ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 14 » Մասնակցե՞լ, թե՞ ոչ /Արտախորհրդարանական ուժերը վերջին ճշգրտումներն են անում/
17:57
Մասնակցե՞լ, թե՞ ոչ /Արտախորհրդարանական ուժերը վերջին ճշգրտումներն են անում/

Կուսակցական գրասենյակներում այս օրերին համեմատաբար ակտիվ են՝ ցուցակներ, կարգախոսներ, ծրագրեր եւ այլն։ Եթե որոշ ուժեր համագումարի միջոցով են հստակեցնում անելիքները, ապա շատ կուսակցությունների բավարարում է նաեւ ղեկավար մարմնի նիստը կամ փոքր ձեւաչափով որեւէ հավաք։ Որոշներն էլ հավատարիմ են մնում նախորդ ընտրությունների իրենց ռազմավարությանը։
Արտախորհրդարանական շատ ուժեր այս անգամ եւս կփորձեն խորհրդարան մտնել։ Նախընտրական զարգացումների եւ ակնկալիքների շուրջ զրուցեցինք նրանցից որոշների ներկայացուցիչների հետ։
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մասնակցելու է ընտրապայքարին եւ ընտրությունների է գնում Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության հետ։ Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը «ՀՀ»—ին ասաց, որ խոսքն այստեղ ոչ թե այս երկու քաղաքական ուժերի միավորման, այլ միասնական ցուցակով մասնակցելու մասին է։ Կոմունիստները մեծամասնական թեկնածուներ չեն առաջադրելու. ֆինանսական հնարավորությունները չեն ներում։
Ընտրական գործընթացին վերաբերող բոլոր հարցերը կհստակեցվեն այս շաբաթ անցկացվելիք կենտրոնական կոմիտեի պլենումի ժամանակ։ Կոմունիստների կարգախոսը, սակայն, արդեն հայտնի է. «Կառուցեցին կոմունիստները հայ ժողովրդի հետ, քանդեցին ժողովրդավարները»։
Ռուբեն Թովմասյանը նախընտրական մթնոլորտը բնորոշեց իբրեւ «հրաձգային պայքար»։ Նա նկատեց, որ քաղաքական ուժերը չեն ուզում որեւէ կերպ բացահայտել ցուցակներն ու իրենց քարոզչության ռազմավարությունը. «Ազատ եւ արդար ընտրությունների դեպքում մեզ համար կանխատեսում ենք 10—15 տոկոս աջակցություն»։

«Ընդդիմությունը միատարր չէ. հանուն ինչի՞ միավորվենք»

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը եւս կայացրել է մասնակցության որոշում։ Այս քաղաքական ուժի նախագահ Արամ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին պատրաստվում է կուսակցության համամասնական ցուցակը, մեծամասնական թեկնածուներ չեն առաջադրելու։ Կարգախոս եւ մարտավարության տեսլական եւս ունեն, սակայն դեռ չեն ուզում խոսել այդ մասին. «Սակայն կարող եմ ասել, որ մենք, որպես յուրօրինակ ձեւաչափ, մեր ցուցակում ընդգրկել ենք ոչ կուսակցական մտավորականների, ինչը յուրօրինակ դաշինք կլինի։ Մենք մեր հնարավորությունները գնահատում ենք բավական լավ, կուսակցության կողմնակիցները համախմբվում են»։
Անդրադառնալով նախընտրական տրամադրություններին՝ Ա. Սարգսյանը մեկնաբանեց, թե ոչ ոք չի ուզում ընդունել, որ քաղաքական ուժը չի կարող բիզնես ծրագիր անել. «Մենք այս պայքարն ընկալում ենք քաղաքական պայքար, գաղափարների, ծրագրերի մրցակցություն»։
Ինչ վերաբերում է ընտրություններին ընդդիմության բազմաշերտ մասնակցությանը, ապա ՀԴԿ նախագահն ունի իր մոտեցումը. «Ընդդիմությունը միատարր չէ. մենք սոցիալ—դեմոկրատական կուսակցություն ենք. հանուն ինչի՞ ինչ—որ մեկի հետ միավորվենք»։

Ոչ թե պատգամավոր, այլ նախագահ

Արամ Կարապետյանի ղեկավարած «Նոր ժամանակներ» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու եւ որեւէ ուժի չի սատարելու։
«Բոլորը սպասում էին, որ մենք առաջադրվենք, բայց ինչի՞ համար։ Ոչ ոք չի հավատում, որ ընտրություններով Հայաստանում մի բան հնարավոր է փոխել... Կան պայքարի մի քանի ձեւեր, դրանցից մեկն ընտրություններն են, որոնք իրենց սպառել են, երկրորդը փողոցն է։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ—ում երբեւէ որեւէ բան չի փոխվել, դրանք լուրջ փոփոխությունների չեն հանգեցնելու։ Մնում է երկրորդ ճանապարհը։ Դա, ի դեպ, ոչ թե իմ ընտրությունն է, այլ օբյեկտիվ իրականություն է՝ այսօր փոփոխությունները սկսվում են փողոցից»,–երեկվա ասուլիսում հայտարարեց Ա. Կարապետյանը, ով, սակայն, պատրաստվում է առաջադրվել նախագահի հերթական ընտրությանը։

«Ազգային–պահպանողական ուժերը պետք է համախմբվեն»

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը մոտ օրերս կհստակեցնի ընտրություններին մասնակցելու ձեւաչափը՝ չնայած ռազմավարության տեսլականն արդեն իսկ ուրվագծվում է։ «Մենք գտնում ենք, որ ազգային—պահպանողական ուժերը պետք է համախմբվեն, եւ այդ համախմբումը պետք է լինի երկրի նախագահ Սերժ Սարգսյանի շուրջը»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը։
Այսպիսով, ըստ Բաբուխանյանի, ամենամեծ հավանականությամբ, իր ղեկավարած քաղաքական ուժը սատարելու է ՀՀԿ—ին. խոսքն այստեղ կարող է լինել ինչպես զուտ սատարման, այնպես էլ միասնական ցուցակով ընտրապայքարի գնալու մասին։
«Հայաստանի քրիստոնեա—դեմոկրատական միությունն» իր դիրքորոշումն արդեն իսկ արտահայտել է 2008—ին՝ սատարելով երկրի նախագահին։ Մենք մեր ուղեգիծն ու ասելիքը փոխելու անհրաժեշտություն չենք տեսնում նաեւ այս ընտրությունների ժամանակ»,– «ՀՀ»–ին մեկնաբանեց ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը՝ հավելելով, որ խորհրդարանական ընտրություններին իրենք սատարելու են ՀՀԿ—ին։
Իսկ թե ինչ ձեւաչափ կարող է այն կրել, դեռ չի քննարկվել. համատեղ ցուցակի եւ առհասարակ համագործակցության հնարավոր ձեւաչափը դեռ հստակեցման կարիք ունի։

Դիտորդները գրանցվում են

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 3 հասարակական կազմակերպություն (մարտի 13—ի դրությամբ)։
Ըստ Հայաստանի ԿԸՀ պաշտոնական կայքի՝ առաքելություն իրականացնելու համար գրանցվել են «Գերագույն խորհուրդ—պատգամավորական ակումբը» (4 դիտորդ), «Ընտրությունը քոնն է» ՀԿ—ն (1667 դիտորդ) եւ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» (27 դիտորդ)։
Նշենք, որ Հանրային խորհուրդն ընտրություններին մասնակցելու է դիտորդի կարգավիճակով։ Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ Հանրային խորհրդի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը պատրաստ է զբաղվել ընտրական գործընթացում ծագած խնդիրներով։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 531 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024