ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 03:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 3 » Հայաստանը՝ 20 ամենանորարար երկրների շարքում /Դիլիջանում մեկնարկեց բիզնես ինովացիոն 2—րդ ֆորումը/
09:28
Հայաստանը՝ 20 ամենանորարար երկրների շարքում /Դիլիջանում մեկնարկեց բիզնես ինովացիոն 2—րդ ֆորումը/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Դիլիջանում աշխատանքներն է սկսել ամենամյա բիզնես ինովացիոն 2–րդ ֆորումը։
Կառավարության եւ անձամբ իր անունից ողջունելով ֆորումի կազմակերպիչներին եւ մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանում ազգային ինովացիոն համակարգի զարգացումը հանդիսանում է կառավարության գերակայություններից մեկը եւ մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում։
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս նպատակով կրթություն–գիտություն–տնտեսություն կապերի մեխանիզմների կատարելագործման, գիտության արդյունքների նկատմամբ տնտեսության պահանջարկի եւ ինովացիոն գործունեության խթանման, ինչպես նաեւ այդ ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացման հարցերը համակողմանիորեն ներկայացված են ՀՀ կառավարության ծրագրում։
«Ժամանակակից աշխարհում դժվար է գերագնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների դերը երկրում տեխնոլոգիական նորարարության եւ արտադրողականության բարձրացման, գիտելիքահեն տնտեսության ձեւավորման գործում։ Այս ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր»,–ասել է Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետի խոսքով՝ ներկայում իրականացվում են բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների՝ հետազոտական, կրթական կենտրոնների, տեխնոպարկերի, լաբորատորիաների, աքսելերատորների ձեւավորմանն ու զարգացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների ներդրմանը։ Մասնավորապես, վենչուրային հիմնադրամի արդյունավետ գործունեության ապահովմանը եւ նորարարության զարգացման համաֆինանսավորման դրամաշնորհների տրամադրմանը։
«Այսօր դժվար է պատկերացնել հասարակական հարաբերությունների, տնտեսության, գիտության որեւէ բնագավառ, որտեղ բարձր տեխնոլոգիաները վճռորոշ դերակատարում չունենան։ Տարբեր ասպարեզներում բարեփոխում իրականացնելիս անպայմանորեն հաշվի են առնվում տեխնոլոգիական ոլորտի առաջարկվող լուծումներն ու արտադրանքը, որոնց շնորհիվ միայն հնարավոր է բարձրացնել արտադրողականությունը եւ մրցունակությունը»,–ասել է կառավարության ղեկավարը։
Վարչապետի դիտարկմամբ՝ ֆորումը լայն հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ծանոթանալու բիզնեսում տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման միջազգային փորձին, ինչը կխթանի նոր շուկաների նվաճման, վաճառքի ծավալների մեծացման, սպասարկման եւ արտադրանքի որակի կտրուկ բարձրացմանն ուղղված գործընթացները։
Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ այսպիսի համաժողովների շնորհիվ պետության եւ մասնավոր հատվածի միջեւ ձեւավորվող երկխոսությունն ու գործընկերային հարաբերությունները հիմք են ստեղծում տնտեսության զարգացման եւ երկրի սոցիալ–տնտեսական վիճակի բարելավման համար։ Նման միջոցառումները, ըստ վարչապետի, կարեւոր են նաեւ նորագույն տեխնոլոգիաների տարածման, փորձի փոխանակման, գործարար միջավայրում համագործակցության խթանման առումով, ինչպես նաեւ ոլորտում առաջացած խնդիրները քննարկելու եւ առկա մարտահրավերներին դիմագրավելու հնարավորությունները գնահատելու համար։
Բիզնես ինովացիոն ֆորումն անցկացվում է «2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» նշանաբանով եւ նվիրված է տեխնոլոգիական կրթության եւ ձեռներեցության հիմնախնդիրներին։ Ֆորումի օրակարգում են հանրակրթական եւ բարձրագույն կրթության, ձեռներեցության, օրենսդրական եւ ենթակառուցվածքների տեսանկյուններից անհրաժեշտ անելիքների քննարկումները։ 
Ֆորումի աշխատանքներում առանձնահատուկ բաժին է տրամադրված զարգացած նորարարական երկրների փորձի եւ Հայաստանի ձեռքբերումների համադրմանը։ «Գնահատելով Հայաստանի ինովացիոն զարգացման մարտահրավերները՝ մենք մեծապես կարեւորում ենք համաշխարհային փորձի ներկայացումը, մեր եւ առաջատար երկրների փորձի համադրումը, որն իր հերթին թելադրում է գործընթացների արագությունը։ Հիմնախնդիրների բազմակողմանի քննարկման եւ նոր գաղափարների ներկայացման համար բիզնես ինովացիոն ֆորումը լավագույն հարթակն է՝ շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցչականությամբ»,— իր ելույթում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
Ֆորումի նպատակն է՝ քննարկումների արդյունքում ձեւավորել Հայաստանի նորարարական զարգացման թիրախային ուղղություններն ու անհրաժեշտ գործողությունները, որոնք կդրվեն ՀՀ կառավարության, մասնավոր ոլորտի եւ միջազգային կազմակերպությունների օրակարգում։
Ֆորումի առաջին օրվա պլենար նիստի հիմնական խոսնակներն էին իսրայելական «Յոզա գրուպ» վենչուրային հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր ղեկավար Յիգալ Էրլիխը եւ «Գրանատուս վենչուրս» ընկերության գլխավոր տնօրեն Մանուկ Հերգնյանը։ Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ «Ինովացիոն քաղաքականություն. միջազգային եւ հայաստանյան փորձի համադրում» թեմայով քննարկումը։
Այսօր ֆորումը կշարունակի աշխատանքները՝ համալսարանական կրթության եւ աշխատուժի մարտահրավերները տեխնոլոգիական ոլորտում, հանրակրթական համակարգի մարտահրավերը տեխնոլոգիական ոլորտում եւ տեխնոլոգիական ձեռներեցության հիմնախնդիրները թեմատիկ քննարկումներով։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 434 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024