ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 6 » Իրական եւ համալիր փոփոխություններ
11:26
Իրական եւ համալիր փոփոխություններ

Սա է երկրում վիճակ փոխելու ճանապարհը

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը երեկ պատասխանել է «Panorama.am»—ի՝ ներքաղաքական իրավիճակին վերաբերող մի քանի խնդիրների։ Անդրադառնալով այն հարցին, թե ոչ իշխանական ուժերը իրենց օրակարգում հրատապ պահանջ են ներկայացրել իշխանություններին ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարել՝ 100%—անոց համամասնական ընտրակարգին անցնելու անհետաձգելիությունը կարեւորելով, ԱԺ փոխխոսնակը նշել է. «Ոչ իշխանական ուժերի հրատապություններն ու անհետաձգելիությունները երբեմն անհասկանալի ու անըմբռնելի են»։
Հ. Նաղդալյանի խոսքով՝ ոչ իշխանական ուժերը ընտրություններից 2—3 ամիս առաջ առաջարկում են համակարգային փոփոխությունների վերաբերյալ հարցեր քննարկել, իսկ երբ իշխանություններն առաջարկում են դրանք ավելի հանգիստ, բնականոն պայմաններում եւ ժամանակահատվածում դիտարկել եւ իրագործել՝ հրաժարվում են։
«Տվյալ պահին իշխանությունը օրակարգ է բերել համակարգային փոփոխությունների խնդիր, որն առաջարկում է իրագործել սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Բնական է, որ սահմանադրական փոփոխությունները գլոբալ ճարտարապետության փոփոխություններ են, եւ այս պարագայում բազմաթիվ խնդիրներ, հարցեր ու ենթահարցեր քննարկման առարկա են դառնալու եւ տրանսֆորմացվելու են։ Կարծում եմ, որ շատ ավելի արդյունավետ է այս համատեքստում աշխատելը եւ փորձել իրական փոփոխությունների հանգել սահմանադրական բարեփոխումների ճանապարհով։ Եվ օգտվելով այս պահից, որն առավելապես հարմար է՝ միանալ սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ իրենց ջանքերը, եռանդը, առաջարկներն ու գիտելիքները միավորելով՝ ողջ քաղաքական համակարգում լուրջ փոփոխությունների իրագործման մասնակիցը դառնալ»,–ասել է նա՝ ավելացնելով, որ այդ ճանապարհով հնարավոր կլինի լուծել բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկը, ասենք, կարող է լինել հենց մեծամասնական—համամասնական ընտրակարգի փոփոխությանն առնչվող խնդիրը։
Ըստ ԱԺ փոխնախագահի՝ բացարձակապես անարդյունավետ է այն վերաբերմունքը, երբ գլոբալ փոփոխությունների առաջարկի պայմաններում, որը լայն հանրային քննարկման առարկա պետք է դառնա, ներկայացվում է առանձին հատվածային այս կամ այն հարցի քննարկումը՝ խոստանալով ու պնդելով, որ հենց այդ հարցի փոփոխության դեպքում ինչ—որ արմատական բարեփոխումներ ի հայտ կգան հասարակության կյանքում։
«Մենք խորապես վստահ ենք, եւ այդ մասին է խոսում նաեւ բավական մեծ թվով երկրների միջազգային փորձը, որ եթե արմատական իրավիճակի իրական փոփոխություն ենք ուզում մտցնել, ապա այստեղ համամասնական—մեծամասնական ընտրակարգի ձեւաչափը չէ որոշիչը։ Եթե այսօրվա ընտրական համակարգից դժգոհություն կա, ապա այդ նեգատիվ գործողությունների պատճառը ոչ միայն համամասնական—մեծամասնական ընտրակարգերի համամասնությունն է»,–հայտարարել է նա։
Հ. Նաղդալյանը շեշտել է՝ իրենք իրական եւ համալիր փոփոխությունների առաջարկ են ներկայացնում, որը միտված է երկրի քաղաքական համակարգի արմատական կատարելագործմանը, եւ ոչ իշխանական, ընդդիմադիր գործընկերներին, խորհրդարանական, ոչ խորհրդարանական քաղաքական ուժերին, ամբողջ հանրությանը հրավիրում են մասնակցելու այդ հանրային քննարկումներին եւ իրենց ներդրումը բերելու այս գործընթացին։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական կոնսենսուս այդպես էլ ապահովել հնարավոր չի լինի Հայաստանում։ «Սահմանադրական բարեփոխումների հարցը հետաքրքիր թեմա է, որի մասին շատ երկար կարելի է խոսել։ Ինչ վերաբերում է կոնսենսուսին, ապա պետք է ասեմ, որ այն հայկական իրականության մեջ չի էլ լինի։ Եթե ընդդիմությունն այդ հարցով էլ համաձայնի իշխանությունների հետ, արդեն հասկանալի չի լինի, թե ընդհանրապես ինչի մասին են նրանք խոսում։ Քանի որ այստեղ վստահության կամ անվստահության հարց է առաջանում քաղաքական համակարգի ներսում»,–ասել է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ այն ժամանակ, երբ հանրապետականներն էին դեմ սահմանադրական փոփոխություններին, ներկայիս ընդդիմադիրները կողմ էին դրանց, իսկ այժմ հակառակն է։ «Ընդդիմությունը դեմ է ոչ թե նրա համար, որ այդ բարեփոխումները լավը կամ վատն են, այլ որ դրանք իշխանության կողմից են առաջ քաշված։ Եթե իշխանությունները վաղն ասեն, որ դեմ են այդ բարեփոխումներին, ընդդիմությունը կասի, որ պետք են այդպիսի փոփոխությունները»,–նկատել է Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ եթե իշխանությունները որոշել են իրականացնել բարեփոխումներ, ապա դա կանեն հանրաքվեի միջոցով, որի ռեսուրսներն ունեն։
Այն դիտարկմանը, թե Ազատության հրապարակում հնչում են իշխանափոխության եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչեր, քաղաքագետը պատասխանել է, որ Հայաստանի ներքին քաղաքական կյանքն ավելի քան պասիվ է, այստեղ գործընթացներ տեղի չեն ունենում. «Միթե այդպիսի ընտրություններ նախատեսվում են։ Ընտրությունների գնալու համար դրանք նախ պետք է լինեն։ Ընդդիմությունը պետք է ստիպի իշխանություններին արտահերթ ընտրություններ հայտարարել։ Բայց եռյակը չունի ռեսուրսներ, որպեսզի ստիպի իշխանություններին արտահերթ ընտրությունների գնալ»։
Նրա խոսքով՝ իշխանությունների համար հիմք չկա գնալու արտահերթ ընտրությունների։ «Նրանց համար նման անհրաժեշտություն չկա, քանի որ չկան եռյակի կողմից ազդեցության ռեսուրսներ»,– նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 447 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024