ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 17:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 29 » Լուծումները՝ համաձայն եվրոպական չափանիշների /ԵՄ փորձագետներն իրենց փորձը կփոխանցեն Հայաստանի ԴԱՀԿ ծառայողներին/
18:20
Լուծումները՝ համաձայն եվրոպական չափանիշների /ԵՄ փորձագետներն իրենց փորձը կփոխանցեն Հայաստանի ԴԱՀԿ ծառայողներին/

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը եվրոպական եւ միջազգային փորձին ծանոթանալու նպատակով Հայաստան է հրավիրել փորձագետների, ովքեր մարտի 26—29—ը կանցկացնեն կլոր—սեղան քննարկումներ եւ հանդես կգան ամփոփիչ զեկույցով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», մարտի 28—ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը կարեւորեց միջազգային փորձագետների այցը Հայաստան՝ ուսումնասիրելու եւ համեմատելու համար տարբեր պետություններում ԴԱՀԿ պետական եւ մասնավոր ծառայություն ապահովող ընկերություների փորձը, որը կարող է հետագայում ներդրվել նաեւ Հայաստանում։ «Մենք կարեւորում ենք ազգային մտածելակերպի հիմքի վրա միջազգային փորձի ուսումնասիրությունը ու մասնավոր, պետական կամ խառը հարկադիր կատարման ծառայության ներմուծումը մեզ մոտ։ Ինքս ունեմ ձեւավորած կարծիք, թե դրանցից որն է ավելի հարմար մեր իրականության համար, սակայն կխուսափեմ սեփական մոտեցումը հրապարակելուց, քանի որ այդ հարցի շուրջ ձեւավորվել է հանձնաժողով, եւ չեմ ցանկանում այդ կերպ ազդել որոշման վրա»,–նշեց Միհրան Պողոսյանը՝ ԴԱՀԿ պետական ծառայության որակյալ աշխատանքի օրինակ ներկայացնելով Իսրայելինը։
Դատական հարկադիր կատարողների միջազգային միության առաջին փոխնախագահ Բերնարդ Մենյուն ընդգծեց եւս մի քանի պետություններ, որոնք, ելնելով սեփական ժողովրդի մտածելակերպերից, ձեւավորել են իրենց գործող համակարգերը։ «Եթե լինեմ անկեղծ, ապա ես շատ չեմ խորացել Հայաստանի ԴԱՀԿ համակարգի ուսումնասիրության մեջ, ու միակ տվյալներն ինձ համար Եվրոպական խորհրդում առկա զեկույցների թվերն են՝ համեմատության մեջ այլ պետությունների հետ։ Մեր նպատակը Հայաստանի վիճակը գնահատելը չէ, այլ համեմատականներ անցկացնել Եվրոպայում գործող հարկադիր կատարման ծառայության տարբեր համակարգերի հետ»,– ասաց Բերնարդ Մենյուն՝ օրինակ բերելով մի դեպք. եթե որեւէ միջազգային դատական գործում կողմերը լինեն տեղեկատվական տեխնոլոգիաների ինչ—որ տեղական ընկերություն, իսկ մյուսում՝ «Մայքրոսոֆթը»։ «Այս դեպքում, արդյոք, ճիշտ է, որ տեղական ընկերության ֆինանսական ծախսերը կատարվեն պետական բյուջեից։ Համանման այլ դեպքերի լուծման խնդիրն էլ դրված է մեր առջեւ, քանի որ միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում պետությունների համար հսկայական կորեւորություն է ներկայացնում ծախսերի կրճատումը»,–ասաց դատական հարկադիր կատարողների միջազգային միության առաջին փոխնախագահը։ Հարկադիր կատարման հարցերով ԵՄ փորձագետ Ջոս Աութդեհագը հաստատեց, որ առաջիկայում կայանալիք քննարկումները լինելու են միայն համեմատություններ տարբեր համակարգերի միջեւ։ «Մենք չենք որոշելու, թե դրանց միջեւ որն է ավելի լավը, որը թերի։ Մեր խնդիրն է որոնել ամենահարմարը Հայաստանի համար՝ հաշվի նստելով այդ բնագավառում ներդրումների ու առկա միջազգային խնդիրների հետ, որոնք ունի տվյալ պետությունը։ Ամենահարմար լուծումների որոնման համար մենք կհամեմատենք նաեւ Եվրոպական խորհրդի կողմից մշակված չափորոշիչները, որոնք ընդունվել են 2003 թվականին եւ 2009 թ. ընդունված ուղեցույցները»,–ամփոփեց նա։


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 446 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024