ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 22:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 11 » Հայաստանը Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորն է /Սերժ Սարգսյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը/
09:07
Հայաստանը Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորն է /Սերժ Սարգսյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10—րդ նիստի անցկացման կապակցությամբ։
Ողջունելով հյուրերին՝ հանրապետության նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ վերջին տարիներին շատ սերտ համագործակցություն է ձեւավորվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների միջեւ ու այդ առումով հատկապես ընդգծել է միջխորհրդարանական հարաբերությունները։ Սերժ Սարգսյանը նշել է, որ խորհրդարանականների հետ նախորդ հանդիպումից հետո բավականաչափ ժամանակ է անցել, եւ այդ ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում եւ նրա շուրջ, ու պատրաստակամություն է հայտնել քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են կամ կարող են հետաքրքրել Լեռնային Ղարաբաղի հասարակությանն ու իշխանություններին։
ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ հերթական հանդիպման եւ միջխորհրդարանական համագործակցության օրակարգի հարցերի քննարկումից բացի, Հայաստանի ու Արցախի համար արդիական եւ կարեւոր մի շարք հարցերի վերաբերյալ օգտակար տեղեկություններ հաղորդելու, ինչպես նաեւ անցած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ իր գնահատականները ներկայացնելու պատրաստակամության համար։
Հանդիպման սկզբում Աշոտ Ղուլյանը նախ ներկայացրել է Երեւանում սկսված միջխորհրդարանական նիստի օրակարգային հարցերը, որոնք, ԼՂՀ ԱԺ նախագահի համոզմամբ, ընդգրկում են անցած նիստին հաջորդած ժամանակահատվածի հրատապ բոլոր թեմաները։ Դրանք, ըստ նրա, ներառվել են օրակարգի երկու հարցերում՝ ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի, քննարկումների եւ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող քննարկումների ու ՀՀ պատվիրակությունների հաշվետվությունների մեջ։ ԼՂՀ խորհրդարանի նախագահը եւ պատվիրակության կազմում ընդգրկված պատգամավորները նիստի շրջանակներում քննարկումներն ու տեղեկատվության փոխանակումը համարել են երկուստեք օգտակար՝ գոհունակությամբ նշելով, որ երկու հանրապետությունների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությանը նոր եւ արդյունավետ ձեւաչափեր են ավելանում, որոնք ավելի են խորացնում միջխորհրդարանական կապերը։
Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող կարեւորագույն հարցերին, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացին, Հայաստան—Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարին, սահմանադրական բարեփոխումների գործընթացին եւ մի շարք այլ թեմաների, պատասխանել նաեւ խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին։
Հանդիպման ավարտին զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ կայուն եւ ուժեղ Հայաստանը Արցախի անվտանգության ու խաղաղության գլխավոր երաշխավորն է։ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը վստահեցրել է, որ Արցախի խորհրդարանն այսուհետ եւս իր լիազորությունների շրջանակներում անելու է ամեն հնարավորը՝ Հայաստանի հետ կապերի առավել խորացման եւ հայ ժողովրդի անվտանգության ապահովմանն ու բարօրությանն ուղղված քաղաքական միասնական ուղեգծի իրագործման համար։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 339 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024