«Եվրասիական տնտեսական միությունն այն է, ինչից կսկսվի եվրասիական տնտեսական շրջանակի վերականգնումը»,— երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օդնակո. Եվրասիա» պորտալի գլխավոր խմբագիր Սեմյոն Ուրալովը։
Միանալով ԵԱՏՄ—ին, Հայաստանը հնարավորություն է ստանում խաղի կանոններ թելադրող պետություններից մեկը դառնալ։ Ըստ Ս. Ուրալովի. «Իմ տեսանկյունից՝ Հայաստանն ունի պատմական հնարավորություն. միությունը նոր—նոր է ստեղծվում, եւ նա, ով կկարողանա տեղ զբաղեցնել նոր միության առանցքում, նա էլ կմասնակցի միության կանոնների ձեւավորմանը»։ Ս. Ուրալովը նկատեց, որ Հայաստանը ինտեգրման ճանապարհին բավականին ակտիվ է՝ շատ ճիշտ եւ արագ տեմպով է առաջ ընթանում. «Ղրղըզստանն ավելի երկար ժամանակ է մասնակցել բանակցային գործընթացին, սակայն Հայաստանը առաջ է անցել՝ ցույց տալով աշխատանքի առավել մեծ էֆեկտիվություն»։
Ուրալովն առանձնացրեց այն խնդիրները, որոնք եվրասիական ինտեգրման ճանապարհին Հայաստանն ունի. դրանք երեքն են։ Առաջինը՝ տարանցիկ ինտեգրումն է, որը պետք է տեղի ունենա Վրաստանի տարածքով երկաթուղային կապի վերականգնմամբ, մյուսը՝ նոր ինդուստրալացման եւ երրորդը՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ միջտարածաշրջանային ինտեգրման հարցերն են։ Մնացած ամեն ինչ Հայաստանն ունի։
«Բելոռուսկայա դումկա» ամսագրի գլխավոր խմբագիր Վադիմ Գիգինը նշեց, որ եվրասիական ինտեգրումը տարբերվում է եվրոպականից. «Եթե եվրաինտեգրումն առաջարկում է արդեն
...
Կարդալ շարունակությունը »