Պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Շարպանտիեին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ—ֆրանսիական երկկողմ համագործակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեսպան Շարպանտիեին ներկայացրել է նոյեմբերի 12—ին ադրբեջանական ԶՈՒ կողմից ուղղաթիռի խոցման դեպքի եւ դրան հաջորդած գործողությունների մանրամասները։