ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 27 » ՀՀԿ ԳՄ նիստում
15:51
ՀՀԿ ԳՄ նիստում

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը երեկ վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Քննարկվել են ներքաղաքական եւ ներկուսակցական, ինչպես նաեւ արտաքին քաղաքական հարցեր։ Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով, հանրապետության նախագահը ներկայացրել է նաեւ Վրաստան կատարած այցի, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները։
Ըստ Է. Շարմազանովի՝ ՀՀ նախագահի Վրաստան կատարած այցն արդյունավետ էր հայ—վրացական հարաբերություններում տնտեսական համագործակցության եւ քաղաքական երկխոսության առումով։ «Պետք է նշեմ նաեւ, որ հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումը եղել է կառուցողական»,—ասել է Շարմազանովը։
Լրագրողներին հետաքրքրում էր ՀՀԿ—ի գնահատականը ԵԽԽՎ—ում հայաստանյան պատվիրակության միասնական որոշմանը՝ ԵԽԽՎ նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հարց չտալու առնչությամբ։
Է. Շարմազանովը նկատել է. «Եթե պատվիրակության անդամները միասնական որոշում են կայացրել, նշանակում է այդ պահին այդպես է պետք եղել, այդպես են նպատակահարմար գտել։ Մենք Երեւանից չենք կարող որոշել, ինչն է ճիշտ, ինչը սխալ, ուստի, ես մեր պատվիրակությանը քննադատողներին խորհուրդ եմ տալիս չկասկածել, որ մեր պավիրակության անդամները հայրենասեր եւ պրոֆեսիոնալ մարդիկ են»։
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ քաղաքական որոշումն արդեն կայացվել է, մնում են տնտեսական հարցերը, ի պատասխան լրագրողների հերթական հարցի ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը. «Քաղաքական որոշումն արդեն կայացվել է, որ մինչեւ հուլիսի մեկը պետք է պատրաստ լինեն փաստաթղթեր։ Որեւէ երկիր եւ որեւէ երկրի ներկայացուցիչ վերապահումով չի խոսել Հայաստանի անդամակցության մասին։ Մենք ասել ենք, որ տեխնիկական հարցեր են մնացել»։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 430 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024