Ֆրանսիայի Նոր Կալեդոնիա խաղաղօվկիանոսյան արշիպելագի բնակիչները հնարավորություն կստանան անդրծովյան այս տարածքի հետագա ճակատագիրը հանրաքվեով լուծել մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակաշրջանում։ Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», հավաստել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ որպես պետության ղեկավար կղզիներ կատարած իր առաջին աշխատանքային ուղեւորության ընթացքում։ Ինչպես ընդգծել է նա, Փարիզը հարգանքով կընդունի կղզու բնակիչների ցանկացած որոշում։
«Հենց կալեդոնացիներին է պատկանելու վերջին խոսքը։ Նրանց ընտրությունը կհարգվի»,–նշել է Ֆրանսիայի նախագահը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային հանրաքվեն, որում կդրվի Նոր Կալեդոնիայի հնարավոր անկախության հարցը, կանցկացվի «տեղի Կոնգրեսի կողմից ընտրված» ժամկետում։ «Եթե ժամկետը չորոշվի, ամենաուշը 2018 թվականն է»,–հավելել է Օլանդը։
|