ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 04:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 8 » ԼՂՀ—ն պետք է վերադառնա բանակցային սեղան /Դա հասկանում են բոլորը՝ բացի Բաքվից/
09:07
ԼՂՀ—ն պետք է վերադառնա բանակցային սեղան /Դա հասկանում են բոլորը՝ բացի Բաքվից/

«Մենք այն դիրքորոշումն ունենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված ցանկացած հարց պետք է որոշվի հենց Ղարաբաղի մասնակցությամբ»,–երեկ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովների խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերի ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձավ Արցախին առնչվող մի շարք հարցերի։ 
Ադրբեջանը կհամաձայնի՞ մասնակցել խաղաղության մեծ համաձայնագրի մշակմանը, քանի որ այդպիսի պատրաստակամության մասին Բաքվից հայտարարություն էր հնչել։ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի կարծիքով. «Դա ադրբեջանական հերթական դիրքորոշումների փոփոխությունն է։ 10 տարի առաջ նույն Ադրբեջանն էր, որ ասում էր, թե չի կարող մեծ համաձայնագիրը ստորագրել, մշակել, ասում էին, թե ճիշտ կլինի, որ մենք սկզբունքները համաձայնեցնենք։ Հիմա էլ ասում են, թե չեն կարող սկզբունքները մշակել, ասում են՝ եկեք սկսենք մեծ համաձայնագրից։ Ադրբեջանը պարզապես ժամանակ է ձգում, փորձում է մարտավարական տարբեր հնարքներով ազդել բանակցային գործընթացի վրա, ուստի պարբերաբար փոխում է իր տեսակետը»։
Հաշվի առնելով հանգամանքը, որ շուրջ 15 տարի է ԼՂՀ—ն դուրս է բանակցային գործընթացից, լրագրողները հետաքրքրվեցին, արդյո՞ք որեւէ քայլ նախաձեռնվում է Արցախի իշխանությունների կողմից բանակցային սեղանի մոտ վերադառնալու, եւ արդյո՞ք ԼՂՀ—ն չի պատրաստվում հայտարարել, որ Հայաստանն այլեւս չպետք է ներկայացնի Ղարաբաղի շահերը։ ԼՂՀ խորհրդարանի ղեկավարն ասաց, թե չի կարծում, որ Արցախը պետք է նման հայտարարությամբ հանդես գա, ապա նշեց՝ այդ դեպքում Ղարաբաղը մենակ կմնա բանակցային գործընթացում։
«Մենք խոսում ենք բոլորովին այլ բանակցային ֆորմատի, հնարավորությունների մասին, որովհետեւ կոնֆլիկտն ունի երեք կողմ։ Տարբեր բաներ կարող ենք ասել, իհարկե, Ղարաբաղը իր չճանաչվածության պայմաններում կարող է պաշտոնական քաղաքական տեսակետներ հայտնել, որ եթե բանակցություններին ներկա չէ, ապա վերջնական կարգավորման հնարավորություն չի տեսնում։ Սա ամենամեծ ազդանշանն է, թե ինչու պետք է Ղարաբաղը մասնակից լինի բանակցային գործընթացին»,–նշեց ԼՂՀ ԱԺ նախագահը՝ շեշտելով, որ Ադրբեջանին ձեռք չի տալիս Ղարաբաղի ներկայությունը բանակցային գործընթացում, ուստի նրանք ամեն ինչ անում են, որ բանակցային գործընթացի ձեւաչափը նենգափոխվի։
«Բոլորը, բացի Ադրբեջանից, հասկանում են, որ առանց Ղարաբաղի մասնակցության հարցը չի լուծվի։ Պետք է պարզապես իմանալ՝ ում կողմից են ստեղծվում խոչընդոտները»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հայտարարությանը, թե Հայաստանի անդամակցությունը եղել է փոխհամաձայնեցված, լրագրողները հետաքրքրվեցին՝ տեղեկություններ ունի՞ ինչ փոխհամաձայնության մասին է խոսքը. «Նազարբաեւի հայտարարության մասին տեղյակ եմ այնքանով, որքանով դուք եք տեղյակ։ Կարծում եմ, որ փոխհամաձայնությունը պետք է հասկանալ այնպես, որ ամեն ինչ մնալու է նույն կերպ, ինչպես եղել է, որեւէ բացառություններ, առանձնահատուկ իրավիճակներ չեն ստեղծվելու, մենք շարունակելու ենք նույն հարաբերություններն ունենալ ՀՀ—ի հետ»։
