ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 01:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 5 » Հայաստանը պատերազմելուց չի վախենում /Սակայն, այդուհանդերձ, խաղաղությունն է նախընտրում/
12:39
Հայաստանը պատերազմելուց չի վախենում /Սակայն, այդուհանդերձ, խաղաղությունն է նախընտրում/

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ հայ—ադրբեջանական պետական սահմանի նախիջեւանյան ուղղությամբ լարվածության բացակայության պայմաններում հակառակորդի կողմից իրադրությունը սրելու փորձերը խստագույնս պատժվելու են։
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նախօրեի ժամը 22։30—ի սահմաններում, հայ—ադրբեջանական պետական սահմանի հարավ—արեւմտյան հատվածում՝ Երասխի ուղղությամբ, հայկական կողմի համար անհայտ պատճառներով Նախիջեւանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի կողմից ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ, որն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում եւ կանխվել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից։ Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել։
«Հայաստանը պատերազմելուց չի վախենում, բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար խաղաղ ճանապարհն է դիտարկում»,–«Tert.am»—ին ասել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։
Հայաստանն ինքը լայնածավալ ռազմական գործողությունների չի գնա. «Մենք պատերազմի չենք գնալու, մենք ընդամենն այսօր ոչ թե համաչափ մոտեցումներ ենք ցույց տալիս, այլ ավելի շատ պատժիչ միջոցներ ենք կիրառում։ Հայաստանը երբեք պատերազմի հրձիգ չի դառնա, ոչ թե նրա համար, որ վախենում է, այլ նրա համար, որ փորձում է հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել։ Բայց կռվից մենք երբեք չենք վախենում»։
Հարցին՝ ի՞նչ արդյունք կտա Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ—ի ամբիոնից, որտեղ նախագահն անդրադարձավ հայ—ադրբեջանական եւ ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում սահմանային լարվածությանը՝ ներկայացնելով ապացույցներ, որ դրանք հրահրվում են ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Կարծում եմ, ՄԱԿ—ն այն ամբիոնն է, որը հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը ծանոթանալու հարցերին։ Պարզապես պիտի հետեւել ամբողջ գործընթացին։ Դա ոչ թե այն ամբիոնն էր, որ ելույթ են ունենում, վճիռներ կայացնում, այլ տեղեկացնում են միջազգային հանրությանը իրավիճակի մասին։ Այս իմաստով մեզ հուզող խնդիրները ներկայացվեցին ոչ միայն համաժողովում, այլեւ այցելության ամբողջ ընթացքում»։
Հանուն միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հետաքրքրություն չի տեսնում։ Թոմաս դե Վաալը ընդգծել է, որ հայկական կողմի համար պատերազմը ձեռնտու չէ, քանի որ իրավիճակը նրա օգտին է, իսկ Ադրբեջանի համար պատերազմը մեծ ռիսկ է. «Հայտնի չէ, թե ինչով կավարտվի պատերազմը Ադրբեջանի համար։ Դա առաջին հերթին մեծ ռիսկ է Ադրբեջանում գործող ռեժիմի համար։ Նրանք այդպիսի ռազմական պոտենցիալ չունեն, որպեսզի լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեն։ Միեւնույն ժամանակ, հայտնի չէ, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի»։
Թոմաս դե Վաալն ընդգծել է, որ, չնայած դրան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավելի սրվել է, քանի որ հատկապես ադրբեջանական կողմը շփման գծում սկսել է մեծացնել զինատեսակների տրամաչափը, ինչը շատ վատ է. «Սա վկայում է այն մասին, որ շփման գծում լարվածությունը կարող է ավելի աճել, որը կհանգեցնի տասնյակ զոհերի։ Սա կարող է լուրջ հարված լինել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»։
Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ հավելելով, որ նրա հիմնական առաջադրանքը դարձել է ստատուս քվոյի պահպանումը, բանակցող կողմերի նախագահների՝ տարեկան գոնե մեկ անգամ հանդիպման ապահովումը իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար. «Սա Մինսկի խմբի նվազագույն առաջադրանքն է, իսկ առավելագույն առաջադրանքն, իհարկե, հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելն է։ Սակայն անհասկանալի է, թե ինչպես կարելի է հասնել խաղաղ կարգավորմանը։ Տեսեք Ուկրաինայի օրինակը։ Բոլորը ցանկանում են, որպեսզի այնտեղ խաղաղություն հաստատվի, սակայն միմյանց նկատմամբ անվստահությունը եւ առկա հակասությունները թույլ չեն տալիս դրան հասնել։ Նույն իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ է։ Իրավիճակն իսկապես շատ ռիսկային է, սակայն ամենամեծ վտանգը կարող է մի թեթեւ սխալի պատճառով շփման գծում լարվածության աննախադեպ աճը լինել»։
«Ադրբեջանի ղեկավարությունը նավթի գների անկմանը զուգահեռ լարվածություն է ստեղծում հայ—ադրբեջանական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, քանի որ այդպիսով հեշտ կլինի ադրբեջանական հասարակությանը բացատրել բնակչության կենսամակարդակի անկումը, շեղել հասարակության ուշադրությունը երկրում առկա բազմաթիվ խնդիրներից»,–տեսակետ է հայտնել Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը։
«Լեռնային Ղարաբաղի համակարտության հարցում Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել։ Ադրբեջանը հակամարտության ողջ ընթացքում փորձել է ստիպել միջազգային հանրությանը եւ Հայաստանին ընդունել իր պայմանները, եւ այդ քաղաքականությունը մինչեւ հիմա շարունակվում է,–ասել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը։–Այս տարիների ընթացքում նրանք փոխել են իրենց ուզածին հասնելու միջոցները միայն, սակայն նրանց դիրքորոշումը եւ ցանկությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չեն փոխվել։ Նրանք մեծացրել են զենքերի տրամաչափը, փորձում են այս եղանակով հասնել իրենց ուզածին, սակայն լայնածավալ գործողություններ սկսելու ծրագիր այս պահին, իմ կարծիքով, չունեն, քանի որ պատերազմը, որի նպատակը հակառակորդին ոչնչացնելն է, հեշտ բան չէ։ Դու կարող ես սկսել պատերազմը ու հետո չհասկանալ, թե այդ ամենն ուր է տանում»։  hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 511 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024