ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 07:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 05

Սերժ Սարգսյանի հայտարարությունը Դիդիե Բուրկհալտերի հետ բանակցություններից հետո
Մեծարգո՛ պարոն նախագահ,
Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Ուրախ եմ ողջունելու Երեւանում բարեկամ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերին եւ իր գլխավորած պատվիրակությանը։
Մենք քննարկեցինք հայ—շվեյցարական համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ ԵԱՀԿ—ում Շվեյցարիայի նախագահության համատեքստում անդրադարձանք տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության արդի մարտահրավերներին եւ փոխգործակցության խնդիրներին։
Գոհունակությամբ արձանագրեցինք, որ մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձեւավորվել է համագործակցության բովանդակալից եւ ընդգրկուն օրակարգ. կայացել են նախագահական փոխայցեր, հիմնվել են դեսպանություններ, կառուցողական երկխոսություն է ծավալվել արտաքին գերատեսչությունների եւ խորհրդարանների միջեւ։ Շվեյցարիայի կողմից իրականացվել են Հայաստանի համար չափազանց կարեւոր աջակցության ծրագրեր։
Դրական գնահատեցինք երկկողմ առեւտրի վերջին տարիներին արձանագրվող կայուն աճը, ինչի շնորհիվ եվրոպական երկրների շարքում Շվեյցարիան մեր 4—րդ առեւտրային գործընկերն է։ Մեր շահագրգռվածությունը հայտնեցի Հայաստանում շուրջ 40 շվեյցարական ընկերություններ ներառող գործարար համայնքի ընդլայնման հարցում՝ ողջունելով այս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 392 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մասնագետն առաջարկում է տեխնոլոգիական  նվաճումները կիրառել բանակում

Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում աշխատող ձեռնարկություններն առաջարկում են երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովման նոր, ամենաժամանակակից լուծումներ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ «Հայաստանը տարիներ առաջ արտադրել է Խորհրդային Միության ռազմական էլեկտրոնիկայի մեկ երրորդը, սակայն Միության փլուզումից հետո մեզ մոտ այդ ներուժը ոչնչացվեց։ Արցախյան պատերազմից հետո մենք հասկացանք, որ պետք է ունենալ սեփական ռազմարդյունաբերություն, եւ այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվեցին, սակայն մեր ողջ ներուժը չօգտագործվեց։ Հիմա, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, մենք կարող ենք օգտագործել նաեւ մեր ներուժը եւ նորագույն տեխնոլոգիաներով թարմացնել մեր պաշտպանության համակարգը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ, ասաց նա։
Վարդանյանը նշեց, որ բանակում կարելի է ներդնել զորքերի, մարդկանց շարժը, ապրանքների հոսքերը, կադրերի եւ ռեսուրսների կառավարման ծրագիրը, ինչը զգալիորեն կնվազեցնի ծախսերը, կբարձրացնի արդյունավետությունը։ «Սակայն այս դեպքում մենք նաեւ կապի անվտանգության ապահովման խնդիր ունենք, որպեսզի հակառակորդը չկարողանա հետեւել մեր գործողություններին։ Սակայն պետք է ասեմ, որ մենք ունենք ձեռնարկություն, որը կկարողանա համապատասխան լուծում առաջարկել նաեւ այս դեպքի համար»,–ասաց նա։
Վարդանյանն ընդգծեց, որ սահմանային հենակետերում կարելի է կիրառել օպտիկական տիրույթում, ինֆ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 446 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերի պաշտոնական այցը Երեւան
ՀՀ նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Սերժ Սարգսյանի եւ Դիդիե Բուրկհալտերի՝ նեղ կազմով բանակցությունները։
Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում եւ ընդգծել, որ այս հանդիպումը հայաստանյան կողմի համար առանձնահատուկ է, որովհետեւ մեր երկրում հյուրընկալվում է բարեկամ եւ վստահելի գործընկեր Շվեյցարիայի Համադաշնության նախագահը ու միաժամանակ նաեւ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի խնդրով երկար տարիներ զբաղվող կառույցի գործող նախագահը։ «Մենք մեծ հաճույքով եւ պատրաստակամությամբ այսօր կքննարկենք ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող մեր օրակարգը, այնպես էլ ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցության տարբեր ասպեկտները։ Իհարկե, ուրախ եմ, որ այսօր հանդիպելու եք նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին, եւ սա շատ լավ հնարավորություն է Ձեզ համար՝ հանդիպելու հակամարտության բոլոր կողմերին եւ լսելու նրանց կարծիքները։ Բարով եք եկել Հայաստան»,— Դիդիե Բուրկհալտերի հետ հանդիպմանն ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024