Ղուլյանն անդրադարձավ նաեւ ՀՀ—ի կողմից ԼՂՀ—ի ճանաչման հարցին. «Ղարաբաղում ոչ ոք չի կարող ասել, որ մենք դեմ ենք Ղարաբաղի ճանաչմանը։ Հարցն այլ է, թե այդ ճանաչումը որտեղից է սկսվում եւ ինչով է ավարտվում։ Տեսակետ կա, որ դա կարող է լինել ՀՀ—ի կողմից, տեսակետ կա, որ պետք է լինի օտար երկրների կողմից եւ վերջում միայն՝ ՀՀ—ի կողմից։ Մեզ համար միանշանակ է, որ Ղարաբաղի միջազգային ճանաչումը գործընթաց է, որն արդեն սկսված է, եւ արդեն ունենք որոշակի հաջողություններ, ինչը պետք է շարունակվի»։
Գալուստ Սահակյանն անդրադառնալով ՀՀ—ի կողմից ԼՂՀ ճանաչման հարցին՝ ասաց, որ այս պահի համար «Ժառանգության» այդ առաջարկը սադրանք է, քաղաքական կամակորության հետեւանք. «Որովհետեւ ամբողջ հայ ժողովուրդը երկու տասնամյակից ավելի պայքարում է այդ ուղղությամբ։ Մարդիկ պետք է հասկանան, որ նեղ կուսակցական շահերը չի կարելի համադրել այն մոտեցումներին, որ ունեն Ղարաբաղը եւ Հայաստանը»։


Անհրաժեշտ է համառ աշխատանք
 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացում» վերնագրով զեկույցը որոշ առումներով մտահոգում է նաեւ Ղարաբաղի իշխանություններին, բայց ըստ ԼՂՀ ԱԺ  նախագահի՝ թե ԼՂՀ—ն, թե ՀՀ—ն ունեն բոլոր հնարավոր ռեսուրսները, որ իրավիճակը փոխեն այն ուղղությամբ, ինչ պետք է։
ԼՂՀ—ն շատ բարձր է գնահատում ՀՀ Ազգային ժողովի գործընկերների աշխատանքը միջազգային խորհրդարանական հարթակներում։ Ըստ Ա. Ղուլյանի՝ «Ադրբեջանը տարիներ, ամիսներ շարունակ փորձում է միջազգային կառույցներում իրավիճակը խեղաթյուրելով, Ղարաբաղի հիմնախնդիրը նենգափոխելով՝ ստանալ այնպիսի որոշումներ ու բանաձեւեր, որոնք հաճելի են իրեն։ Բայց համարում եմ, որ ժամանակային հարց է, օբյեկտիվ, սուբյեկտիվ հանգամանքների բերումով որոշակի առավելություն է տրվել Ադրբեջանին, բայց մենք քննարկել ենք այս իրավիճակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունների աշխատանքների ուղղվածությունը, թե ինչ կարող ենք ինքներս անել որպես ԼՂՀ ԱԺ եւ եկել ենք այն եզրահանգման, որ իրավիճակը մտահոգիչ է, բայց այնպես չէ, որ ամեն ինչ կարծես ավարտվել է դրանով»։ 
Աշոտ Ղուլյանը նկատեց, որ եթե այդ տրամաբանությամբ շարժվեն, ապա պետք է մտածեին, որ Ադրբեջանի համար դա ողբերգություն էր, եթե մինչեւ հիմա նման ձեւակերպումներ չկային միջազգային կառույցներում. «Այնպես որ, պետք է աշխատել, գուցե ավելի համառ, գուցե մարտավարական հարցերում մեր դիրքորոշումը փոխելով, բայց մենք անպայման փոխելու ենք իրավիճակը»։ 
ԼՂՀ ԱԺ նախագահը նշեց, որ ադրբեջանական խավիարային դիվանագիտությանն ու նավթադոլարներին ամեն ինչ չի վերագրի, բայց խոստովանեց, որ եվրոպական հարթակներում դրանք կարծես ավելի ընդունելի են դարձել. «Բայց կա նաեւ որոշակի աշխատանքի տեղ, որ անպայման պետք է անենք։ Ես չէի ցանկանա այդ գործոններին համարժեք բան ասել, ամեն դեպքում կասեմ, որ մեզ համար շարունակվում է հիմնական միջոց մնալ պատմական արդարությունը, ինչը 1988—90—ականներին որպես պատմական, իրավական փաստարկներ ներկայացրել ենք հօգուտ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի»։ hhpress
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 347 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024