ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 26.12.2024, 11:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 12 » Կառուցվում է եւս 65 ՀԷԿ
09:12
Կառուցվում է եւս 65 ՀԷԿ

Համաժողով՝ նվիրված ոլորտի զարգացման հնարավորություներին ու հեռանկարներին 

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցավ փոքր ՀԷԿ—երի հիմնախնդիրներին, ոլորտի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին նվիրված համաժողով։ Համաժողովին մասնակցում էին փոքր ՀԷԿ—երի, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկումից առաջ ներկայացվեց փոքր ՀԷԿ—երի զարգացման հայաստանյան փորձը, որը գնահատվում է որպես աննախադեպ։ Անցած տասնամյակի ընթացքում հանրապետության տարբեր մարզերում կառուցվել է մասնավոր սեփականություն հանդիսացող եւ մասնավորի կողմից կառավարվող ավելի քան 150 ՓՀէԿ։ 2014 թվականի հոկտեմբերի 1—ի դրությամբ՝ հանրապետությունում աշխատել է 162 ՓՀԷԿ, մոտ՝ 277 Մգվ հզորությամբ։ Ըստ տրամադրված լիցենզիաների այսօր կառուցման փուլում են եւս 65 ՓՀԷԿ—եր՝ նախագծային 131 Մգվ հզորությամբ։
Այդ ձեռքբերումների գրավականը եղել է պետության խթանող քաղաքականությունը եւ ներդրումների համար նպաստավոր միջավայրը, որը ժամանակին ձեւավորվել է տարբեր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ եւ միջազգային դոնոր հանրության աջակցությամբ։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շնորհակալություն հայտնեց փոքր ՀԷԿ—երի ներկայացուցիչներին՝ կատարած աշխատանքի ու ներդրումների համար։
Նախարարի խոսքով՝ փոքր ՀԷԿ—երի բիզնեսը Հայաստանում կարելի է համարել կայացած, սակայն դա չի նշանակում, որ չկան մտահոգություններ եւ խնդիրներ՝ ստացված արդյունքների պահպանման, այս ոլորտի հետագա զարգացման եւ կայունության ապահովման համար։
«Այսօր առավել քան կարեւոր է, որ մեր երկրի սեփական ռեսուրս հանդիսացող հիդրոէներգետիկ ներուժը օգտագործվի լիարժեք՝ առավելագույն արդյունավետությամբ եւ բնության նկատմամբ նվազագույն ազդեցությամբ տեխնոլոգիաների կիրառմամբ,–ասաց Երվանդ Զախարյանը։–Ակնհայտ է, որ ՓՀէԿ—երը նպաստել եւ նպաստում են Հայաստանի էներգետիկ անկախության եւ անվտանգության բարձրացմանը, եւ հիմա ժամանակն է եւս մեկ անգամ անդրադառնալ ներկա հիմնախնդիրներին եւ գտնել լավագույն առաջարկներ՝ օրենսդրական եւ վարչական ընթացակարգերի բարեփոխումների նախաձեռնման եւ իրագործման համար»։
Երվանդ Զախարյանի խոսքով՝ ոլորտի խնդիրներից ամենաանհանգստացնողը ՓՀԷԿ—երի կողմից էլեկտրաէներգիայի թերարտադրությունն է. այսինքն գործունեության ընթացքում դրանք արտադրում են ավելի քիչ էլեկտրաէներգիա, քան հաշվարկված ու ծրագրավորված է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Այսպես, 2013 թվականի հունվարի 1–ից դեկտեմբերի 31—ը ընկած ժամանակահատվածում ՓՀԷԿ—երի կողմից արտադրվել է 80 մլն կվտժ քիչ էլեկտրաէներգիա։ 2013 թվականի հուլիսի 1—ից մինչեւ 2014—ի հունիսի 31—ը (մարժային տարում) քիչ է արտադրվել 176 մլն կվտժ էլեկտրաէներգիա, իսկ 2014 թվականի հունվարի 1—ից մինչեւ այս տարվա վերջը, կանխատեսումների համաձայն, այդ պակասորդը կկազմի 186 մլն կվտժ։ Դրա արդյունքում փոքր ՀԷԿ—երի թերարտադրած էժան էլեկտրաէներգիայի փոխարեն Հայաստանի էլեկտրական ցանցերին է տրվում համեմատաբար թանկ էլեկտրաէներգիա։ 2013 թվականի ընթացքում չարտադրված էլեկտրաէներգիայի եւ մատակարարված էլեկտրաէներգիայի գումարային տարբերությունը կազմում է 1 մլրդ 253 մլն դրամ։ 2014 թվականի մարժային տարում (օգոստոսի 1—ից միչեւ 2015 թվականի հուլիսի 31—ը) սպասվող վնասը կկազմի 3 մլրդ 680 մլն դրամ։
«Այդ գումարները ՀԷՑ—ի բալանսում ձեւավորվում են որպես վնասներ, ինչը հետագայում հանձնաժողովը ստիպված նախատեսում է սակագնի մեջ եւ ավելացնում հասարակության բեռը,–ասաց Երվանդ Զախարյանը։–Ցանկացած չարտադրված 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի համար վճարում է հանրությունը՝ սակագնի տեսքով։ Ձեր կողմից չարտադրված էլեկտրաէներգիայի ազդեցությունը սակագնի վրա կլինի 0,66 դրամ՝ 1 կվտժ—ի համար։ Այս բոլորը կուտակվում է, հետո զարմանում ենք, թե ինչու եւ ինչպես բարձրացան սակագները։ Այսօրվա պահանջները բոլորովին այլ են։ Մենք խիստ պահանջներ ենք դրել ՀԷՑ—ի առաջ, հանրության պահանջն էլ է նրանցից։ Բայց մենք բոլորս այդ հարցում ունենք մեր թերացումները»։
Համաժողովի շրջանակներում քննարկվեցին նաեւ ՓՀԷԿ—երի հետագա զարգացման տեսլականը, ՓՀԷԿ—երի զարգացման եւ գործունեության հեռանկարները՝ 15 տարվա երաշխավորված գնման ժամկետից հետո, ինչպես նաեւ ՓՀԷԿ—երի տեխնիկական խնդիրների օրենսդրական կարգավորման նորույթները։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 444 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024