ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2019, 22:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [601]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [805]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [633]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 27 » Հիմնական թիրախը սոցիալապես անապահով երիտասարդներն են /Եվրոպական հանձնաժողովը շարունակելու է ամրապնդել Արեւելյան գործընկերության պետությունն/
18:12
Հիմնական թիրախը սոցիալապես անապահով երիտասարդներն են /Եվրոպական հանձնաժողովը շարունակելու է ամրապնդել Արեւելյան գործընկերության պետությունն/

Պետության համար առաջնային նշանակություն ունի երիտասարդներին նվիրված ծրագրերի իրականացումը, հատկապես՝ սոցիալապես անապահով երիտասարդներին կրթությամբ եւ աշխատանքով ապահովելու առումով։ Հայաստանի Հանրապետությունն այս առումով ստանում է եվրոպական կառույցների օժանդակությունը՝ երիտասարդական ճիշտ քաղաքականության իրականացման նպատակով։ Երիտասարդների խնդիրներն ընդհանուր են գրեթե բոլոր զարգացող երկրներում, այդ իսկ պատճառով Եվրամիության Արեւելյան գործընկերության անդամ երկրների երիտասարդության միջեւ համագործակցությունը լավ հնարավորություն կլինի այդ խնդիրները վերհանելու եւ լուծման ուղիներ փնտրելու համար։
Արեւելյան գործընկերության 4—րդ պլատֆորմի երիտասարդական համաժողովը Երեւանում անցկացվում է մարտի 26–28—ը։ Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը երեկ ասուլիսում նշեց, որ համաժողովը հնարավորություն կտա քննարկել երիտասարդության խնդիրներն ու մարտահրավերները եւ գտնել դրանց լուծումները։ Միջոցառմանը մասնակցելու հրավերներ են ուղարկվել Արեւելյան գործընկերության բոլոր երկրներին՝ Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային, սակայն Ադրբեջանի ներկայացուցիչները չեն ժամանել Երեւան՝ մասնակցելու համաժողովին։
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովը 2012—2013 թվականներին շարունակելու է ամրապնդել Արեւելյան գործընկերության պետությունների հետ համագործակցությունը երիտասարդական ոլորտում։
«Մենք շարունակելու ենք օժանդակել երիտասարդական քաղաքականության հարցերով զբաղվող պետական գործիչների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կատարելագործմանը՝ մեծացնելով երիտասարդական ծրագրերի ֆինանսավորումը տարածաշրջանում»,— ասաց նա։ Իրականացվող միջոցառումները կֆինանսավորվեն Արեւելյան գործընկերության երիտասարդական ծրագրի միջոցով, դրանց ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 3 մլն եվրո։ Ծրագրերի շրջանակներում 2012 թվականի երկրորդ կեսին ներդրվելու է Արեւելյան գործընկերության երիտասարդական մարզային բաժինը՝ Եվրոպական միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի միջոցով։
Նախատեսվում է նաեւ շուրջ 1400 լրացուցիչ ծրագրերի ֆինանսավորում՝ ընդգրկելով շուրջ 21 հազար պատանիների ու երիտասարդ աշխատողների երիտասարդական փոխանակման ծրագրերից, կամավորական ծառայություններից եւ ցանցային գործունեությունների մասնակիցներից։ Ֆինանսավորման մեծացման հարցը ենթակա է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հաստատմանը, եւ որոշման ընդունումը ակնկալվում է հաջորդ ամսվա ընթացքում.
«Մեր առաջնային նպատակն է օժանդակել առավելապես վատ սոցիալական պայմաններում ապրող երիտասարդներին։ Այլ նպատակների շարքում են տարածաշրջանում երիտասարդներին նվիրված գործունեության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն ու դրական փորձի փոխանակումը»։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 285 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019