Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 18
ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ հարկային բարեփոխումների ծրագրի շրջանակում Երեւանում երեկ մեկնարկել է «Միասնական հարկային օրենսգրքի մշակում. փոփոխություններին ընդառաջ» միջազգային համաժողովը։
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ողջունելով ներկաներին, կարեւորել է միասնական հարկային օրենսգրքի մշակումն ու ներդրումը մեր երկրի երկարաժամկետ եւ կայուն զարգացման տեսանկյունից։ «Ընդամենը երեք շաբաթ առաջ Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը, որով առանձնակի կարեւորվում է մեր երկրի գործարար եւ ներդրումային, այդ թվում՝ հարկային միջավայրի շարունակական բարելավման խնդիրը։ Այս առումով, միջազգային լավագույն փորձին համահունչ հարկային օրենսգրքի մշակումը եւ ներդրումը կարեւոր խթան կհանդիսանան մեր երկրի գործարար միջավայրի հետագա բարելավման եւ ազգային տնտեսության ներդրումային գրավչության բարձրացման գործում։ Մյուս կողմից, լիահույս ենք, որ հարկային օրենսգրքի ընդունմամբ օտարերկրյա գործընկերների շրջանում նկատելիորեն կբարձրանա Հայաստանի Հանրապետության վարկանիշը որպես կայուն ու զարգացած հարկային համակարգ ունեցող եւ վստահելի գործընկեր երկիր։
Հարկային օրենսգիրքը մշակվելու է՝ հաշվի առնելով մեր տնտեսության գերակայությունները, զարգացման հնարավորություններն ու սահմանափակումները, ինչպես նաեւ տարածաշրջանային առաջնահերթությունները։ Նոր հարկային օրենսգիրքը պետք է առավելագույնս նպաստի արտահանմանը կողմնորոշված եւ ներմուծմանը փոխարինող գիտելիքահեն եւ ոչ հումք
...
Կարդալ շարունակությունը »
|
Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարմանն առնչվող դաշտում փոփոխություններ կարվեն։ Ըստ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի, հստակ կսահմանվեն այն դեպքերը, որոնց պարագայում սեփականության չօտարված մասի սեփականատերը իրավունք ունի պահանջելու իրականացնել օտարում։ Միաժամանակ կսահմանվի սեփականության չօտարված մասի օտարման պահանջի քննարկման կարգը, նաեւ կհստակեցվի դատական կարգով սեփականության օտարումը։
Ներկայումս եթե օտարվում է սեփականության մի մասը, ապա սեփականատիրոջ պահանջով պետք է օտարվի այդ սեփականության չօտարված մասը եւս՝ միայն գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում։ Մինչդեռ առաջանում են խնդիրներ, մասնավորապես՝ հստակ չեն սահմանված չափանիշները, որոնց առկայության պարագայում սեփականատերը իրավունք ունի պահանջելու չօտարված մասի օտարում։ Այժմ սահմանված չէ նաեւ այդ պահանջի մերժման դատական վիճարկման կարգը։ «Դատական կարգով սեփականության օտարման առկա իրավակարգավորումը նույնպես կարիք ունի հստակեցման ու գործի քննության ժամկետների կանոնակարգման»։ Ըստ Հ. Մանուկյանի, առկա վիճակի հետեւանքով սեփականատերերը չեն կարողանում արդյունավետ իրագործել սեփականության չօտարված մասի օտարումը պահանջելու իրենց իրավունքը, ինչպես նաեւ անհարկի ձգձգվում է օտարման ընթացակարգը, նպատակային նշանակությամբ օգտագործումը։ Այս ամենը կշտկվի, եւ բացերը կլրացվեն։
Օրինակ, այսուհետ եթե օտարվում է սեփականության մի մասը, ապա սեփ
...
Կարդալ շարունակությունը »
|
«Պարտադիր կուտակային վճար այլեւս չի կատարվելու, լինելու է նպատակային սոցիալական վճար»,–այս մասին երեկ կառավարության փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Լրագրողների այն հարցին, թե ո՞րն է դրանց բովանդակային տարբերությունը, նախարարը համառոտեց. «Սահմանադրաիրավական առումով այս վճարը պետք է համապատասխանի Սահմանադրությանը»։
Այս դեպքում ո՞րն է կառավարության ընդառաջ քայլը։ Ի պատասխան այս հարցադրման, Արտեմ Ասատրյանը նշեց. «Կառավարությունը քայլ է առաջարկում՝ սկսել առաջին հերթին պետական աշխատողների աշխատավարձերից կատարվող նպատակային սոցիալական վճարների կուտակային համակարգերի գործարկումը, որից հետո արդեն ընդգրկել մասնավոր հատվածին։ Այս ընթացքում էլ, բնականաբար, տեղի կունենա այս համակարգի գործարկումը, քաղաքացիները կարող են կամավոր մասնակցել այս համակարգին, եւ դրա շրջանակներում, կարծում եմ, նաեւ հնարավորություն կընձեռվի գնահատել համակարգի առավելությունները, խնդիրները, հարցերը»։
«Սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, այդ գումարները ստիպողաբար մարդկանց գրպանից գնալու են». լրագրողների այս դիտարկմանը նախարարը չհամաձայնեց. «Ոչ, դա հարկատեսակ չէ, դա նպատակային սոցիալական վճար է»։
Իսկ կարո՞ղ են պետական աշխատողները հրաժարվել «նպատակային սոցիալական վճարի» վերափոխված պարտադիր վճարումներից։ Ի պատասխան՝ Ա. Ասատրյանը շեշտադրեց. «Ո՛չ, չե՛ն կար
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|