ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 19:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 22 » Նոր հանքավայրի հասցեատերը Ծաղկաշենն է /Հանքարդյունաբերության ոլորտում նոր հեռանկարներ են բացվում/
16:13
Նոր հանքավայրի հասցեատերը Ծաղկաշենն է /Հանքարդյունաբերության ոլորտում նոր հեռանկարներ են բացվում/

«Վալեքս» ընկերությունների խմբի անդամ «Բեյզ Մեթըլսը» շարունակում է հանրապետության ամենախոշոր հարկատուն մնալ եւ տնտեսության «հաշվեկշռում» յուրահատուկ դերակատարություն ունենալ։ Սակայն, ինչպես խոստովանում են մասնագետները, Դրմբոնի հանքավայրի պաշարներն անսպառ չեն։ Հետեւաբար չպետք է «հապաղել» այնքան, մինչեւ հանքաքարի արդյունահանման գործընթացը մի օր կանգ կառնի, ու երկրի ամենահսկա ձեռնարկությունը կկանգնի լուրջ խնդիրների առաջ։ Այս ճշմարտությունը քաջ գիտակցում են ինչպես ԼՂՀ իշխանությունները, այնպես էլ «Բեյզ Մեթըլս» ընկերության ղեկավարները։ Եվ պատահական չէ, որ բանակցությունների հիմքում վերջերս հիշյալ հիմնահարցը հաճախ է քննարկումների եւ մտահոգության առկա դարձել։
«Եվս մի քանի տարի Դրմբոնի հանքավայրը կծառայի իր նպատակին ու, բնականաբար, մեր առջեւ նոր խնդիրներ կծագեն,–ասում է «Վալեքս» ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեջլումյանը։–Առաջիկայում պահանջվում է լիովին մշակել պոչամբարը։ Հանքաքարի վերամշակման համար կառուցվել է նոր ֆաբրիկա, ուր այսօր արդեն տրվել է աշխատանքի մեկնարկը, եւ ակնկալիքները հուսադրող են։ Արտադրության ծավալների նվազում թուլ չի տրվել։ Միեւնույն ժամանակ չպետք է ձեռքներս ծալած սպասենք, թե ե՞րբ կսպառվեն վերջին պաշարները։ Հենց խնդրահարույց այս հարցի լուծման պատասխանը գտնելու նպատակով էր, որ մի քանի տարի առաջ ներկայիս հանքավայրի հարեւանությամբ գտնվող Ծաղկաշենի տարածքում մեր մասնագետները ձեռնամուխ եղան նոր հանքավայրերի որոնողական—հետազոտական աշխատանքներին։ Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ ներկա արդյունքները գերազանցում են մեր սպասելիքները եւ պարզապես մնում է արագացնել պղնձի ու մոլիբդենի նոր հանքավայրերի շահագործման աշխատանքները»։
Ըստ ընկերության խմբի նախագահի, նախնական հաշվարկների համաձայն, Դրմբոնից ընդամենը 25 կմ հեռավորության վրա գտնվող Ծաղկաշենի հանքավայրում գրեթե 17 մլն տոննա հանքանյութ կա, եւ ծրագրի իրագործումը նոր հեռանկարներ կբացի Արցախի տենտեսության զարգացման համար։ Ըստ որում, պարոն Մեջլումյանն ավելացրեց, թե հետախուզական աշխատանքները շարունակվում են ու չի բացառվում, որ շրջակա տարածքներում էլ հարուստ պաշարներ հայտնաբերվեն։ Նրա հավաստմամբ, նոր հանքավայրն աչքի է ընկնում հանքաքարի որակական բարձր ցուցանիշներով։ Յուրաքանչյուր տոննայից մինչեւ 12 կգ պղինձ է ակնկալվում, ինչը գերազանց արդյունք է։ Այն հարցին, թե Ծաղկաշենի հանքավայրը ե՞րբ կսկսի գործել, Վ. Մեջլումյանը նշեց, որ 2—3 տարի կպահանջվի արդյունաբերական նոր ձեռնարկությունը շահագործելու համար։ Իսկ թե «Վալեքսի» կողմից ինչպիսի աշխատանքներ են ծրագրվում այդ ուղղությամբ, դժվար չէ կռահել Ծաղկաշենի հանքադաշտի վերաբերյալ ԼՂՀ կառավարության եւ ընկերության միջեւ ստորագրված համաձայնագրից։ Տարեկան ծրագրվում է վերամշակել 1,5 մլն տոննա հանքանյութ։ Բավական է նշել, որ հանքավայրի արդյունահանման նպատակով «Վալեքս» խումբը պարտավորվում է կատարել 80 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ։ Ըստ պարոն Մեջլումյանի, ղեկավարության տեսադաշտից դուրս չեն մնա եւ բնապահպանության խնդիրները։ Կարվի հնարավորը, որպեսզի նվազագույնի հասցվեն վնասները։ Չէ՞ որ հեռանկարում մշակվում են Դրմբոնի եւ նրա շրջակա տարածքի, մասնավորապես՝ Թառթառի գետափը հանգստի գոտու վերածելու եւ զբոսաշրջության զարգացման ծրագրեր, ու այդ ուղղությամբ եւս լուրջ քայլեր պիտի ձեռնարկվեն։
Կառավարությունում արցախյան հանքարդյունաբերության նոր փուլը նշանավորող շնորհանդեսի ժամանակ վարչապետ Ա. Հարությունյանն ընդգծել է, թե «մեկնարկում է ԼՂՀ վերջին տասնամյակի ամենախոշոր տնտեսական ծրագիրը, ինչի հաջող իրագործումը կուղեկցվի հարկային խոշոր մուտքերի եւ սոցիալական նշանակության առանձին խնդիրների լուծմամբ»։ Նրա համոզմամբ, հանքարդյունաբերությունը կարող է դառնալ Արցախի տնտեսության ավանդական ճյուղերից մեկը, եւ այդ նպատակով կառավարությունն իր հերթին միջոցներ է հատկացնում հողի ընդերքի համակողմանի ուսումնասիրության համար։
Շնորհանդեսի ժամանակ «Վալեքս» խմբի ղեկավար Վ. Մեջլումյանը, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ—ի գործադիր տնօրեն Ա. Մկրտումյանը եւ ընկերության մյուս պատասխանատուները ներկայացրել են նոր հանքավայրի շահագործման հեռանկարները, անդրադարձել այն անելիքներին, որոնք թույլ կտան ապահովել բարձր ցուցանիշներ եւ զերծ մնալ բնապահպանական վթարներից։ Նրանց խոսքով, հանքավայրի շահագործումը նախատեսվում է սկսել մինչեւ 2015 թվականը։ Ընդ որում, հիմնականում կարդյունահանվի պղինձ եւ մոլիբդեն։
Այցելելով հայտնաբերված նոր հանքավայր եւ անձամբ ծանոթանալով շահագործման հետ կապված աշխատանքներին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ «տարածքում հետախուզական ուսումնասիրությունները պետք է հետեւողականորեն շարունակել ու միշտ պատրաստ լինել նոր անակնկալների»։ Հանքարդյունաբերությունը համարելով ԼՂՀ սոցիալ—տնտեսական զարգացման կարեւոր խթաններից մեկը, ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ նախագահական նստավայրում հրավիրված խորհրդակցության ժամանակ երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Ծաղկաշենի հանքավայրի շահագործումը կիրականացվի միջազգային չափորոշիչներին համահունչ, իսկ Դրմբոնի եւ շրջակա Թառթառի ձորակը կվերածվի զբոսաշրջության գողտրիկ կենտրոնի։ hhpress.am
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 587 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024