ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 22:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 21 » Մեր նպատակն ավելի լավ Հայաստան ունենալն է «Օրինաց երկիր» կուսակցությունը նշեց հիմնադրման 15—ամյակը
17:57
Մեր նպատակն ավելի լավ Հայաստան ունենալն է «Օրինաց երկիր» կուսակցությունը նշեց հիմնադրման 15—ամյակը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության 15—ամյակին նվիրված միջոցառում։
Միջոցառմանը ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա շնորհավորեց ՕԵԿ—ականներին կուսակցության հիմնադրման 15—ամյակի կապակցությամբ, մաղթեց հաջողություններ՝ նշելով, որ ՕԵԿ—ը վստահելի գործընկեր է, որի հետ կարելի է հաղթահարել բազում դժվարություններ։ Նախագահ Սարգսյանի խոսքով, բոլորի աչքի առջեւ «Օրինաց երկիրը» հիմնադրվեց, ամրացավ, կայացավ եւ շատ կարճ ժամանակահատվածում սկսեց ակտիվ դերակատարություն ունենալ մեր երկրի քաղաքական կյանքում։
Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ քաղաքականության մեջ հայտ ներկայացրած եւ խորհրդարանական կուսակցություն ու առաջատար քաղաքական ուժ դարձած ՕԵԿ—ը մեծ ներուժ ունի եւ առաջիկա քաղաքական գործընթացներում կարողանալու է մեկ անգամ եւս արժանապատվորեն իր մասին հայտարարել՝ ապացուցելով, որ իր կայուն եւ նպատակաուղղված գործունեությամբ կարող է իր առջեւ դրված խնդիրները լուծել։
«Այս չորս տարիների ընթացքում, ինչ մենք միասին կառավարում ենք մեր երկիրը, ես մեկ անգամ եւս համոզվեցի, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը, իրոք, վստահելի գործընկեր է։ Սա շատ գնահատելի հատկանիշ է եւ շատ գնահատելի որակ»,–ասաց նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ քաղաքականության մեջ «Օրինաց երկիրը» առաջնորդվել է բարոյական չափանիշներով։
Հանրապետության ղեկավարը վստահություն հայտնեց, որ ՕԵԿ—ականները այսուհետեւ եւս կուռ շարքերով կանգնելու են իրենց առաջնորդի կողքին, ով նրանց տանելու է դեպի ավելի լավ Հայաստան. «Մեր նպատակն ավելի լավ Հայաստան ունենալն է, եւ մենք այդ ավելի լավ Հայաստանը կառուցելու ենք նաեւ ձեր ակտիվ մասնակցությամբ։ Մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում հաջողություններ»,–ասաց նախագահ Սերժ Սարգսյանը։
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը բացման խոսքում նշեց, որ անցած տարիների ընթացքում կուսակցությունը հավատարիմ է եղել իր ծրագրային դրույթներին եւ վստահեցրեց, որ այդպես էլ կլինի նաեւ ապագայում։
«Արդեն 15 տարի է՝ ՕԵԿ—ը բարձրաձայնում է հայ ազգին հուզող խնդիրները։ ՕԵԿ—ի հիմնական նպատակը օրինաց երկիր ստեղծելն է։ Միայն այս կերպ կլուծվեն տարատեսակ խնդիրներ, որոնք հուզում են հային։
Մենք պետք է հասնենք նրան, որ մարդիկ օրենքով պաշտպանված լինեն, մեր հայրենիքը դառնա մրցունակ եւ կազմակերպված»,–ասաց կուսակցության ղեկավարը։
ՕԵԿ նախագահը հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո շարունակելու է իր պայքարը եւ 2013թ. նախագահական ընտրություններում զորակցելու է Սերժ Սարգսյանին։
Կարեւորելով այն փաստը, որ կուսակցությունը բոլորովին վերջերս դարձավ ԵԺԿ անդամ՝ ՕԵԿ կուսակցապետը հավաստիացրեց, որ այս նոր ամբիոնից ՕԵԿ—ը պաշտպան կկանգնի Հայաստանի շահերին. «Անդամագրումը այնպիսի եվրոպական կառույցին, ինչպիսին ԵԺԿ—ն է, եւ մրցունակ քաղաքական թիմի ներգրավումը կուսակցությանը հնարավորություն կտա լուծելու իր առջեւ դրված խնդիրները»։
«Օրինաց երկիր» կուսակցության տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ էր հղել Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։ ԵԺԿ փոխնախագահ Ուիլֆրիդ Մարտենսի ուղերձում նշված էր, որ ՕԵԿ—ը եվրոպական գաղափարախոսության առաջատար կրողն է. «Տասնհինգ տարին հրաշալի տարիք է կուսակցության համար, հատկապես այնպիսի երիտասարդ երկրում, ինչպիսին Հայաստանն է։ Սա վկայում այն մասին, որ արժեքները, որի կրողն եք, դրական արձագանք են գտնում ձեր հայրենակիցների շրջանում»։ Մարտենսը նաեւ ընդգծել է, որ եվրոպական գաղափարախոսությունն ապահովում է երկրի կայունությունն ու խաղաղությունը, անկախությունն ու դիրքորոշումը։ Եվրոպական գաղափարները համանիշ են իրավական պետությանն ու դեմոկրատիային։ ԵԺԿ շարքերում հայտնվելը նշանակում է նաեւ որոշակի պարտականություններ։ Պարտականություններից մեկն էլ օրինակելիությունն է։ Առաջիկա ընտրությունները պետք է լինեն օրինակելի։ Սա առաջնահերթ է ժողովրդավարություն հիմնադրելու եւ հայրենակիցներին ընդհանուր գաղափարների աջակիցը դարձնելու համար։ Շատ դժվար գործ է կառուցել ժողովրդավարություն։ Չկա կատարյալ մոդել կիրառելի ցանկացած իրավիճակի համար։ Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր երկիր պետք է հաշվի առնի իր առանձնահատկւթյունները։ «Հայաստանը ճիշտ ուղու վրա է։ Անհրաժեշտ է այնպես անել, որ Հայաստանը ունենա եվրոպական չափանիշներին համապատասխան ժողովրդավարություն»,–ասված էր ուղերձում։
Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նաեւ ներկայացրեց կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնհինգ անունները եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուներին։ Ընդ որում, նշեց, որ կուսակցության շարքերում հայտնվել են բազմաթիվ նոր դեմքեր, ովքեր կրթություն են ստացել արտասահմանյան հայտնի համալսարաններում։ Ցուցակը, ինչպես եւ սպասվում էր, գլխավորում է Ա. Բաղդասարյանը, 2—րդ տեղում Հեղինե Բիշարյանն է, 3—րդում՝ Արմեն Երիցյանը։ Նրանց հաջորդում են Սերգո Կարապետյանը, Նելսոն Զուրոյանը, Դիանա Գիազյանը, Մանուկ Վարդանյանը, Դավիթ Կարապետյանը, Խաչիկ Հարությունյանը, Նատալյա Ադամյանը, Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը, Սամվել Թադեւոսյանը, Իշխան Խաչատրյանը, Տիգրան Ղալեչյանը։
Ա. Բաղդասարյանը ներկայացրեց նաեւ ՕԵԿ մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուներին. Էդուարդ Մադաթյան, Կարեն Բոթոյան, Արմեն Հարությունյան, Հունան Պետրոսյան, Ալբերտ Այվազյան, Արթուր Միսակյան, Դեյզի Հովհաննիսյան, Վահե Վարդապետյան, Հայկ Հովհաննիսյան։
Միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 499 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024