ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 4 » ՀՀ նախագահն ընդունել է ԱԶԲ—ի փոխնախագահին
14:57
ՀՀ նախագահն ընդունել է ԱԶԲ—ի փոխնախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Ժանգ Վենկային։
Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ԱԶԲ—ի համագործակցությունը եւ դրա շրջանակներում Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված գործունեությունը։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բանկին՝ տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար եւ պարոն Ժանգ Վենկայի այցը համարել Հայաստանի եւ ԱԶԲ—ի միջեւ կայուն գործընկերային փոխհարաբերությունների վկայություն։
Ժանգ Վենկայը եւս գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2005 թվականից ի վեր բանկի փոխգործակցության մասին եւ ընդգծել, որ Ասիական զարգացման բանկն այժմ աշխատում է առաջիկա հինգ տարիների «Հայաստանի գործընկերության ռազմավարություն» փաստաթղթի վրա եւ պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի համար առաջնահերթություն համարվող ոլորտների զարգացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների (տրանսպորտ, էներգետիկա, ճանապարհաշինություն, քաղաքաշինություն, ջրային համակարգ), ինչպես նաեւ պետություն—մասնավոր հատված համագործակցության խթանման ուղղությամբ, տեխնիկական օժանդակություն տրամադրելու տեղական կարողությունների եւ տարածաշրջանային փոխգործակցության զարգացման, ներդրումների եւ արտահանման խթանման, նորարարական եւ գիտելիքահենք տնտեսության զարգացման նպատակով։ Նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան, Ժանգ Վենկայն ընդգծել է, որ այն, իր տպավորությամբ, հրաշալի երկիր է՝ զարգացման մեծ ներուժով։ Նա նաեւ բանկի պատրաստակամությունն է հայտնել Հայաստանում կազմակերպելու ներդրումային ֆորում, որը հնարավորություն կտա Հայաստանի տնտեսության մեջ ներգրավել օտարերկրյա նոր ներդրումներ եւ կնպաստի առաջնահերթ ծրագրերի իրագործմանը։
Հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են Հյուսիս—հարավ ճանապարհային միջանցքի ուղղությամբ աշխատանքը, մտքեր փոխանակել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո տնտեսության զարգացման հնարավորությունների շուրջ։ Ժանգ Վենկայը շնորհավորել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ այդ պայմանագրին միանալու կապակցությամբ եւ կարծիք հայտնել, որ այն կարող է Հայաստանի տնտեսության զարգացման համար մեծ հնարավորություններ ստեղծել։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 409 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024