ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 03:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 13 » Հայաստանը սոսկ անվտանգության սպառող չէ, այլեւ՝ ապահովող /Երեւանյան միջոցառումներ «ՆԱՏՕ—ի շաբաթ–2014»—ի շրջանակներում/
13:44
Հայաստանը սոսկ անվտանգության սպառող չէ, այլեւ՝ ապահովող /Երեւանյան միջոցառումներ «ՆԱՏՕ—ի շաբաթ–2014»—ի շրջանակներում/

Հայաստանն իր գործընկերներին ապացուցում է, որ իր անվտանգության կարողությունները մեծացել են, եւ Հայաստանն այժմ անվտանգություն ապահովող երկիր է։ 
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ «ՆԱՏՕ—ի շաբաթ–2014» միջոցառման շրջանակում ՀՀ—ում հավատարմագրված ՆԱՏՕ—ի անդամ մի շարք երկրների դեսպանների եւ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հանդիպմանն ասել է ՀՀ—ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը. «Հայաստան ժամանելուց հետո ամենաշատն ինձ զարմացրեց սերտ գործընկերությունը ՆԱՏՕ—ի եւ Հայաստանի միջեւ։ ՆԱՏՕ—ն ամուր եւ փոխշահավետ համագործակցություն է վարում ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների հետ։ Մենք շատ բարձր ենք գնահատում հայ խաղաղապահների ծառայությունը ՆԱՏՕ—ի կողմից իրականացվող առաքելություններում։ Հայաստանն արդեն մասնակցում է մի շարք գործողություններում, ուստի այն սոսկ անվտանգության սպառող չէ, այլեւ՝ ապահովող։ Սա շատ կարեւոր զարգացում է, եւ դուք պետք է հպարտ լինեք»։
ՆԱՏՕ—ն շատ է կարեւորում պաշտպանության ոլորտում կատարվող բարեփոխումները, որոնք բարձրացնում են մարտունակությունը։ «Կարեւոր կետն այն է, որ բոլորը շահում են պաշտպանության ոլորտում արված բարեփոխումներից։ Եվ իմ վերջին նկատառումն այն է, որ ուրախալի էր տեսնել ՀՀ նախագահին ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի ժամանակ։ ՀՀ պաշտպանության նախարարի բովանդակալից հանդիպումը ՆԱՏՕ—ի հրամանատար, գեներալ Բրիտոյի հետ ցույց տվեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել այս գործընկերությունը»,–հավելել է դեսպանը։
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Ջոն Հեֆերնը ասել է. «ՆԱՏՕ—ն աջակցում է կողմերի ջանքերին փոխզիջման եզրեր գտնելու հակամարտության կարգավորման համար։ Կազմակերպությունն աջակցում է բանակցային գործընթացին եւ այդ բանակցային փաթեթի առանցքային մասը կազմող մադրիդյան երեք սկզբունքներին»։
Դեսպանը նաեւ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները որեւէ տարաձայնություն չունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ—ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, ՀՀ ԱԳՆ մի շարք ներկայացուցիչներ, ովքեր անդրադարձան Հայաստան—ՆԱՏՕ գործընկերային հարաբերություններին։
ՀՀ—ում հավատարմագրված ՆԱՏՕ—ի անդամ մի շարք երկրների դեսպաններ երեկ հյուրընկալվել են ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադում։
Զորամասի ակումբում կայացել է հանդիպումը, որի ժամանակ խաղաղապահ բրիգադի իրային ծառայության պետ, մայոր Հովհաննես Խանվելյանը ներկայացրել է խաղաղապահների ջոկատի հիմնադրման, անցած ճանապարհի, իրականացվող առաքելությունների մասին։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ՀՀ—ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչին եւ Գերմանիայի դեսպան Ռայնել Մորելին հետաքրքրում էին հայկական խաղաղապահ ուժերի թվաքանակի, մասնագիտացման վերաբերյալ տեղեկություններ։ Բացի այդ, նրանց զարմացրել էր, թե ինչպես են սկզբնավորման ժամանակ 16 շարքային զինծառայող եւ 5 սպա ունեցող հայկական խաղաղապահ ուժերն այդքան կարճ ժամանակահատվածում զարգացել եւ աճել։
«Ներկաներին ներկայացվեցին խաղաղապահ բրիգադի ստեղծման պատմությունը, պայմանագրի առաջին օրվանից մինչ ներկայում կատարված գործողությունները, իրականացված առաքելությունները, նախապատրաստական փուլի աշխատանքները, զորավարժանքները։ Նրանք ավելի շատ կենտրոնացել էին օպերատիվ կարողությունների հայեցակարգի գնահատման վրա եւ նկատեցին, որ մեզ մոտ գործընթացն արագ առաջընթաց է գրանցում, որն իրենց շատ է զարմացնում»,–ասել է մայոր Խանվելյանը։
Նա հիշեցրել է, որ ներկայում հայկական խաղաղապահ զորամիավորումներն առաքելություն են իրականացնում Կոսովոյում, Աֆղանստանում եւ նախապատրաստվում են մեկնել նաեւ Լիբանան։
«Մենք այստեղ ենք Հայաստանին այլընտրանք ապահովելու նպատակով, որպեսզի այն տնտեսական, քաղաքական, անվտանգության առումով ընտրություն կատարելու հնարավորություն ունենա։ Այդ նպատակով է, որ մենք այդքան խրախուսում ենք բացել թուրքական սահմանը եւ լուծել ղարաբաղյան հիմնահարցը։ Հայաստանը կարող է ՀԱՊԿ—ի անդամ լինել եւ միաժամանակ շարունակել լինել ՆԱՏՕ–ի ուժեղ գործընկեր կամ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը եւ միաժամանակ համագործակցել Միացյալ Նահանգների, Եվրոպական միության եւ այլ երկրների հետ»,–ասել է ԱՄՆ դեսպանը։
Մեծ Բրիտանիայի դեսպանը նույնպես հաստատել է, որ Հայաստանը կարող է միաժամանակ իրականացնել իր պարտավորությունները, որպես ՀԱՊԿ անդամ երկիր, եւ արդյունավետ կերպով զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ—ի հետ։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 419 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024