Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, խոսել մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգի կարեւորագույն հարցերի մասին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ մեր նախկին հանդիպումից բավական ժամանակ է անցել՝ չնայած դուք պարբերաբար տարածաշրջանային հանդիպումներ եք ունեցել, իսկ երկու ամիս առաջ ես եմ այցելել ԱԳՆ կենտրոնական ապարատ։ Բացի այդ, քանի որ վերջին ժամանակներս բավականաչափ հաճախ են դարձել այցելությունները, որոնց ընթացքում ես հնարավորություն եմ ունեցել ձեզնից շատերի հետ հանդիպելու եւ խոսելու։ Այս հավաքը շատ լավ առիթ է անդրադառնալու մեր արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, միջազգային եւ տարածաշրջանային ավանդաբար գոյություն ունեցող եւ նոր առաջացող մարտահրավերներին ու դրանց դիմակայման ուղիներին։
Ցավով պետք է արձանագրենք, որ աշխարհում անկայունության լուրջ միտումներ են նկատվում։ Աճում են լարվածությունն ու անորոշությունը։ Դա թելադրում է մեր դիվանագիտական ներկայացուցչությունների, արտգործնախարարության եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների գործունեության շարունակական կատարելագործում, միջգերատեսչական փոխգործակցության ամրապնդում։ Դիվանագետը պետք է կարողանա ճիշտ ուսումնասիրել, վերլուծել եւ գնահատել իրավիճակը, տալ զարգաց
...
Կարդալ շարունակությունը »