ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 17:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 26 » Ի մի բերել ձեռքբերումները եւ սահմանել անելիքները /Նկատառումներ Հայոց ցեղասպանության 100—ամյակը նշելու վերաբերյալ/
09:57
Ի մի բերել ձեռքբերումները եւ սահմանել անելիքները /Նկատառումներ Հայոց ցեղասպանության 100—ամյակը նշելու վերաբերյալ/

Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցը սովորական սահմանագիծ չէ, այլ պատմական բնագիծ, որը պահանջում է առանձնահատուկ, հայեցակարգային նոր մոտեցում եւ համարձակ, արմատական բնույթի եզրակացություններ։ 
Անհրաժեշտ են 100—ամյակին վայել, Հայաստանի երեք հանրապետությունների պատմության բովով անցած, արդի հայության տրամադրություններին, մենտալիտետին եւ ներուժին համապատասխան եւ Հայոց ցեղասպանության բնագավառում միջազգային ուսումնասիրություններին ու նրանց արդյունքներին վայել եզրահանգումներ, որոնք ուղենիշ կծառայեն հայությանը ոչ միայն տարելիցը բարձր մակարդակով նշելու, այլեւ նրան հաջորդող ժամանակաշրջանի ռազմավարության համար՝ հայության ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից։
Կարծում ենք, որ դա պետք է լինի ազգային—քաղաքական հանրագումարային բնույթի համարձակ եզրակացություն, որը մի կողմից ի մի բերի հայության եւ միջազգային հանրության մեկդարյա ձեռքբերումները Հայոց ցեղասպանության գնահատման եւ ճանաչման հարցում, իսկ մյուս կողմից՝ հստակորեն սահմանի համայն հայության անելիքները եւ ուղենիշները 2015 թվականից հետո ժամանակահատվածի համար։


Հռչակագիր Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի առթիվ
Առաջարկում ենք ընդունել հատուկ պաշտոնական Հռչակագիր, որում, ի լուր համայն հայության ու ամբողջ աշխարհի, հայտարարվի.
Առաջին. Հայոց ցեղասպանությունը ինստիտուցիոնալ եւ ոչ կառավարական կառույցների մակարդակներով արդեն միջազգայնորեն ճանաչված ցեղասպանություն է։ 
Դրա համար հիմք է ծառայում Հայոց ցեղասպանության ճանաչումը Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի 22 պետությունների օրենսդիր մարմինների եւ դատաիրավական կառույցների կողմից։ Այդ փաստը պաշտոնապես ընդունել են Եվրոպական միության երկպալատանի օրենսդիր մարմինը՝ Եվրոպական պառլամենտը եւ Եվրախորհուրդը, Ավստրալիայի, Բրազիլիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի 16 ինքնավար կազմավորումների պառլամենտները, ԱՄՆ—ի 43 նահանգների օրենսդիր մարմինները, ԱՄՆ—ի չորս պրեզիդենտները։ Հայոց ցեղասպանությունը որպես XX դարի առաջին ցեղասպանություն ճանաչել են բարձր հեղինակություն վայելող այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Ժողովուրդների մշտական տրիբունալը, «Հանուն հումանիզմի» ֆոնդի նախաձեռնությամբ աշխարհի 50—ից ավելի Նոբելյան մրցանակակիրները, Թուրքիայի մարդու իրավունքների Ստամբուլի ասոցիացիան, ԱՄՆ—ի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսրայելի եւ այլ երկրների գիտական կենտրոններ, բազմաթիվ ականավոր պետական, քաղաքական, խորհրդարանական, մշակութային եւ այլ գործիչներ։ Բացառիկ նշանակություն ունի ցեղասպանության բնագավառում աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպության՝ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի եզրահանգումը՝ արտահայտված Թուրքիայի վարչապետ Էրդողանին 2005թ. հասցեագրված նամակում՝ «Մենք ցանկանում ենք ընդգծել, որ միայն հայերը չէ, որ հաստատում են Հայոց ցեղասպանությունը, այլ դա գիտնականների մոտ տիրապետող կարծիքն է, հարյուրավոր անկախ գիտնականների։ Հայոց ցեղասպանությունը հաստատում են միջազգային գիտական, իրավական եւ մարդու իրավունքների հանրությունը»։ Իսկ արդի աշխարհի արժեքային համակարգը, հայտնի է, հիմնված է գիտական եւ իրավական սկզբունքների վրա։
Երկրորդ. հայությունը դադարել է զոհ լինելուց։ 
Հայությունն իր ուսերից դեն է նետել զոհի մաշված բաճկոնը եւ ամբողջ աշխարհի առջեւ հառնել որպես իր պետականությունը վերականգնած, ամրապնդած, արդի միջազգային հանրության լիիրավ անդամ եւ քաղաքական գործոն։ Նա իրեն պարտադրված ղարաբաղյան պատերազմում հաղթանակած երկիր է, հայոց երկրորդ պետության՝ ԼՂՀ—ի ազգային անվտանգության երաշխավորը եւ հայ սփյուռքի ազգային ինքնության պահպանման ապավենը։ Հայությունը դադարելով զոհ լինելուց, դարձել է իրավացի պահանջատեր։
Երրորդ. մենք հայտարարում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցը ճանաչման դաշտից տեղափոխվել է արդարացի պահանջատիրության դաշտ, որի համար կան հայեցակարգային բոլոր հիմքերը։

