Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին մեծություն Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին եւ Նորին գերազանցություն Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնին։
Նախագահը տոնի առթիվ բարեմաղթանքներ է հղել թագուհուն, արքայական ընտանիքին ու բրիտանացի ժողովրդին եւ վստահություն հայտնել, որ բնականոն կերպով զարգացող հայ—բրիտանական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել եւ խորանալ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության։
Վարչապետ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ նոր հեռանկարներ ստեղծելով փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով։ Հանրապետության նախագահն իր շնորհավորական ուղերձում բարգավաճում եւ շարունակական առաջընթաց է մաղթել Միացյալ Թագավորությանը։
Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ երեկ այցելել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն, տոնի կապակցությամբ շնորհավորել դեսպան Քեթրին Ջեյն Լիչին, դեսպանատան աշխատակիցներին։ Նախագահը բարեմաղթանքներ է հղել ամբողջ անձնակազմին, հաջողություններ մաղթել նրանց՝ հայ—բրիտան
...
Կարդալ շարունակությունը »