ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 15:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 27

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը երեկ վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Քննարկվել են ներքաղաքական եւ ներկուսակցական, ինչպես նաեւ արտաքին քաղաքական հարցեր։ Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով, հանրապետության նախագահը ներկայացրել է նաեւ Վրաստան կատարած այցի, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները։
Ըստ Է. Շարմազանովի՝ ՀՀ նախագահի Վրաստան կատարած այցն արդյունավետ էր հայ—վրացական հարաբերություններում տնտեսական համագործակցության եւ քաղաքական երկխոսության առումով։ «Պետք է նշեմ նաեւ, որ հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումը եղել է կառուցողական»,—ասել է Շարմազանովը։
Լրագրողներին հետաքրքրում էր ՀՀԿ—ի գնահատականը ԵԽԽՎ—ում հայաստանյան պատվիրակության միասնական որոշմանը՝ ԵԽԽՎ նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հարց չտալու առնչությամբ։
Է. Շարմազանովը նկատել է. «Եթե պատվիրակության անդամները միասնական որոշում են կայացրել, նշանակում է այդ պահին այդպես է պետք եղել, այդպես են նպատակահարմար գտել։ Մենք Երեւանից չենք կարող որոշել, ինչն է ճիշտ, ինչը սխալ, ուստի, ես մեր պատվիրակությանը քննադատողներին խորհուրդ եմ տալիս չկասկածել, որ մեր պավիրակության անդամները հայրենասեր եւ պրոֆեսիոնալ մարդիկ են»։
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 388 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Ուզում եմ անդրադառնալ ինձ խիստ անհանգստացնող մի երեւույթի. հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սանձարձակ եւ սադրիչ եղանակներով։ Ես անընդունելի եմ համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու եւ ճնշելու փորձերը։ Ինչպես օրինակ՝ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը։ Թերեւս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները եւս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները եւ ենթակա են պաշտպանության նույն ձեւով, ինչ հասարակության ցանկացած անդամ։
Չեմ ուզում, որ խոսքերս սխալ ընկալվեն։ Ես կողմ եմ ազատությանը, կողմ եմ խոսքի ազատությանը, կողմ եմ սեփական կարծիքը տարածելու ազատությանը, կողմ եմ ազատ տեղաշարժին, կողմ եմ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին։ Ոչ միայն կողմ եմ, այլեւ մինչեւ վերջ պաշտպանելու եմ այդ իրավունքները։ Բայց այդ ազատությունը ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է ոտնահարել ուրիշի իրավունքները։ Նման դեպքում դա այլեւս ազատություն չէ, այլ ամենաթողություն։ Եվ եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուներից է, ապա ամենաթողությունն անարխիայի հենասյունն է։ Հանդուրժել անարխիան՝ նշանակում է վտանգել երկիրը։ Ի լուր բոլորի հայտնում եմ՝ ես ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 417 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024