ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 15:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 04

Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մեկ միասնական տնտեսական տարածք են, հետեւաբար՝ նրանց միջեւ չի կարող մաքսակետ լինել։ Ադրբեջանը շատ լավ հասկանում է այս ամենն ու ամենատարբեր եղանակներով փորձում է խոչընդոտել Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցությունը։
Երեկ ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ Միաժամանակ, ըստ պատգամավորի, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը տնտեսական լայն հեռանկարներ է բացում Լեռնային Ղարաբաղի համար։
«ԼՂՀ—ն, «դե յուրե» չդառնալով ԵՏՄ անդամ, «դե ֆակտո» դառնում է Եվրասիական տնտեսական տարածքի մի մասը։ Այնտեղ արտադրվող ապրանքներն ունենալու են նույն կարգավիճակը, որն ունեն միության անդամ մյուս երկրներում արտադրվող ապրանքները։ Սա եւս պատճառ է այն բանի, որ Ադրբեջանն ամեն գնով փորձում է խաթարել գործընթացը»,–ասաց Գ. Մինասյանը։
Բանախոսը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու միակ չճանաչված հանրապետությունը, որ, չհանդիսանալով ԵՏՄ անդամ, «դե ֆակտո» դառնալու է ԵՏՄ տարածքի մի մասը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ստորագրել է համաձայնագրերը, որոնցով վերացվել են մաքսային սահմանները Ռուսաստանի եւ Աբխազիայի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ։
«Ինչ վերաբերում է Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությանը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 452 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

18 ամսվա ընթացքում 949 670 եվրո կնվիրվի Հայաստանում ժողովրդավար կառավարմանն աջակցությանը։ Դա կիրականացվի «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագրի շրջանակում։ Ծրագրի պաշտոնական մեկնարկն ազդարարվեց երեկ։
Այն իրականացնում է Բրիտանական խորհուրդը՝ գործընկերներ Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի, «Գրանտ Թորոնթոնի» եւ «Թոմսոն» հիմնադրամի հետ համատեղ։ 
Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը։
Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի՝ Եվրոպական միությանը մերձեցման գործընթացը եւ նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը՝ ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության աջակցության եւ ԵՄ—Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով։
«Ծրագիրն ուղղված է դեպի հասարակական կազմակերպություններն ու դրանց ռեսուրսների ամրապնդումը։ Այն բաղադրիչ ունի նաեւ լրատվական դաշտի կարգավորումներով պայմանավորված։ 
Ծրագիրն էականորեն կարեւորվում է, քանի որ բարձրացնում եւ կարեւորում է հասարակական ներկայությունը որոշումների կայացման հարցում։ Մենք փորձելու ենք հանրությանն ավելի շատ մասնակից դարձնել պետության քաղաքականությանը, պետության ծրագրերի քննարկմանը, նաեւ որոշումների կայացմանը»,—լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։
«Աջակցություն Հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 467 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին։ Նորանշանակ նախարարի եւ դեսպան Ռեիսիի հանդիպումը անցավ ջերմ ու գործնական մթնոլորտում։
Նախարար Երվանդ Զախարյանի խոսքով հայ—իրանական էներգետիկ կապերն ու համագործակցությունը շատ կարեւոր են Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ու առաջընթացի համար։
Դեսպան Ռեիսին շնորհավորել է Երվանդ Զախարյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, եւ Իրանը պատրաստ է ընդլայնելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցությունը տարբեր ոլորտներում՝ հատկապես էներգետիկայում։
Զրուցակիցները քննարկել են հայ—իրանական էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցերն ու համատեղ իրականացվող նախագծերը։ Առանձնակի կարեւորվել է Հայաստան—Իրան բարձրավոլտ 3—րդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ ընդլայնման համատեքստում։ Հանդիպման մասնակիցները քննարկել են Մեղրիի ՀԷԿ—ի շինարարության խնդիրները։
Հանդիպման մասնակիցները նշեցին, որ հայ—իրանական էներգետիկ ծրագրերն ու համագործակցության հեռանկարները մանրամասն կքննարկեն Թեհրանում կայանալիք՝ ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 12—րդ նիստի ժամանակ։

Դիտումներ Просмотров: 441 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024