խորհրդատվական ընկերությունն այսուհետ հանդես կգա «Բի-Դի-Օ»
ապրանքանիշով: Այդ մասին այսօր` մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպման
ժամանակ հայտարարեց «Ամերիաբանկի» զարգացման գծով տնօ
Նշենք,
որ «Բի-Դի-Օ»-ն (Binder Dijker Ott & Co/BDO) աշխարհի 5 հանրահայտ
աուդիտորական ընկերություններից մեկն է` տարեկան 5.7 մլրդ դոլար եկամտով:
Ընկերությունը 1118 գրասենյակներ ունի աշխարհի 135 երկրներում` 48.8 հազ.
աշխատակցով:
«Բի-Դի-Օ»-ի միջազգային կապերի գծով գործակալ Ալեքսանդր
Վերենկովի խոսքով` մրցակցությունը Հայաստանի աուդիտի շուկայում շատ բարձր
է, քանի որ կան մի շարք ուժեղ ընկերություններ: Ա. Վերենկովը չբացառեց, որ
«Բի-Դի-Օ»-ն ձեռք կբերի այլ ընկերությունների: Նրա կարծիքով` հայկական
ընկերություններն այլեւս կարիք չեն ունենա բարձրակարգ աուդիտի համար դիմել
արտասահմանյան կազմակերպությւոնների, քանի որ նորաստեղծ «Բի-Դի-Օ Արմենիա»
ընկերությունը լիարժեք հանդես է գալիս համաշխարհային այդ բրենդի ներքո:
Ըստ
«Բի-Դի-Օ Արմենիայի» տնօրեն Արթուր Անդրեասյանի` այս գործարքն
իրականացնելիս հաշվի են առնվել կանոնակարգող դաշտի փոփոխությունները
(խստացումները):
Նշենք, որ սկսած 2009 թ.-ից` բոլոր խոշոր
ընկերությունները (որոնց տարեկան հասույթը գերազանցում է 1 մլրդ դրամը)
պարտավոր են իրենց ֆինանսական հաշվետվությունների աուդիտ անցկացնել, ու
դրանց արդյունքները հրապարակել: Ըստ որոշ գնահատականների` խոսքը վերաբերում
է մոտ 500 խոշոր ընկերությունների: Հավանաբար` հենց այդ հանգամանքն էլ
նպաստել է «Բի-Դի-Օ»-ի մուտքին հայկական շուկա, թեեւ այստեղ արդեն իսկ առկա
է նույնպես միջազգային բրենդ հանդիսացող մեկ այլ աուդիտորական
կազմակերպություն` «Գրանթ Թորնթոնը»: