ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 4 » Կանխատեսելի արդարադատության կայացման ճանապարհին
14:57
Կանխատեսելի արդարադատության կայացման ճանապարհին

Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի ունեցավ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական գործերով որոշումների ընտրանու վեցերորդ, յոթերորդ հատորների շնորհանդեսը եւ ներկայացվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը։ Մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» հայաստանյան ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը (նախկինում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր), պաշտոնատար անձինք։
Ողջունելով ներկաներին՝ Արման Մկրտումյանը նշեց. «Բազմիցս շեշտել ենք կանխատեսելի արդարադատության կայացման ճանապարհին նախադեպային իրավունքի դերն ու նշանակությունը։ Ներկայացվող գրքերի կարեւորությունն այսօր ակնհայտ է վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի հետ աշխատող յուրաքանչյուր իրավաբանի համար։ Հատկապես եթե դրանք գնահատենք քաղաքացիական դատավարության օրենսգրքում այս տարվա հուլիսի 3—ին ուժի մեջ մտած փոփոխությունների եւ լրացումների եւ 2014 թվականի հունվարի 7—ին ուժի մեջ մտած վարչական դատավարության օրենսգրքում սահմանված կարգավորումների համատեքստում։ Նշված փոփոխություններով վճռաբեկ բողոքի բավական ծավալուն ու բարդ պահանջներ սահմանվեցին, որոնք վերաբերում են նաեւ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումների վկայակոչմանն ու կիրառմանը։ Ուստի, վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի որոշումների ընտրանու ինչպես այս հատորը, այնպես էլ բոլոր նախորդ հատորները լուրջ կիրառական նշանակություն ունեն նոր չափանիշներով վճռաբեկ բողոքի կազմման եւ հատկապես վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումների պատճառաբանված վկայակոչման առումով»։
Երվանդ Խունդկարյանն իր ելույթում մասնավորապես փաստեց, որ հանրության դատին ներկայացվող 2013 թվականի տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունը համալրվել է նոր բաժիններով։ 
Նարինե Նարիմանյանը փաստեց, որ ժողովածուն նույն կարեւորությունն ունի նաեւ Արցախի դատավորների համար։ hhpress.am

Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 398 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024