ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 21:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 12 » Կարեւոր իրադարձություն հայոց հոգեւոր կյանքում /Նախագահը հյուրընկալել է Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսին/
09:02
Կարեւոր իրադարձություն հայոց հոգեւոր կյանքում /Նախագահը հյուրընկալել է Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։
Հանդիպմանը քննարկվել են պետության եւ եկեղեցու միջեւ ձեւավորված սերտ համագործակցությանը, հայրենիք—սփյուռք կապերի առավել ամրապնդմանն ու ազգային—եկեղեցական կյանքի կարեւորագույն խնդիրներին եւ առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր, որոնք տեղ են գտել նաեւ ս.թ. նոյեմբերի 11—13—ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի օրակարգում։
Հանրապետության նախագահը ողջունել է եպիսկոպոսաց ժողովի անցկացումը՝ ի նպաստ մեր հավատավոր ժողովրդի եւ հայոց պետության։ Նախագահը եպիսկոպոսաց ժողովների գումարումը կարեւոր իրադարձություն է համարել հայոց հոգեւոր կյանքում եւ հաջողություն ու արդյունավետ աշխատանք մաղթել Մայր Աթոռում մեկնարկած ժողովին։
Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ նախագահի գլխավորությամբ գործող Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին, որոնց Հայ առաքելական սուրբ եկեղեցին ակտիվորեն մասնակցում է իր բոլոր նվիրապետական աթոռներով, թեմերով, ծուխերով ու կառույցներով։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ համազգային կարեւորագույն խնդիրների լուծման գործում հայոց եկեղեցիների կողմից սփյուռքում, միջազգային ու միջեկեղեցական հարթակներում իրականացվող աշխատանքին, Սիրիայում չդադարող կործանարար պատերազմի հետեւանքով այդ երկրի բնակչության հետ միասին ծանրագույն փորձությունների եւ զրկանքների ենթարկվող սիրիահայ համայնքին աջակցության խնդիրներին։
Հանրապետության նախագահը, Վեհափառ հայրապետը եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը կարեւորել եւ ժամանակի հրամայական են համարել հայոց պետությանը, եկեղեցուն ու հայ ժողովրդին միասնաբար ծառայելը եւ ի նպաստ համազգային խնդիրների լուծման՝ համատեղ գործելը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 379 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024