ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 12:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 13 » Հայաստանը հավատարիմ է իր հանձնառություններին /ՀՀ նախագահը Ավստրիայում հանդիպել է ՄԱԿ—ի տարածաշրջանային ներկայացուցիչների հետ/
13:26
Հայաստանը հավատարիմ է իր հանձնառություններին /ՀՀ նախագահը Ավստրիայում հանդիպել է ՄԱԿ—ի տարածաշրջանային ներկայացուցիչների հետ/

Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում տեղակայված ՄԱԿ—ի տարածաշրջանային կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել կազմակերպության ներկայացուցիչների՝ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի տեղակալ, կազմակերպության Վիեննայի գրասենյակի եւ Թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար (UNODC) Յուրի Ֆեդոտովի, ՄԱԿ—ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրեն Լի Յոնգի, Միջուկայի զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի (CTBTO) գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) գործադիր տնօրեն Յուկիյա Ամանոյի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Յուրի Ֆեդոտովի հետ հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ թմրամիջոցների եւ հանցավորության տարածումը մեր ժամանակների ամենավտանգավոր մարտահրավերներից են, իսկ դրանց դեմ պայքարը առաջնահերթություն է։ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ ոլորտում արդյունքների գրանցումը մեծապես կախված է միջազգային սերտ համագործակցությունից, որի համակարգման գործում մեծ է ՄԱԿ—ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի դերը։ Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը հետեւողական մասնակցում է Փարիզյան պակտի անդամ երկրների համատեղ պայքարին՝ Աֆղանստանից դեպի Եվրոպա եւ այլուր թմրանյութերի տարածումը կանխարգելելու համար։ Հայաստանը նաեւ մասնակցում է ՀԱՊԿ, ԱՊՀ, ՆԱՏՕ անդամ—երկրների զորավարժություններին, որոնց նպատակն է մշակել թմրանյութերի տարածման դեմ պայքարի համատեղ գործողությունների ծրագիր։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ՄԱԿ—ի Վիեննայի գրասենյակի հետ համագործակցության զարգացմանը։ Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ անցյալ տարի հոկտեմբերին Յուրի Ֆեդոտովի այցի արդյունքում համագործակցությունը գրասենյակի հետ ստացել է առավել ակտիվ ընթացք։ Հանրապետության Նախագահը կարեւորել է նաեւ ս.թ. ապրիլին գրասենյակի տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավարի գլխավորած պատվիրակության այցելությունը Հայաստան, որի ընթացքում պատվիրակության կողմից ուսումնասիրվել եւ գրասենյակի քննարկմանն են ներկայացվել համագործակցության հնարավոր շրջանակները՝ ծրագրեր մշակելու եւ հետագայում իրագործելու նպատակով։
Զրուցակիցները խոսել են նաեւ ՄԱԿ—ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցչություն հիմնելու կարեւորության մասին, որը մեծապես կխթանի ավելի արդյունավետ համագործակցությանը, կհավասարակշռի կազմակերպության գործունեությունը Հարավային Կովկասում, ինչպես նաեւ՝ կնպաստի առաջացած խնդիրներին ավելի օպերատիվ լուծումներ գտնելուն։
Այս համատեքստում Հայաստանի նախագահն ընդգծել է, որ թեեւ աշխարհի բազմաթիվ երկրների համեմատությամբ Հայաստանի համար թմրանյութերի օգտագործումը կամ դրանց շրջանառությունը առաջնահերթ խնդիր չի եղել, այնուամենայնիվ, համապատասխան գերատեսչություններն անում են հնարավորը՝ թմրանյութերի տարածման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, ապօրինի շրջանառությունը կանխելու եւ հանցագործությունների նկատմամբ համարժեք պատժամիջոցներ սահմանելու համար։
ՄԱԿ—ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Լի Յոնգի հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է այդ կազմակերպության առաքելությունը եւ բարձր գնահատում նրա ներդրումը՝ ուղղված աշխարհում աղքատության կրճատմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանը։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՄԱԿ—ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության ընթացքը եւ հետագա անելիքները։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ 2015թ. սկզբին ՄԱԿ—ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Լի Յոնգի Հայաստան կատարելիք այցին։ Այդ համատեքստում ընդգծվել է, որ վերջին տարիներին ՀՀ—ում ՄԱԿ—ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի եւ տեխնիկական աջակցության ծավալներն ընդլայնվել են, իսկ երկխոսության ինտենսիվացումը կնպաստի առկա ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, փոխգործակցության ոլորտների ընդլայնմանը։ Սերժ Սարգսյանը ողջունել է ՄԱԿ—ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենի պատրաստակամությունը՝ մասնակցելու այդ օրերին Երեւանում կայանալիք միջազգային ներդրումային համաժողովին։
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ—ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունը, համագործակցության ու իրականացվող ծրագրերի շարունակաբար ընդլայնումը։
Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի հետ հանդիպմանը նախագահը նախ շնորհավորել է Լասինա Զերբոյին՝ կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գործադիր քարտուղարի պաշտոնն ստանձնելու առիթով, մաղթել արդյունավետ աշխատանք։
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը՝ որպես համաձայնագրի անդամ պետություն, վերահաստատում է իր հանձնառությունը՝ առաջ մղելու միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման եւ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ընդհանուր նպատակները։ Նախագահի խոսքով, Հայաստանը ակտիվ համագործակցում է Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի հետ՝ մասնակցելով հանձնաժողովի կողմից իրականացվող մի շարք միջոցառումներին։ Այդ համատեքստում կարեւորվել է երկկողմ հարաբերությունների առավել խթանումն ու համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքների ակտիվացումը։
Յուկիյա Ամանոյի հետ հանդիպմանը նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը մեծապես կարեւորում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը՝ այն համարելով Հայաստանի էներգետիկ եւ միջուկային անվտանգության կարեւոր բաղադրիչ։ Նախագահի հավաստմամբ, միջուկային էներգիան կենսական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անկախության համար, եւ Հայաստանը շարունակելու է սերտորեն համագործակցել ԱԷՄԳ հետ միջուկային էներգետիկայի հետ կապված բոլոր հարցերում, մասնավորապես՝ Հայաստանի գործող ատոմակայանի անվտանգության ապահովման, ապաշահագործման ու նոր էներգաբլոկի կառուցման եւ շահագործման հարցերում։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԱԷՄԳ—ՀՀ երկկողմ համագործակցությանը, գործող ատոմային էներգաբլոկի շահագործմանը, նոր միջուկային էներգաբլոկի եւ համագործակցության այլ ոլորտներին վերաբերող հարցեր։ Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան—ԱԷՄԳ համագործակցության ներկա մակարդակը եւ ընդգծել, որ հանձնառու են շարունակելու դրա ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ջանքերը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 410 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024