ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 18:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 13 » Հետեւանքները շատ ցավոտ կլինեն /Խոցվել է ԼՂՀ ՌՕՈՒ ուղղաթիռը/
13:44
Հետեւանքները շատ ցավոտ կլինեն /Խոցվել է ԼՂՀ ՌՕՈՒ ուղղաթիռը/

Ղարաբաղա—ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում երեկ, ժամը 13.45—ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ—ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «ՄԻ—24» ուղղաթիռը, ասված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։ Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է։ Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։
Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե «հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ, եւ իրենք  էլ պատասխանել են»։
«Ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել։ Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր։ Ավելին՝ ադրբեջանական կողմի կրակահերթը նաեւ թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան»,–«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է Հովհաննիսյանը։
«Այս աննախադեպ լարման հետեւանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն եւ կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»,–հավելել է նա։
Ադրբեջանական կողմի սադրիչ գործելակերպը խստորեն քննադատել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ԱԺ—ում լրագրողների հետ ճեպազրույցում։
Անզեն ուղղաթիռին թիկունքից խփելը ցույց է տալիս ադրբեջանական պետության իրական դեմքը։ Այս մասին «Tert.am»—ին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Միջազգային հանրությունը պետք է խստագույնս դատապարտի այս բարբարոսական գործողությունը»,—հավելել է նա։
Ադրբեջանի կողմից Արցախի ուսումնավարժական ուղղաթիռի խոցումը խուճապ չի առաջացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ «Արմենպրեսի» հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է, որ արցախցին չի կորցրել իր ուժն ու կորովը եւ պատրաստ է հանուն իր արժանապատվության եւ հանուն երկրի անկախության շարունակել պայքարել։ «Արցախցին սգում է երեք զոհերի մահը, սակայն այդ ողբերգական միջադեպը որեւէ ձեւով չի ազդել մեր կորովի, մեր ուժի վրա, եւ արցախցին պատրաստ է հանուն իր երկրի անկախության, հանուն իր ժողովրդի արժանապատվության պայքարել թշնամու դեմ»,–ասել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Արցախում ուղղաթիռի խոցվելուց հետո շարունակվել եւ ավարտին են հասցվել նաեւ ուսումնամարզական վարժանքները։
«Ուղղաթիռը ռազմական գործողությունների համար նախատեսված չի եղել, չի պարունակել զինամթերք եւ ընդամենը ուսումնամարզական վարժանքներ է իրականացրել։ Ուղղաթիռը որեւէ վտանգ չի ներկայացրել հակառակորդի համար։ Ադրբեջանական կողմը ուղղաթիռը խոցել է թիկունքից, եւ սա հերթական անգամ ապացուցում է Ադրբեջանի դեմքն ու մոլագարության այն աստիճանը, որ կա այդ երկրում։ Նրանք կարողանում են հարվածել միայն թիկունքից՝ այն էլ անզեն ուղղաթիռին»,–ասել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ ողջ Արցախն է սգում երեք օդաչուների մահը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հայկական ռազմական ուղղաթիռի կործանումը սառեցված հակամարտության սրման լուրջ վտանգ է պարունակում։ Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ նման հայտարարություն է արել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ։
«Լեռնային Ղարաբաղում զինվորական ուղղաթիռ է ոչնչացվել, ինչն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում հակամարտության կտրուկ սրման համար»,–հայտարարել է վերջինս։
Դիտումներ: 397 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024