II 
Հայոց ցեղասպանության 100—ամյակի հետ կապված կոնկրետ միջոցառումներ
Առաջարկում ենք. 
1. Գումարել ՀՀ Ազգային ժողովի հիշատակության արտակարգ նիստ, որին հրավիրել այն բոլոր 22 երկրների պատվիրակություններին, որոնց օրենսդիր կամ դատաիրավական կառույցները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
2. ՀՀ ԱԺ արտակարգ նիստին մասնակից դարձնել Հայոց ցեղասպանությունից հետո ցեղասպանության ենթարկված ժողովուրդների՝ Իսրայելի, Կամբոջայի, Ռուանդայի, Բուրունդիի, Արեւելյան Թիմորի, Դարֆուրի, բալկանյան երկրների եւ այլ ժողովուրդների պատվիրակություններին եւ ընդունել «Ցեղասպանության ենթարկված ժողովուրդների հռչակագիր»՝ ուղղված համայն մարդկությանը՝ նրանց ջանքերը միավորելու հանուն նոր ցեղասպանությունները կանխելու եւ արդեն կատարված ցեղասպանությունները ժխտելու փորձերի դեմ։
3. Երեւանում 2015թ. ապրիլին գումարել Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հերթական կոնգրեսը։
4. ՀՀ Ազգային ժողովի նստավայրում բացել «1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված օսմանյան պառլամենտի հայ դեպուտատների հիշատակի սրահ»։
5. Երեւանում հիմնել Երախտագիտության պուրակ (այգի), որտեղ նշվեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրների անվանումները, տեղադրվեն նրանց զինանշանները եւ պետական դրոշներն ու նրանց կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման տարեթվերը։
6. Երախտագիտության պուրակում դնել «Գենոցիդ» եզրույթի ստեղծող Ռաֆայել Լեմկինի եւ «Արմենոցիդ» եզրույթի ստեղծող Մուսա Պրենսի կիսանդրիները։
7. Ստեղծել մասնագետների հանձնաժողով՝ ա/ Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխատությունները հայերեն եւ օտար լեզուներով հրատարակելու, բ/ գեղարվեստական եւ փաստագրական ֆիլմեր նկարահանելու, գ/ երաժշտական միջոցառումներ եւ մրցանակաբաշխություններ կազմակերպելու համար։
8. Կապեր հաստատել թուրքական այն գործիչների, գրողների, գիտնականների, արվեստագետների, երաժիշտների հետ, որոնք իրենց կյանքը վտանգի ենթարկելով՝ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։ Կազմակերպել նրանց հետ հանդիպումներ Հայաստանում։
9. ՄԱԿ—ի եւ Եվրամիության շրջանակներում 2015թ. ապրիլի 24—ին կազմակերպել Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված զոհերի հիշատակի պաշտոնական եւ հանրային միջոցառումներ։
10. Հիմնել «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրման համար» մեդալ, որով պարգեւատրել հայ եւ օտարազգի երախտավորներին։
Նիկոլայ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ 


«ՀՀ»–ի կողմից. Ներկայացնելով հարգարժան գիտնականի առաջարկների հիմնական մասը, հավելենք, որ նա նաեւ կոչ է անում տարելիցի առիթից օգտվել եւ սկսել այլալեզու տեղանունների, անձնանունների եւ ազգանունների վերահայացման գործընթացը

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 376 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024