Նախօրեին ԵԽԽՎ—ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը հարթ չանցավ։ Ընթացքում ներս խուժեցին սեւ ժապավենով փակած բերաններով ու կրծքներին քաղբանտարկյալների նկարներ փակցրած մի խումբ երիտասարդներ։ Սակայն Ալիեւի համար դրանով ամեն ինչ չավարտվեց։
Ելույթից հետո ԵԽԽՎ պատգամավորները Բաքվի համար անցանկալի հարցեր հնչեցրին՝ Ալիեւին դնելով դժվար իրավիճակի մեջ, որտեղ նա կորցրեց դիվանագիտական վերջին կարողությունները՝ տալով պատվիրակներին լկտի պատասխաններ։ Սակայն տարբեր պատվիրակներ Ֆրանսիայից, Լատվիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Իռլանդիայից, Դանիայից, Շվեդիայից, Էստոնիայից, Ֆինլանդիայից, ինչպես նաեւ Հայաստանի պատվիարկության ութ անդամները չհանդուրժեցին Ալիեւի պահվածքը եւ որոշեցին նրան իր տեղը ցույց տալ։
Նրանք ստորագրել են Նիդերլանդների ներկայացուցիչ Օմտցիգթ Պիտերի հեղինակած՝ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարության տակ, որում խստորեն քննադատվում է ադրբեջանական իշխանությունների կողմից սեփական պարտավորությունները եւ խոստումները կատարելու ցանկության բացակայությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանում խոսքի, հավաքների ազատության իրավիճակի վատթարացման, շարունակական հետապնդումների, կամայական կալանքների եւ բանտարկությունների անհանգստացնող զեկույցները հաշվի առնելով, որոնք Ադրբեջանի իշխանությունները կիրառում են՝ լռեցնելու ընդդիմադիրներին եւ անկախ լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպությունների գործունեության սահմանափակումներն եւ քաղաքացիական հասարակո
...
Կարդալ շարունակությունը »