ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 03:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 6 » Ինչ է սպասվում ՀՀ—ին ԵՏՄ մտնելուց հետո
11:26
Ինչ է սպասվում ՀՀ—ին ԵՏՄ մտնելուց հետո

Ներմուծման քվոտաների չափերը ենթակա են շտկման

ՀՀ—ի ԵՏՄ—ին միանալու պայմանագրի անցումային դրույթներում խոսվում է երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցների կիրառման հարցերից։ Այստեղ ընդամենը նշվում է, որ
ԵՏՄ տարածքում այդ միջոցների ներդրմանը նախորդող հետաքննության անցկացման համար, պատասխանատու մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ կամ շահագրգիռ անձի հայտարարության հիման վրա, կարող է իրականացվել պայմանագրի ուժի մեջ մտնելու պահին ԵՏՄ—ում գործող հակագնագցման միջոցների նկատմամբ կրկնակի հետաքննություն։ Բայց կրկնակի հետաքննություն սկսելու մասին որոշումը կարող է ընդունվել միայն բավարար ապացույցների առկայության դեպքում այն մասին, «որ հետաքննություն անցկացնելու դեպքում ՀՀ շուկայի տվյալների հաշվառումը, որի արդյունքում կայացվել է գործող հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցների կիրառման մասին որոշում, կբերի համապատասխան միջոցների ներդրման համար հիմքերի էական փոփոխության»։ Կրկնակի հետաքննության նկատմամբ չեն կիրառվում այն դրույթները, որոնք սահմանում են նվազագույն ժամկետ, որի լրանալուն պես միայն կարող է սկսվել կրկնակի պաշտպանական հետաքննություն։ Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահին ԵՏՄ տարածքում անցկացվող հետաքննության արդյունքներով հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցների կիրառման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները ենթակա են ՀՀ տարածքում անմիջական կիրառման հենց պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո։ Պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամկետից, որպես հատուկ պաշտպանական միջոցներ, սահմանված ներմուծման քվոտաների չափերը ենթակա են շտկման՝ հաշվի առնելով երրորդ երկրներից ՀՀ—ի՝ 2011—2013թթ. համապատասխան ապրանքների ներմուծման ծավալները։


Մինչեւ 5 տարի ժամանակ կա
 

Պայմանագրում ներառված են նաեւ տեխնիկական կարգավորման հարցերը, որոնց մասով հստակ ժամկետներ են նշված։ ՀՀ—ի՝ ԵՏՄ—ին միանալու պայմանագրի ուժի մեջ մտնելուց 12 ամիս հետո կկիրառվեն նշված հարցերին վերաբերող դրույթները, բացառությամբ որոշ տեխնիկական կարգավորումների։ Միայն 24 ամիս հետո ուժի մեջ կմտնեն մեքենաների եւ սարքավորումների, կահույքի արտադրանքի, գյուղատնտեսական եւ անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցասայլերի անվտանգության մասին կանոնակարգերը։ 48 ամիս հետո կկիրառվի ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության մասին տեխնիկական կարգավորումը եւ 60 ամիս հետո՝ անիվավոր տրանսպորտային միջոցների անվտանգությանն առնչվող կարգավորումը։
Ի դեպ, ՀՀ—ում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի դրույթների հետ միասին թույլատրվում է կիրառել ՀՀ օրենսդրության նորմերը։
Սանիտարական, անասնաբուժասանիտարական եւ կարանտինային բուսասանիտարական միջոցների եւ սպառողների իրավունքների պաշտպանության հարցերի մասին էլ պայմանագրում կա, թեեւ շատ հակիրճ։ Միայն ասվում է, որ ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի կամ միասնական սանիտարա—համաճարակային ու հիգիենայի պահանջներին համապատասխան արտադրանքի պետական գրանցումն անելու են բնակչության սանիտարա—համաճարակային բարեկեցության ոլորտում ՀՀ լիազորված մարմինները։ Եվ ՀՀ—ում համատեղ ստուգումների (զննում), աուդիտի հետ կապված ծախսերի ֆինանսավորումն էլ կամ կարվի համապատասխան բյուջեների միջոցների կամ ՀՀ օրենսդրությամբ չարգելվող այլ միջոցների հաշվին, եթե, իհարկե, այլ կարգ համաձայնեցված չէ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում։ Եվ ՀՀ—ում անորակ ապրանք կհամարվի անվտանգության ստանդարտներին ու նորմերին չհամապատասխանող արտադրանքը։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 391 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024