Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 20
Երեկ Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու եւ ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորում է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Սուքիաս Ավետիսյանը։
Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց նաեւ «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում է տրանսֆերային գնագոյացում հասկացությունը եւ այն մեթոդները, որոնց վրա հիմնվում է տրանսֆերային գնագոյացումը, ինչպես նաեւ կարգավորում է տրանսֆերային գնագոյացման հետ կապված մյուս հարաբերությունները։ Ինչպես նշեց Վախթանգ Միրումյանը, օրենքը վերաբերելու է խոշոր հարկ վճարողներին, մասնավորապես՝ նրանց, ում նախորդ տարվա իրացման շրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դրամը, կամ նախորդ
...
Կարդալ շարունակությունը »
|
Փախստականներն այսօր ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մի շարք ծրագրերի առանցքում են։ Իսկ այս օրերին Երեւանում նրանց վերաբերող բազմաթիվ նախաձեռնություններ են իրականացվում։ Եվ քանի որ փախստականների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները շատ են, դրանք մի քանի օր շուտ էին մեկնարկել։ Երեկ ՄԱԿ—ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակում լրագրողների եւ պատկան մարմինների հանդիպումը եւս այդ միջոցառումների շարքից էր։
Հանդիպման ժամանակ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը խոսելով աշխարհում միլիոնավոր փախստականների գոյության մասին՝ անդրադարձավ նաեւ սիրիահայերի խնդրին։
Այսպես, ըստ ՀՀ կառավարության տվյալների, Սիրիայի հակամարտության սկզբից մինչեւ 2014թ. գարուն շուրջ 16.000 տեղահանված մարդ ապաստան է հայցել Հայաստանում։
Կառավարությունն էլ մի շարք միջոցառումներ է ձեռնարկել պաշտպանություն եւ օժանդակություն ցուցաբերելու Սիրիայից տեղահանված անձանց. անվճար կամ գրեթե անվճար ուսուցում բարձրագույն ուսումնական հաստատություններում, պետպատվերի շրջանակում ցուցաբերվող առաջնային բուժօգնություն, աջակցություն զբաղվածության հարցում, ժամանակավոր կացարանների տրամադրում։ Տեղահանված սիրիացիների մեծ մասի համար, ովքեր արմատներով հայ են, Հայաստանի կառավարությունը պարզեցրել է քաղաքացիություն ստանալու գործընթացը, արագացրել է ապաստան տրամադրելու աշխատանքները, կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ բնակության թույլտվության արտոնյալ տրամադրումը։
Իշխանությունների եւ
...
Կարդալ շարունակությունը »
|
«Բանակցությունները դեռ չեն ավարտվել, հաստատ չեմ կարող ասել՝ արդյոք հուլիսի 1—ին Հայաստանը կստորագրի՞ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը»,–Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Նրա խոսքով, այս պահին բանակցային փուլում է գտնվում եւ դժվար է կանխատեսումներ անել, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ո՛ր ապրանքները չեն թանկանալու Հայաստանում։ Այս պահին աշխատանքներ են տարվում, որպեսզի զգայուն ապրանքները չթանկանան։
Իսկ թե ո՞ր ապրանքներն են թանկանալու հարցին ի պատասխան, նախարարն ասել է. «Այսօր դժվար է հստակ վերլուծություն անել, համենայնդեպս առաջին անհրաժեշտության ապրանքներից, չեմ կարծում, որ այդպիսի բան լինի, քանի որ դրանք ընդգրկված են բացառությունների մեջ։ Նույնիսկ ընդգրկված են հումքային այն ռեսուրսները, որոնք մեր արտադրության համար են։ Այսինքն՝ այնտեղ դրված են բավականին հստակ չափանիշներ, որով ընտրված է այդ բացառությունների ցանկը»։
Կարեն Ճշմարտիրյանը որեւէ կասկած չունի, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանը կկորցնի եվրոպական շուկան. «Ո՛չ, եվրոպական շուկան կորցնելու խնդիր մենք այսօր չունենք՝ որպես մեր արտահանման շուկա, որովհետեւ եվրոպական շուկայում մենք ունենք GSP+ համակարգը՝ արտոնությունների համակարգ, որը թույլ է տալիս մեր 6000 անուն ապրանքներն առանց մաքսատուրքերի ներմուծել եվրոպական շուկա»։
Ըստ նրա, եվրոպական շուկայի հետ Հայաստանն այլ խնդիր ունի՝ կան որոշակի պահանջներ, որոնց հայկական արտադրանքը դե
...
Կարդալ շարունակությունը »
|
Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ—վրացական հարաբերություններին եւ հատկապես այդ հարաբերություններում կարեւոր տեղ զբաղեցնող տնտեսական բաղադրիչի մեծ ներուժին վերաբերող հարցեր, անդրադարձել ի շահ երկու երկրների այդ ներուժի լիարժեք օգտագործման հնարավորություններին։ Հայաստանի նախագահը եւ Վրաստանի վարչապետը համոզվածություն են հայտնել, որ երկկողմ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի առավել ընդլայնել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շրջանակները։
Սերժ Սարգսյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստանը եւ Վրաստանը վերջին ժամանակահատվածում ձեռքբերումներ են ունեցել առեւտրատնտեսական համագործակցության զարգացման գործում՝ ամուր հիմք ստեղծելով այն ավելի բարձր մակարդակի տեղափոխելու համար։ Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության ուղղությամբ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը նոր խթան կհաղորդի տնտեսական համագործակցությանն ու կնպաստի առեւտրաշրջանառության աճն ավելի համակարգված դարձնելուն։
Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահի եւ Վրաստանի վարչապետի ներկայությամբ ստորագրվել են հայ—վրացական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր։ Մասնավորապես՝ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարու
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|