ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 03:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 12 » Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը
09:02
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն։
Նախագահը շնորհավորել է դեսպան Շարպանտիեին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ դեսպանի բարձր առաքելությունը նա լավագույնս կիրականացնի՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների։ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել, որ հայ—ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները տարեցտարի ավելի են ամրապնդվում եւ խորանում։ Բազմաբնույթ եւ սերտ այդ հարաբերությունները, հանրապետության նախագահի խոսքով, դրսեւորվում են երկու երկրների միջեւ քաղաքական ակտիվ երկխոսությամբ, միջպետական ամուր կապերով, օրինակելի ապակենտրոնացված համագործակցությամբ, տնտեսական հարաբերությունների նկատելի աշխուժացմամբ, մշակույթի եւ բազմաթիվ այլ ոլորտներում փոխգործակցությամբ։
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է պահպանելու եւ ավելի զարգացնելու այդ բարեկամությունն ու ջերմ հարաբերությունները։
Դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն վստահեցրել է, որ պաշտոնավարման ժամանակահատվածում կանի առավելագույնը՝ արժանիորեն շարունակելու նախորդ դեսպանի աշխատանքը, որը ՀՀ նախագահը բարձր է գնահատում եւ նպաստելու հայ—ֆրանսիական հարաբերություններն առավել դինամիկ դարձնելուն, իսկ տնտեսական մեծ ներուժ եւ հեռանկար ունեցող համագործակցությունն ավելի ընդլայնելու, խորացնելու եւ հասցնելու այլ ոլորտներում երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների բարձր մակարդակին։
Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր համար մեծ հպարտություն եւ պատիվ է համարել պաշտոնավարել մի երկրում, որն ունի հնագույն պատմություն, հարուստ հոգեւոր—մշակութային ժառանգություն եւ դարավոր բարեկամական կապեր Ֆրանսիայի հետ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 417 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024