ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 19:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 29 » Հասարակություն–ոստիկանություն /Հեռու չէ այն օրը, երբ յուրաքանչյուր հայաստանցի ոստիկանին ընկալելու է որպես իր իրավունքի պաշտպան/
18:17
Հասարակություն–ոստիկանություն /Հեռու չէ այն օրը, երբ յուրաքանչյուր հայաստանցի ոստիկանին ընկալելու է որպես իր իրավունքի պաշտպան/

Դարերի ընթացքում պետականության բացակայությունը եւ տարբեր կայսրությունների կողմից Հայաստանի գաղութացման տխուր հանգամանքը, ցավոք, մեզանում մեծ մասամբ ձեւավորել են իրավապահի բոլորովին թյուր մի ընդհանրական կերպար, ըստ որի ոստիկանությունն ընկալվում է նախեւառաջ որպես պատժիչ գործառույթ իրականացնող մի մարմին՝ ոչ թե օրինապահ քաղաքացու, հասարակ մարդու շահերն ու իրավունքները պաշտպանող պետական կառույց, այլ նրա պոտենցիալ հակառակորդ։
Եթե սրան գումարենք նաեւ այն, որ վերջին տարիներին, այսպես կոչված, «գողականության» քարոզչությունը, իբր տիրող իրականության ռեալիստական արտացոլման «բարի» նպատակներով ուղղակի սկսել է հորդել տարբեր հեռուստաալիքներով հեռարձակվող սերիալներից, որտեղ հասարակության վզին փաթաթվող եւ դրական ներկայացվող «հերոսը» պետք է որոշակի «գողական» նիստուկաց կամ սովորույթներ ունենա եւ խոսի համապատասխան գռեհիկ լեզվով, իսկ երթուղայիններում ու ռեստորաններում որպես «ընտիր ճաշակի» նշան անպայման հնչի «Վլադիմիրսկի ցենտրալը», ապա նման «դաստիարակություն» ստացող նոր սերնդի համար այս ամենի դեմ պայքարելու կոչված ոստիկանը հաճախ ուղղակի ենթագիտակցորեն սկսում է ընկալվել որպես մշակութային հակոտնյա, մի յուրօրինակ օտար տարր։
Ըստ որում, հաճախ մոռացության է տրվում նաեւ այն հանգամանքը, որ բազմաթիվ ոստիկաններ իրենց կյանքը նվիրաբերել են մեր հայրենիքի ազատագրման գործին՝ հերոսաբար կռվելով արցախյան մարտադաշտերում եւ Հայաստանի Հանրապետության սահմաններում։
Ահա, հաճախ հասարակական հենց նման նիհիլիզմի եւ անարդարացի անվստահության պայմաններում է, որ հայաստանյան իրավապահը ստիպված է աշխատել եւ հիմնականում պատվով ու ազնվորեն իրականացնել օրենքի եւ քաղաքացու պաշտպանի իր առաքելությունը՝ Հայաստանը եւ մեր մայրաքաղաքը դարձնելով, չեմ վախենա ասել, աշխարհի ամենաապահով վայրերից մեկը։ Նշվածը, իհարկե, առաջին հերթին արդյունքն է մեր ժողովրդի եւ հասարակության գիտակցության բարձր մակարդակի, որը բարեբախտաբար դեռ լիովին չի ենթարկվել վերոհիշյալ քարոզչության քայքայիչ ախտահարմանը, բայց անուրանալի է նաեւ մեր ոստիկանության ներդրումն այս հարցում։
Սրանում լրացուցիչ համոզվելու մի առիթ ներկայացավ բոլորովին վերջերս, երբ կողոպտիչը, ջարդելով իմ ավտոմեքենայի ապակին, հափշտակեց տարիների աշխատանքիս արդյունքը հանդիսացող գիտական նյութեր եւ թարգմանություններ պարունակող դյուրակիր համակարգիչս։ Երեւան քաղաքի Կենտրոնի ոստիկանության քննչական բաժանմունքի աշխատակիցների արձագանքը օպերատիվ էր, ծայրաստիճան հստակ եւ խիստ մասնագիտական։ Հենց նրանց ձեռնարկած պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում էլ ընդամենը օրեր անց համակարգիչը հայտնաբերվեց, իսկ կողոպտիչը ձերբակալվեց։ Բացի դրսեւորած բարձր մասնագիտական որակներից, չթաքցնեմ, ինչ—որ առումով անսպասելի էր հատկապես այն մարդկային վերաբերմունքը, որին արժանացա մեր իրավապահների կողմից։ Ոչ աշխատանքային օրով, ուշ երեկոյան, դժվարին գործողության իրականացումից հետո էլ նրանք իրենցից կախված ամեն ինչ անում էին ինձ՝ Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացուս, ցանկացած անհանգստությունից զերծ պահելու եւ իրենց սրտացավ վարքով ու պահվածքով մեր ոստիկանի ու ոստիկանության հանդեպ լրացուցիչ վստահություն ու համակրանք ներշնչելու համար՝ մեկ անգամ եւս անաչառորեն հաստատելով անցյալ տարի ոստիկանության կոլեգիայի նիստին Հայաստանի Հանրապետության նախագահի հնչեցրած այն միտքը, որ «հեռու չէ այն օրը, երբ յուրաքանչյուր հայաստանցի ոստիկանին ընկալելու է որպես պետության ու պետականության, ապահովության ու բարեկեցիկ կյանքի, ուժի ու արդարության, իրավունքի ու օրինականության խորհրդանիշ, մարդու իրավունքների պաշտպան»։ Մարդկային եւ մասնագիտական բարձր որակներով օժտված հենց նման իրավապահների առկայությունն է, որ արդարացված հույս է ներշնչում առ այն, թե ոչ հեռու ապագայում անպայմանորեն ձեւավորվելու է քաղաքացի—ոստիկան եւ հասարակություն—ոստիկանություն հարաբերությունների բոլորովին նոր մշակույթ ու ավանդույթ։ hhpress.am
Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ
Երեւանի պետական  համալսարանի դոցենտ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 501 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024