։ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման եւ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված աշխատանքների հետեւողական կատարման գործում մեծապես կարեւորել է անձամբ Վլադիմիր Յակունինի դերը եւ ընդգծել, որ Հայաստանում պատրաստ են շարունակել այդ ենթակառուցվածքի բարելավման ուղղությամբ աշխատանքներն ու կ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 447 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը դարձել է Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) ակտիվ վարկառու երկրներից մեկը։ Կառույցի ներկայացուցիչները հունիսի 16—19—ը ամենամյա գործունեության աշխատանքները լուսաբանելու նպատակով Հայաստան են այցելել, որի շրջանակներում կազմակերպվել է նաեւ ճանաչողական այց մայրաքաղաքում։ Հիմնադրամը մի կառույց է, որը նպաստում է Արեւելյան Եվրոպայի եւ եվրոպական հարեւանության քաղաքականության տարածաշրջանի տնտեսական զարգացմանը՝ լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրելով միկրո եւ փոքր ձեռնարկություններին, ինչպես նաեւ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին՝ ֆինանսական հաստատությունների միջոցով։ Կառույցը տրամադրում է միկրո, փոքր եւ գյուղատնտեսական վարկեր։
Հարավարեւելյան Եվրոպայի եւ եվրոպական հարեւանության քաղաքականության տարածաշրջանի ֆինանսական հատվածի շուրջ 200 փորձագետներ Հայաստան են ժամանել՝ անցկացնելու հիմնադրամի ամենամյա հանդիպումը՝ միաժամանակ ներկայացնելու ՓՄՁ զարգացման հնարավորությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ հիմնադրամի անդամ երկրներում։ Հանդիպմանը քննարկումներ ծավալվեցին վերջին տնտեսական զարգացումների, վարկավորման ռիսկերի կառավարման, գյուղատնտեսության վարկավորման եւ այլ թեմաների շուրջ։
Ինչպես համաժողովի բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, EFSE—ի հետ համագործակցությունը կարեւոր է Հայաստանի համար, քանի որ այն ստեղծվել է Հայաստանի հավատարիմ գործընկեր KFW բանկի կողմից։
«Հարավարեւելյան Եվրոպայի եվրո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 549 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Վրաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Այնուհետեւ նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գիորգի Մարգվելաշվիլին առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները։
Հայաստանի եւ Վրաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ համատեղ հայտարարությամբ։
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ։
Երեկոյան նախագահը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել նաեւ Սայաթ—Նովայի 300—ամյակին նվիրված գալա համերգին։
Պաշտոնական այցի առաջին օրվա ավարտին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի անունից՝ ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ընթրիք։
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 426 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024