ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 21:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 4 » Հասարակության դերն ավելի է կարեւորվում /Մեկնարկեց «Աջակցություն ՀՀ—ում ժողովրդավար կառավարմանը» ծրագիրը/
16:52
Հասարակության դերն ավելի է կարեւորվում /Մեկնարկեց «Աջակցություն ՀՀ—ում ժողովրդավար կառավարմանը» ծրագիրը/

18 ամսվա ընթացքում 949 670 եվրո կնվիրվի Հայաստանում ժողովրդավար կառավարմանն աջակցությանը։ Դա կիրականացվի «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագրի շրջանակում։ Ծրագրի պաշտոնական մեկնարկն ազդարարվեց երեկ։
Այն իրականացնում է Բրիտանական խորհուրդը՝ գործընկերներ Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի, «Գրանտ Թորոնթոնի» եւ «Թոմսոն» հիմնադրամի հետ համատեղ։ 
Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը։
Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի՝ Եվրոպական միությանը մերձեցման գործընթացը եւ նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը՝ ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության աջակցության եւ ԵՄ—Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով։
«Ծրագիրն ուղղված է դեպի հասարակական կազմակերպություններն ու դրանց ռեսուրսների ամրապնդումը։ Այն բաղադրիչ ունի նաեւ լրատվական դաշտի կարգավորումներով պայմանավորված։ 
Ծրագիրն էականորեն կարեւորվում է, քանի որ բարձրացնում եւ կարեւորում է հասարակական ներկայությունը որոշումների կայացման հարցում։ Մենք փորձելու ենք հանրությանն ավելի շատ մասնակից դարձնել պետության քաղաքականությանը, պետության ծրագրերի քննարկմանը, նաեւ որոշումների կայացմանը»,—լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։
«Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագիրը կաջակցի ՀԿ—ների համար իրավական եւ ֆինանսական շրջանակների ստեղծմանը։ Դրանք կբարձրացնեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսական կայունությունը եւ կամրապնդեն սոցիալական ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նրանց հնարավորությունները։ Այն կնպաստի նաեւ լրատվամիջոցների կարողությունների եւ նրանց արհեստավարժության բարձրացմանը։ Բացի այդ՝ դրական ազդեցություն կունենա Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման մասին հանրային իրազեկվածության բարձրացման հարցում։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի խոսքերով՝ չնայած Արեւելյան գործընկերության բոլոր երկրների ձգտումներին, այդուհանդերձ, քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունները շարունակում են սահմանափակ մնալ. «Հայաստանում նկատելի են հետեւյալ միտումները՝ քաղաքացիական հասարակության մասնակցությունը քաղաքականության ձեւավորման հարաբերություններում, իրավական մոնիտորինգի եւ պետական կառավարման գործընթացում, սակայն կրկին սահմանափակ շրջանակներում»։
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի տեղեկացմամբ՝ ծրագրի ավարտը կլինի 2015թ. սեպտեմբերին։ 
Այն հիմնականում իրականացվելու է Երեւանում։ Սակայն կներգրավվի նաեւ 5 մարզ՝ Վայոց ձորը, Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշը եւ Լոռին։


Հ. Մանուկյանը սխալ է համարում պատմական կերպարները քննարկելը
 

«Ես առանձնապես խնդիրը շատ կարեւոր չեմ համարում, բայց նմանատիպ իրավիճակներում կարեւորում եմ հանրության կարծիքը հաշվի առնելը։ Ես կարեւորում եմ, որ պետական մակարդակում կարեւորագույն որոշումներն անցնեն հանրային քննարկման համապատասխան ընթացակարգերով, եւ հանրությունը մասնակից դառնա որոշումների կայացմանը։ Բնականաբար, որեւէ որոշում չի կարող բավարարել հանրության բոլոր շերտերի ցանկությունները, բայց շատ կարեւոր տարր եմ համարում հանրության՝ քննարկումներին մասնակցելու փաստը»,—Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ ասաց նախարարը՝ ավելացնելով, որ կա հանրային քննարկում, ձեւավորված հասարակական կարծիք։ Նա կարեւորում եւ ճիշտ է համարում այն, որ պետական մարմինը կամ պետական կառույցը նախաձեռնի եւ ուղղորդի այդ քննարկումը։
«Ուղղորդի ոչ թե բովանդակային տեսակետից, այլ կազմակերպական ճիշտ եւ գրագետ բանավեճի տեսակետից։ Ես չեմ կարծում, որ մենք հիմա ապրում ենք այնպիսի աշխարհում, կամ մեր երկրում այնպիսի իրավիճակ է, որ պետությունը հաշվի չնստի հանրության կամ հասարակության կարծիքի հետ»,—նկատեց գերատեսչության ղեկավարը։
Մանուկյանը սկզբունքորեն սխալ է համարում այսօր պատմական կերպարները քննարկելը, եզրակացություններ ձեւավորելը։ 
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարում առաջիկա անելիքներին՝ արդարադատության նախարարն ասաց, որ կառավարության ծրագրում ծավալուն հատված է հատկացված դրանց, ու բավականին հետաքրքիր գաղափարներ կան։ Այդ ուղղությամբ կառավարությունն արդեն սկսել է նախագծեր նախապատրաստել։ Մանուկյանը կարծում է, որ առաջիկայում ականատես կլինենք որոշակի մոտեցումների. «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ եւ մոտ ժամանակներում այդ ոլորտը կանոնակարգող որոշակի գործողություններ կունենանք»։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 434 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024