ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 19:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 14 » Հայաստանը 14 հաջողակ երկրներից մեկն է /UWC ցանցի եւս մեկ քոլեջ տարածաշրջանում դեռ չի բացվի/
09:04
Հայաստանը 14 հաջողակ երկրներից մեկն է /UWC ցանցի եւս մեկ քոլեջ տարածաշրջանում դեռ չի բացվի/

UWC Դիլիջան քոլեջը չափազանց մեծ ծրագիր է ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների համար, հետեւաբար դժվար է ակնկալել, որ մոտակա տարիներին նմանատիպ դպրոց կարող է բացվել նաեւ ԱՊՀ որեւէ այլ երկրում։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արմենպրեսի» հարցին ի պատասխան ասաց դպրոցի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը։ Նա տեղեկացրեց, որ Հայաստանում UWC ցանցի միջազգային դպրոց ստեղծելու համար պահանջվել է 110 մլն դոլարի ներդրում. «Սա խոշորագույն ծրագիր էր, եւ ամեն երկիր չի կարող նման ծրագրի իրականացնող դառնալ։ Այդ պատճառով նման երկրորդ դպրոց ոչ միայն Հայաստանում, այլեւ մոտակա ժամանակներում նույնիսկ ԱՊՀ տարածքում դժվար թե տեսնենք։ Հայաստանը ներկայումս այն հաջողակ 14 երկրների թվում է, որոնց հաջողվել է այս ցանցի անդամ դառնալ»։
Նա ուրախությամբ նշեց, որ չնայած դպրոցի գաղափարը Հայաստանում նոր էր, եւ շատերը չգիտեին ինչ սպասել, սակայն հայ հասարակությունն ընդունեց նման գաղափարը. «Այն, որ դպրոցը միջազգային է եւ համախմբում է տարբեր ազգերի եւ մշակույթների ներկայացուցիչների, եւս նոր էր Հայաստանի համար։ Բացի այդ, այստեղ երեխաները ոչ միայն սովորում, այլ նաեւ ապրում են միասին՝ ողջ օրը լինելով իրենց ուսուցիչների կողքին, որը եւս դրական է ազդում կրթական մակարդակի վրա»,։
Աշխարհի միացյալ քոլեջները (UWC) նոր ուսումնական տարում հայ աշակերտների համար նախատեսել են 23 տեղ, այդ թվում՝ 10 տեղ UWC Դիլիջան քոլեջում։ Վերոնիկա Զոնաբենդի խոսքով՝ նախորդ տարվա պես ընդունելությունն իրականացվելու է մի քանի փուլով, եւ բոլոր դիմորդները, անկախ սոցիալական վիճակից, հնարավորություն են ունենալու մասնակցելու ընդունելությանը. «Ինչպես այս տարվա փորձը ցույց տվեց, UWC քոլեջներ ընդունվելու համար կարեւոր պայման չէ սոցիալական բարեկեցիկ վիճակը։ 
Այս տարի հայ բոլոր աշակերտներն ստացել են դրամաշնորհներ՝ վճարի 90—100 տոկոսի չափով։ Նրանց ծնողները հասարակ մարդիկ են, իսկ որոշների ընտանիքներ՝ այնքան աղքատ, որ հիմնադրամը հոգացել է նաեւ նրանց ճանապարհածախսը՝ հասնելու իրենց դպրոց»։ 
Նա հիշեցրեց, որ Հայաստանից միջազգային դպրոցներ ընդունված աշակերտներից 10—ը սովորում են Դիլիջանում, իսկ 12—ը՝ աշխարհի տարբեր քաղաքներում։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 334 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024