ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.11.2019, 21:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [601]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [628]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 6 » Փոփոխություններ Վրաստանի կառավարությունում /Վարչապետը վստահեցրել է, որ արտաքին քաղաքական կուրսը չի փոխվելու/
11:26
Փոփոխություններ Վրաստանի կառավարությունում /Վարչապետը վստահեցրել է, որ արտաքին քաղաքական կուրսը չի փոխվելու/

Հարեւան Վրաստանում վերջին օրերին ներքաղաքական սրընթաց իրադարձություններ են ծավալվում։
Նախ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարությունից հեռացրել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային՝ կոռուպցիոն աղմկահարույց միջադեպի համար։ Խոսքը, մասնավորապես, նախարարության պաշտոնյաների կողմից իրականացված գնումների անօրինականության եւ առանձնապես խոշոր չափով գումարների վատնման մասին է։
Պաշտպանության գերատեսչության արդեն նախկին նախարար Ալասանիան հերքել է մեղադրանքներն ու հայտարարել իր ղեկավարած գերատեսչության վրա «մտադրված հարձակման մասին»։ Նրա խոսքով, զարգացումների թիրախում Վրաստանի եվրաինտեգրացիայի կուրսն է, քանի որ Ալասանիան ու իր թիմը Վրաստանում այդ կուրսը զարգացնող գործիչներն են։ Այնուհետեւ Վրաստանի վարչապետը հրաման է ստորագրել՝ Վրաստանի պաշտպանության բոլոր փոխնախարարներին պաշտոնանկ անելու վերաբերյալ։
«Դադարեցվել են պաշտպանության առաջին փոխնախարարի եւ բոլոր փոխնախարարների լիազորությունները»,–ասված է կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ։
Ի դեպ, Ալասանիայի հեռացմանը հաջորդել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի եւ նրա տեղակալների հրաժարականը։ Փանջիկիձեն հայտարարել է նաեւ «Վրացական երազանք» դաշինքը լքելու մասին։
Հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Վրաստանի եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին։
Վարչապետը պաշտոնաթողությունների շարքի վերաբերյալ ասել է. «Ցուցադրական պաշտոնից հրաժարվելու դեպքերը երկիրը վտանգի տակ են դնում»։ Նա նաեւ ընդգծել է, որ երկրի քաղաքական կուրսը, չնայած հրաժարականներին, չի փոխվելու։ 2012 թվականին իշխանության գալիս «Վրացական երազանք» դաշինքը հայտարարեց իր արտաքին քաղաքական կուրսի առաջնահերթությունները՝ ինտեգրում ԵՄ—ին, անդամակցություն ՆԱՏՕ—ին եւ հարաբերությունների կարգավորում Ռուսաստանի հետ։
Վրաստանի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Մինդիա Ջանելիձեն, ով խոստացել է չփոխել եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու եւ ՆԱՏՕ—ին մերձենալու երկրի զինված ուժերի քաղաքականությունը։
Նախկին նախագահ Մ. Սահակաշվիլիի եւ հրաժարական տված նախկին պաշտոնյաների կողմնորոշումները եվրոպամետ արտաքին քաղաքական կուրսի հետ կապված համընկնում են։ Վրաստանում քննարկվում է այս երկու կուսակցությունների միջեւ որեւէ ձեւաչափով համագործակցության հարցը։
Սահակաշվիլիի կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» անդամ Դավիթ Բաքրաձեն հայտարարել էր, որ եթե պաշտպանության արդեն նախկին նախարար Իրակլի Ալասանիան միանա նոյեմբերի 15—ին Ռուսթավի պողոտայում կազմակերպվելիք հակառուսական ցույցին, ապա ինքը կծափահարի նրան։
Սակայն պաշտպանության նախկին նախարարի կուսակցությունից հայտարարել են, որ չեն պատրաստվում համագործակցել Սահակաշվիլիի կուսակցության հետ։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է Ալեքսի Պետրիաշվիլին։ 
Վրաստանում ստեղծված իրավիճակը մտահոգում է Եվրոպային։ «Վրաստանում լուրջ քաղաքական ճգնաժամ է։ Պաշտպանության նախարարի վրա հարձակումն ավարտվեց նրա պաշտոնանկությամբ։ Երկրի կուրսը կասկածի տակ է»,–ստեղծված իրավիճակին անդրադառնալով «Twitter»—ի իր միկրոբլոգում գրել է Շվեդիայի նախկին ԱԳ նախարար Կարլ Բիլդտը։ Նա նշել է, որ առկա է «լուրջ քաղաքական ճգնաժամ»։
Նախկին արտգործնախարարը նաեւ տարածել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հայտարարությունն այն մասին, որ երկիրը պետք է կառավարվի ուժեղ ինստիտուտների կողմից, այլ ոչ կուլիսներից։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 231 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019