Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 11
Մի քանի օրից՝ 2014 թվականի հուլիսի 1-ից «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» օրենքի ուժի մեջ մտնելու արդյունքում (ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին) Հայաստանում զանգվածաբար կբարձրանան պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը, ինչը Հայաստանում տեղի չէր ունեցել 10 տարի շարունակ:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրմամբ ապահովվում է «երկրում պետական բոլոր ծառայողների համար աշխատանքի վարձատրության կանխատեսելի համակարգ»:
Օրենքի տրամաբանությունը սոցապնախարարը կարևորվում է ոչ թե սոսկ աշխատավարձերի բարձրացմամբ, այլ երկրում աշխատանքի միասնական վարձատրության համակարգի ներդրման փաստով:
«Որովհետև բազմաթիվ խեղաթյուրումներ, ձևախեղումներ այդ համակարգի ներդրմամբ կանոնակարգվում են և ձևավորում են մոտեցումներ՝ կապելով նվազագույն աշխատավարձի հետ աշխատանքի վարձատրության համակարգը, որը ենթադրում է, որ ցանկացած աշխատանքի վարձատրություն չափի ավելացում նախ համակարգային պիտի լինի: Այսինքն՝ այն չի կարող լինել հատվածային, ըստ ոլորտների և այլն»,-ասաց նա:
Նշենք, որ ներկայիս համակարգով բարձրաստիճան անձանց՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի ունեցավ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ընթերցեց ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացրած 12 կետից բաղկացած հայտարարությունը, որտեղ ասվում է, որ վերոնշյալ խմբակցությունները հաստատում են Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու, քաղաքական եւ տնտեսական համակարգը առողջացնելու, Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու համատեղ ջանքերի գործադրման վճռականությունը։ Քառյակում ընդգրկված ուժերը հայտարարում են՝ Հայաստանի ինքնիշխանությունը, ԼՂՀ անկախությունը, անվտանգության ապահովումը, հիմնահարցի խաղաղ եւ արդարացի կարգավորումը գերակա սկզբունքներ են, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Այս հարցերում անթույլատրելի է որեւէ նահանջ, իսկ ընդունվելիք որոշումները պետք է լինեն բացառապես հանրության եւ խորհրդարանի մասնակցությամբ։ Քառյակն արձանագրում է, որ համատեղ նախաձեռնությունները, հանրային միջոցառումներն արդեն իսկ արդյունքներ են տվել։ Ազգային ժողովը իշխանության եւ ընդդիմության միջեւ հանրային ու քաղաքական լուրջ քննարկումների հարթակ է դարձել։ Էական քայլեր են կատարվել կենսաթոշակների մասին օրենքում պարտադիր բաղադրիչի վերացման ուղղությամբ։ Արդյունավորվել են նախկին կառավարությանը անվստահություն հայտնելուն ողղված համատեղ ջանքերը եւ այլն։ Ստեղծված իրավիճակում քառյակը համոզված է, որ արտագաղթը եւ տնտեսական անկումը կասե
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան պաշտոնական այցով մեկնել է Ավստրիայի Հանրապետություն։
Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի եւ Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում հայ—ավստրիական համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր։ Հայաստանի եւ Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում։
Վիեննայում հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի, դաշնային վարչապետ Վերներ Ֆայմանի, Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի, Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնի հետ։ Սերժ Սարգսյանը կայցելի Ավստրիայի առեւտրաարդյունաբերական պալատ, որտեղ նախագահ Հայնց Ֆիշերի հետ կմասնակցի հայ—ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը, իսկ մինչ այդ հանդիպում կունենա պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլի հետ։
Հայաստանի նախագահը Վիեննայում տեղակայված ՄԱԿ—ի տարածաշրջանային կենտրոնակայանում հանդիպումներ կունենա կազմակերպության ներկայացուցիչների՝ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի տեղակալ, կազմակերպության Վիեննայի գրասենյակի եւ թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար (UNODC) Յուրի Ֆեդոտովի, ՄԱԿ—ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|